bee.do.am - Մեղվաընտանիքի կազմը
Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Մեղվաընտանիքի կազմը | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

» Արխիվ

» Որոնում

Մեղվաընտանիքի կազմն ու կենսաբանությունը
Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլորը փոխկապակցված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության: Այս բարդ «օրգանիզմըե բաղկացած է ընտանիքի գլխավոր մեկ մայր մեղվից,  հարյուր հազարավոր աշխատավոր մեղուներից, մի քանի հարյուր(երբեմն հազար) բոռերից՝ արու մեղուներից: Ընտանիքի անդամները միավորված են մեկ ընդհանրության մեջ՝ կապակցված նյութափոխանակման բարդ շղթայով: Միայն նման ներդաշնակ կազմով է հնարավոր մեղվաընտանիքի նորմալ գործունեությունը՝ սկսած մեղրաստեղծումից, մինչև ընտանիքի բազմացում: Առողջ ու կայուն մեղվաընտանիքը ապահովում է մեծաքանակ նեկտարի հավաքում ու մեղրի պահեստավորում, կարողանում է պաշտպանվել թշնամիներից, պահպանել փեթակի ներսում արդյունավետ ջերմաստիճան և օդի հարաբերական խոնավություն, կազմակերպել բազմացում:
Յուրաքանչյուր մեղվաընտանիք ունի միայն իրեն բնորոշ յուրահատկություններ՝ սպեցիֆիկ բույր, ագրեսիվության աստիճան, մեղրակուտակման ունակություն, ցրտակայունություն, աշխատունակություն: Այս ամբողջությունն անփոփոխ է ամբողջ ընտանիքում այնքան, քանի դեռ այնտեղ «իշխումե է նույն մայրը: Նոր մոր այսպես կոչված «գահակալությանե դեպքում, փոխվում են ընտանիքին բնորոշ յուրահատուկ ժառանգական հատկությունները: 
Մեղվաընտանիքի միասնության հիմնական գրավականը ընտանիքի անդամների փոխադարձ փոխկապակցությունն ու շփումն է: Այդ շփումները լինում են թրոֆիկ և տակտիլային (կերով և ֆերամոններով՝ ֆերմենտներով փոխանակում), ազդանշանային, ձայնային, շարժումների միջոցով և այլն: Օրինակ՝ ապացուցված է, որ ազդանշանային շփումների միջոցով, աշխատավոր մեղուներն իրար են փոխանցում մեղրատու բույսերի առավել մեծ քանակի կուտակումների կոորդինատները: Փաստացի մեղվաընտանիքի յուրաքանչյուր անդամ առանց մյուսի անկարող է անգամ նորմալ շարժվել և ներդաշնակ կենսագործում է միայն լրիվ կազմով: 
Ընտանիքի անդամների մոտ, փեթակում կատարվող բոլոր աշխատանքները հավասարաչափ բաշխված են, ուստի առողջ ընտանիքի կյանքի ընթացքը ժամացույցի նման սահուն է և միայն արտակարգ իրավիճակներում է խաթարվում:
 Անդրադառնանք ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին. 

