Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Մեղվաբուծությունը Արթիկի տարածաշրջանում | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Ապրիլ 2017  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

» Արխիվ

» Որոնում

Արթիկ

Արթիկի տարածաշրջանը  /Արթիկի  նախկին վարչական  շրջանը/ գտնվում է Շիրակի մարզի հարավ-արևելյան մասում: Զբաղեցնում է  632 քառ. կմ. տարածություն  և ունի 53551 առկա բնակիչ: Ենթամարզում կա 1 քաղաքային և  23 գյուղական  բնակավայր: Քաղաքային  բնակչույթունը  կազմում է 32.4%, իսկ գյուղական բնակչությունը` 67.6%: 
Գրեթե բոլոր գյուղական ընտանիքները /8974/ և քաղաքում  մոտ 1000 ընտանիք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Առկա բազմաթիվ  հիմնախնդիրներով հանդերձ ենթամարզում արտադրվում է զգալի քանակությամբ հացահատիկ, կարոֆիլ, բանջարեղեն, կաթ և միս: Տարածաշրջանում կան ձևավորված  ֆերմերային  տնտեսություններ: 

Մեղվաբուծությունը Արթիկի ենթամարզում

Դեռևս խորհրդային տարիներին մեղվաբուծությամբ զբաղվել են  կոլտնտեսությունները` ունենալով առանձին ստորաբաժանումներ, ինչպես նաև անհատական տնտեսությունները: Սեփականաշնորհումից հետո բազմաթիվ ֆերմերներ ձեռք բերեցին մեղվաընտանիքներ:
Համաձայն վիճակագր ազային ծառ. տվյալների 2008թ հունվարի 1-ի դրությամբ տարածքում մեղվաբուծությամբ զբաղվել են  21 համայնքներում ունենալով 4646 մեղվաընտանիք:
 
Մեղվաբուծության վարումը

Մեղվաբույծների մի մասը մոտ 60%-ը զբաղվում է քոչվորությամբ, որը հնարավորություն է տալիս տեղափոխումների միջոցով զարգացնելու մեղվաընտանիքները, ապագա բարձր բերքի համար նախադրյալներ ստեղծելով: Մեղվաընտանիքների մթերատվությունը  խիստ տատանվում է  կախված  մեղվանոցների  մեծությունից: Խոշոր մեղվանոցներում  1 մեղվաընտանիքից  ստացվում է  25կգ-ից ավել մեղր, իսկ  փոքր և միջին մեղվանոցներում  կրկնակի պակաս` 10-15 կգ: Մեղվաբուծությունից ենթամարզում ստացվում է  հիմնականում մեղր, իսկ մթերատվությունը բավականին ցածր է, քանի   որ    ճյուղում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ: 
Հիմնախնդիրները պարզելու նպատակով 25 մեղվաբույծներին ուղղված  հարցերի արդյունքներով թիվ 1 կարևորության հիմնախնդիր է  նշվել 76%-ի համար արտադրանքի իրացումը, 16%-ի համար ֆինանսական միջոցների պակասը, և 8%-ի համար ռեսուրսների և դեղորայքի  ձեռք բերումը:
Նշված հիմնախնդիրներից գլխավորը` արտադրանքի իրացումը. բերում է ֆինանսական միջոցների պակասի, իսկ վերջինս  էլ ռեսուրսների  /դեղորայք, պարագաներ, գույք/ ձեռք բերման դժվարության: 







              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10]Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8]Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 152



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page