Մայր մեղու- Մեղվաընտանիքի այն գլխավոր անդամն է, որն ունակ է սերունդ տալ: Քաշով և չափերով գերազանցում է բոլոր մյուս մեղուներին: Կախված սորտային առանձնահատկություններից և սեզոնից մայր մեղվի մարմնի երկարությունը տատանվում է 20-25 մմ սահմաններում: բեղմնավորված մոր քաշը 200-250 մգ է, չբեղմնավորվածինը՝ 150-200 մգ: Լիարժեք բեղուն մայրը մեկ օրում դնում է մինչև 2000 ձու, իսկ մեղրակուտակման սեզոնի ընթացքում մինչև 200 հազար ձու: Յուրաքանչյուր ձվի ձվադրման վրա մայրը ծախսում է 40-46 վայրկյան: Մեկ ձվի քաշը՝ կախված մոր տարիքից և ընտանիքում մեղուների քանակից, մոր գենային առանձնահատկություններից, սեզոնից 0,128-0,221 մգ է:Երիտասարդ մայրերը ձվադրում են ավելի ծանր ձվեր, քան ծերերը: Մասնավորապես հունիսին՝ ձվադրման ամենաթեժ շրջանում, երիտասարդ մոր ձվադրած ձվի քաշը 0,133 մգ է, հուլիսին՝0,141 մգ, օգոստոսին՝0,163 մգ:Մայրը ձվադրումը սկսում է փետրվարին, իսկ ավարտում ուշ աշնանը՝ ցրտերի սկսման հետ: Մայրն ամենաշատ ձվադրում է կյանքի առաջին երկու տարում, որից հետո հետզհետե ավելի քիչ ձվեր է դնում, իսկ ծեր մայրը դնում է նաև չբեղմնավորված ձվեր: Սովորաբար մայրն ապրում է 3-5 տարի և կյանքի համար անբարենպաստ պայմաններում մայրը վերջինն է մահանում: Խոշոր մայրերի դիմադրողականությունն ու կենսունակությունն էականորեն բարձր է: Երիատասարդ մայրը սեռահասուն է դառնում և զուգավորման թռչում մայրաբջջից դուրս գալուց 7-10 օր հետո: Այդ ժամանակահատվածում փորիկի 2,3,4 հատվածներում լիովին ձևավորված հոտարտազատող գեղձերից արտազատվում է արու բոռերին գրավող յուրահատուկ մածուցիկ ու բուրավետ քսուկ: Զուգավորումից հետո մայրը բեղմնավորվում է և 3,4 երբեմն 7 օր հետո սկսում է ձվադրել երկու տիպի ձվերով՝ բեղմնավորված, որոնց մեջ ընկել է սպերման և չբեղմնավորված՝ առանց սպերմայի: Եթե մայրը կյանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում չի զուգավորվում, ապա կորցնում էզուգավորման ունակությունն ու դառնում ոչ բեղուն: Նման մայրով մեղվաընտանիքը մահանում է, եթե մեղվաբույծն օգնություն չցուցաբերի: Մայրն ընտանիքում ազատված է ցանկացած աշխատանքից; Նրան խնամում, մաքրում, կերակրում, պաշտպանում են աշխատավոր մեղուները: Ի դեպ, մայրն օգտագործում է կերակրման համար նախատեսված կերի շուրջ 60%-ը: 

Աշխատավոր մեղուներ- Սրանք մեղվաընտանիքի չզարգացած սեռական օրգաններով իգական առանձնյակներն են: Նրանց մարմնի երկարությունը 12-14 մմ է, մեկ օրականում քաշը՝ 90-115 մգ: Ապացուցված է, որ մեկ կիլոգրամ կենդանի մեղվազանգվածում պարունակվում է 11000 աշխատավոր մեղվի առանձնյակ: Մեղվաընտանիքում աշխատավոր մեղուների քանակը կախված տարվա եղանակից տարբեր է: Գարնանը, ուժեղ ընտանիքում կա 20000 աշխատավոր մեղու, ամռանը՝ 60-80 հազար, աշնանը՝30 հազար: Աշխատավոր մեղուների մարմնի ջերմաստիճանը հիմնականում կախված է արտաքին միջավայրից: Օրինակ, եթե միջավայրում ջերմաստիճանը 22-26 աստիճան է, ապա մեղվի մարմնի ջերմաստիճանը 35-37 է, շրջապատի 35-37-ի դեպքում, մեղվինը՝ 42: Ընդհանրապես, թռիչքն ավարտող միջատի մարմնի ջերմաստիճանը 6-ից 22 աստիճանով բարձր է շրջապատից: Փեթակի ներսում ջերմաստիճանը մեղումները կարգավորում են ինքնուրույն՝ իրենց մկանային գործունեության ակտիվության հաշվին: Ցուրտ եղանակին, փեթակի կենտրոնում գտնվող մոր շուրջը անընդհատ պտտվող մեղուներն ապահովում են բարձր ջերմություն: Օրգանիզմի գերտաքացմանը զուգահեռ, մեղվակծիկի ծայրի առանձնյակները հետզհետե տեղափոխվում են կենտրոն, կենտրոնում գտնվող արդեն հոգնած առանձնյակները՝ ծայրը՝ շնչառության ինտենսիվության, նյութափոխանակության նվազեցման հաշվին օրգանիզմը հովացնելու, հանգստանալու նպատակով: Աշխատող մեղուների միջև կա աշխատանքի խիստ բաժանում՝ մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հավաքում-բերում փեթակ, մյուսները բերածը լցնում են մեղրահացերը, երրորդները՝ մաքրում մեղրահացերը, մյուսները թևերի անընդհատ շարժումներով օդափոխում փեթակը, մեկ այլ խումբ՝ պահակ է կանգնում մուտքի մոտ, իսկ մի մասն էլ կերակրում թրթուրներին, իսկ մի քանի հատուկ ընտրված առանձնյակ էլ, անընդհատ խնամում է մորը, հոգում նրա կարիքները: Աշխատավոր մեղուների կյանքի տևողությունը կախված է մեղվաբջջից դուրս գալու ժամկետներից, կատարած աշխատանքի ծավալից: Սռողջ ընտանիքում, մարտին դուրս եկած մեղուներն ապրում են 35 օր, հունիսին ելածները՝ 30, մեղրահավաքի թեժ պահին ելածները՝28, իսկ ահա սեպտեմբեր-հոկտեմբերինը՝ 80-ից 100: Սակայն ապացուցված են, որ քիչ աշխատող մեղուն կարող է ապրել նաև մինչև մեկ տարի:

Չբեղմնավորված ձվադրող աշխատավոր մեղուներ- Ընտանիքի կազմի մեջ մտնում են նաև չբեղմնավորված ձվեր դնող աշխատավոր մեղուներ-трутовки: Սրանք հիմնականում առաջանում են առանց մոր երկար ժամանակ ապրող ընտանիքներում, կամ ընտանիքի կիսման-բաժանման դեպքում: Այս առանձնյակները կարող են դնել մինչև 19-30 ձու, ընդ որում դնում են ոչ թե մեղվահացի հատակին, այլ նրա արտաքին պատերին, հենց սրանով էլ հեշտ հայտնաբերվում են մեղվաբույծի կողմից: Սրանք ենթաբաժանվում են երկու ենթախմբի՝ անատոմիական-որոնց ձվարաններում սկսում են ձևավորվել ձվերը, բայց չեն ձվադրում և ֆիզիոլոգիական-որոնք նաև ձվադրում են: Առաջինների քանակն ընտանիքում կարող է հասնել 90, երկրորդներին՝25%-ի:


Բոռեր՝ արու մեղուներ- Արական սեռի առանձնյակներն են, որոնք զուգավորվում են երիտասարդ մոր հետ: Մարմնի երկարությունը 15-17 մմ է, քաշը՝ 200-250 մգ: Ընտանիքում հայտնվում են մայիս-հունիսին, սեռահասուն դառնում ձվից դուրս գալուց 8-ից 14-րդ օրը: Աշխատող մեղուները նաև խնամում, կերակրում են բոռերին: Մոր հետ զուգավորման փուլի ավարտից հետո, փաստացի ամռան վերջին, աշխատող մեղուները դադարեցնում են բոռերի կերակրումը, խոչընդոտում սնվելու նրանց փորձերը: Սովից թուլացած արուներին, հետզհետե դուրս են մղում փեթակից, որից հետո դրամք սատկում են: Այս պրոցեսի սկիզբն ազդանշան է մեղվաբույծի համար՝ մեղրահավաքի փուլի վերջն է: Նշենք, որ բոռերը ձմեռում են միայն անմայր, կամ ոչ բեղուն մայրով թույլ ընտանիքներում: 

Մեղվի մարմնի կառուցվածքը
Մեղուները պատկանում են  հոդվածոտանիների տիպի միջատների դասի թաղանթաթևավորների կարգին:


Մարմնի կառուցվածքը- Մեղվի մարմինը բաժանված է գլխի, կրծքի և փորի: Մեծ մազապատ գլուխը տափակավուն ձգված, եռանկյունաձև է, կողքերին գտնվում են երկու բարդ աչքեր, իսկ նրանց միջև՝ երեք պարզ աչքեր:Գլխի առջևում գտնվում են երկար բեղերը, որոնց վրա տեղավորված են շոշափելիքի օրգանները, դիմային հատվածի ներքևի մասում տեղակայված է վերին ծնոտը, որի արտաքին մակերևույթին նկատելի է համի ռեցեպտորներով ուռուցիկ թմբիկը: Մեղուների շոշափելիքի, տեսողության և հոտառության ու համի զգայարանները բավականին լավ են զարգացած: Նրանք տարբերում են դեղին և կապույտ, նաև մուգ կամ գորշ երանգները, ինչպես նաև մարդու կողմից անընկալելի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ելնելով ընկալված գույներից, մեղուն դրսևորում է տարբեր վարք: Այսպես, քանի որ մեղուների հիմնական թշնամիները գորշ գույն ունեն (կրետներ, արջեր), ապա նման երանգների ընկալման պարագայում, մեղուն ագրեսիվանում է՝ բնազդորեն փորձելով պաշտպանվել վտանգից: Շոշափելիքի զարգացած զգայարանի շնորհիվ, մեղուն մեծագույն ճշգրտությամբ կողմնորոշվում ու տեղաշարժվում է մութ փեթակում: Ապացուցված է նաև մեղուների համի զգացողության յուրահատուկ ունակությունը,որի շնորհիվ այս խելացի միջատները լավ տարիներին ընտրում են ամենալավ ու դուրեկան ծաղիկների նեկտարը:
Բարդ կառուցվածքով կրծող-լիզող բերանը կազմված է կրծող վերին և ստորին ծնոտներից:  Դրանք գտնվում են վերին շրթունքի երկու կողմերում: Լավ զարգացած  են վերին ծնոտները, ընդ որում, եթե աշխատավոր մեղվի մոտ դրանք գդալանման են, ապա բոռի ու մոր մոտ՝ սուր ատամնաձև:  Այս ծնոտների միջոցով, բջիջներ կառուցող մեղուն մանրացնում և մշակում է մեղրամոմը, ծաղիկների առէջներից հանում ծաղկափոշին: Ստորին ծնոտները երկար են, ստորին շրթունքները ձգվել են և վերածվել երկար լեզվակի, այսպես կոչված կնճիթի: Նեկտարի մանրագույն մասնիկների ներծծման համար, օգնության է հասնում փոքրիկ լեզուն, որի զգայուն ծայրը գդալաձև է: Հենց ստորին ծնոտների և լեզվակի օգնությամբ, մեղուն լիզում և ծծում է նեկտարը: Կնճիթի երկարությունը կախված է մեղուների տեսակային առանձնահատկություններից և տատանվում է 5,9-7,2 մմ-ի սահմաններում: 
Կուրծքը, որը կազմված է երեք հատվածներից և որոնցից յուրաքանչյուրի վրա կան մեկ զույգ վերջույթներ, պատված է խիտ մազերով, մեջքի կողմում գտնվում են երկու զույգ թևերը, որոնք հատուկ միկրոթելերով միացված են իրար և գործում են միաժամանակ: Թևերի աշխատանքը իրականացվում է կրծքի հորիզոնական և ուղղահայաց ուժեղ մկանների կծկման շնորհիվ: Մեղվի ոտքերը հարմարեցված են ծաղկափոշի հավաքելու և մեղրահացի բջիջներ կառուցելու համար: Հետևի զույգ ոտքերի վրա կան խորացումներ՝ զամբյուղիկներ, որոնց եզրերի կոր մազերից կպած փոշին հետևի ոտքերի թաթերի խոզաններով լցվում է նրանց մեջ: Ոտքերի ծայրերին կան զույգ ճանկեր, որոնց օգնությամբ մեղուն կառչում է խորդուբորդություններից: Ճանկերի արանքում տեղակայված են կպչուն բարձիկները, որոնց շնորհիվ նա տեղաշարժվում է հարթության վար, այդ թվում՝ ապակու մակերեսով:
Փորիկը կրծքի հետ միանում է նեղ ցողունիկով և դյուրաշարժ է, ինչը հեշտացնում է ինքնապաշտպանական նպատակով խայթելու պրոցեսը: Խայթը տեղակայված է փորիկի ստորին ծայի վրա և բաղկացած է երեք միահյուսված բարակ, բայց կարծր հյուսվածքներից: Մանր կենդանիների համար մեղվի խայթը մահացու է: Մարդուն խայթելիս՝ մեղուն չի կարողանում մաշկից դուրս քաշել խայթը, որը կտրվում և ներքին օրգանների հետ պոկվում է: Փորիկի ստորին կողմում տեղավորված են մոմագեղձերը: Մոմն արտազատվում է բարակ թիթեղիկների ձևով՝ փորի առանձին՝ հայելիներ կոչված տեղամասից: Փորիկի հատվածներում կան շնչառական անցքեր:
Ներքին օրգանները- Մեղվի արյունատար համակարգը բաց է: Երկար, մի քանի փականներ ունեցող խողովակաձև սիրտը տեղավորված է մեջքի կողմում: Արյունը, որի հիմնական ֆունկցիան հյուսվածքներին և օրգաններին սննդանյութերով ապահովելն է և նյութափոխանակության արգասիքների հեռացումը, չի մասնակցում թթվածնի և ածխաթթու գազի տեղափոխմանը: Արյունը մարմնի խոռոչից լցվում է սիրտ, որի փականների շնորհիվ անոթներով շարժվում է դեպի գլուխ և լցվում մարմնի խոռոչ:
Շնչառությունն իրականացվում է օդատար խողովակներով՝ տրախեաներով: Շնչառական անցքերով մտնող օդը թափանցում է օդատար խողովակներ, որոնք ճյուղավորված են և հասնում են մարմնի բոլոր մասերը: 
Մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափողից, որի մեջ բացվում են թքագեղձերի ծորանները, կտնառքից, ստամոքսից, միջին աղիներից և հետնուղուց, որը վերջանում է հետանցքով: Սննդի մարսումը կատարվում է ստամոքսում: Մեղուն ներծծում է նեկտարը, որը լայն կտնառքում խառնվում է կլանային թքագեղձերի արտազատուկներ հետ և վերածվում մեղրի: Հենց այս մեղրով էլ սնվում է մեղուն: Ստամոքս չանցած մեղրը, մեղուն հետ է տալիս և լցնում մեղրահացի բջիջների մեջ: Ի դեպ, որպեսզի մեղուն ծաղիկներից այնքան նեկտար հավաքի, որը հետո դառնա մեկ կիլոգրամ մեղր նա պետք է անցնի շուրջ 300 հազար կմ՝ այդ ընթացքում նեկտար  հավաքելով 19 մլն ծաղկից:
Նյութափոխանակության արտազատուկները օրգանիզմից հեռացվում են մալպիգյան խողովակների միջոցով: Դրանք մեկ կողմը փակ խողովակներ են, որոնց մյուս ծայրը բացվում է հետնաղու մոտ:
Նյարդային համակարգը հանգուցավոր է: Կազմված է լավ զարգացած վերկլանային նյարդային հանգույցից՝ գլխուղեղից, ենթակլանային հանգույցից և փորիկի նյարդային շղթայից: 

Մեղուների բազմացումն ու զարգացումը
Մեղուները բաժանասեռ կենդանիներ են, բազմանում են սեռական ճանապարհով:
Մոր և բոռի զուգավորումը- Երիտասարդ մայրը զուգավորման համար դուրս է թռչում պարզկա եղանակին՝ ժամը 12-ից 17-ի սահմաններում: Արուներն ակտիվ թռչում են ժամը 14-ից 16-ը: Մայրը մի քանի օր շարունակ դուրս է գալիս զուգավորման օրական երեք-չորս անգամ, իր հոտավետ գեղձերի արտազատուկներով գրավում և զուգավորվում է 6-ց 8 բոռի հետ: Օդում՝ զուգավորման ժամանակ, բոռի սպերմատազոիդները, որոնք նման են թռթռացող թելի, ներթափանցում են մոր սեռական ուղիներն ու կուտակվում գնդաձև պարկում՝ սերմնաընդունարանում: Բեղմնավորումը ներքին է, ընդ որում սպերմատազոիդները մոր սեռական ուղիներում շատ երկար պահպանում են կենսունակությունը: Մայր մեղուն, զուգավորումից անգամ 4-5 տարի հետո ունակ է առանց զուգավորման ձվադրել: Սերմնաընդունարանում կուտակված սպերման փոքր չափաքանակներով մղվում է դեպի սեռական ուղիներով անցնող ձվաբջիջները: Այն ձվաբջիջներից, որոնք բեղմնավորվում են առաջանում են էգերը, իսկ չբեղմնավորվածներից՝ բոռերը: Ի դեպ, ձվադրման ընթացքում, մայր մեղվին կերակրում են կաթնահյութով: Մայր մեղուն մեղրահացի բջիջների հիմքում դնում է մեկական բեղմնավորված ձու (օրվա ընթացքում մոտ 3000 ձու):Անհատական զուգակցումն ընթանում է երկու շրջանով՝ սաղմնային և հետսաղմնային: Սաղմնային զարգացումն ընթանում է ձվի թաղանթների ներսում, իսկ հետսաղմնային զարգացումը կատարվում է միջատի ձվից դուրս գալուց հետո: Մեղուների հետսաղմնային զարգացումն ուղեկցվում է լրիվ կերպարանափոխությամբ, որի դեպքում միջատն անցնում է ձու, թրթուր, հարսնյակ և հասուն միջատ փուլերը: 
Զարգացման փուլերը- Ձվադրումից երեք օր անց, ձվից դուրս եկած օղակավոր, սպիտակ թրթուրն ունի կրծող բերանային ապարատ, կրծքի երեք զույգ քայլող ոտքեր: Առատ սնվելով աշխատավոր մեղուների հատուկ գեղձում առաջացող կաթով, որը տրվում է յուրաքանչյուր թրթուրին օրական մոտ հազար անգամ՝ թրթուրներն անընդհատ ավելացնում են իրենց քաշը՝ առաջին օրվա վերջում հինգ անգամ, երկրորդ օրվա վերջում՝ մոտ երեսուն: Այս ընթացքում թրթուրը մի քանի անգամ մաշկափոխվում է հասնում որոշակի մեծության և դադարում սնվել ու շարժվել: Ի դեպ, զարգացման ամբողջ ընթացքում (6 օր) կաթնահյութով կերակրվում են միայն հատուկ պատրաստված խոշոր բջիջներում զարգացող թրթուրները, որոնցից էլ հենց զարգանում են մայրերը: Մնացած բջիջներում զարգացող թրթուրներին աշխատավոր մեղուները մեղվակաթով կերակրում են միայն երեք օր, իսկ այնուհետև՝ ծաղկափոշով ու նեկտարով:  Լրիվ զարգացման համար պահանջվում է մեկ շաբաթ, որից հետո թրթուրը իր թքագեղձերի շնորհիվ մեղրահացի բջջում բոժոժ է հյուսում և վերածվում հարսնյակի: Աշխատավոր մեղուներն անմիջապես մոմով են պատում այդ բջիջները: 10-12 օրում, հարսնյակից դուրս է գալիս  աշխատավոր մեղուն:  Բոռերի դուրս բերումն ընթանում է մի փոքր այլ կերպ: Ընտանիքի անդամների կողմից սկսվում է ավելի խոշոր բջիջներով մեղրահացի կառուցումը՝ բոռեր աճեցնելու համար: Այսպիսի բջիջներում էլ մայրը դնում է չբեղմնավորված ձվերը, որոնցից էլ դուրս են գալիս բոռերը: Սրանց զարգացումը մի քանի օր ավելի է տևում, քան աշխատավոր մեղուներինը:






              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10]Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8]Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 151



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page