Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Որոնում

Главная » Файлы » Գյուղատնտեություն » Բուսաբուծությունը Հայաստանում

Բուսաբուծությունը Հայաստանում
2013-11-08, 4:27 PM
Տարիների փորձը ցույց է տալիս, որ բարձր ու կայուն բերքի ստացման երաշխիք է հանդիսանում նախորդ տարվա աշնանը և տվյալ տարվա գարնանը կազմակերպվող ագրոտեխնիկական համալիր միջոցառումների ճիշտ կիրառումը, այդ թվում՝ բարձրորակ սերմացուներով ու տնկանյութով աշնանացանի և գարնանացանի ժամանակին ու որակով կատարումը, ոռոգման, պարարտացման ու բույսերի պաշտպանության միջոցառումների ճիշտ և ժամանակին իրականացումը:
Համաձայն 2010 թվականի օպերատիվ տվյալների` հանրապետությունում կատարվել է 283277 հա ցանք, անցած տարվա 300014 հա-ի դիմաց: Այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 159308 հա, որը 2009 թվականի նկատմամբ կազմում է 92.8%, տեխնիկական, կարտոֆիլի, բանջարեղենի, բոստանային և կերային մշակաբույսերի ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը. 2413 հա (102.0%), 28335 հա` (88.6%), 23506 հա` (98.3%), 4475 հա` (72.6%) և 65001 հա (102.8%): 
Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի համախառն բերքը կազմել է 326.4 հազ. տոննա, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 87.1%: Բերքի անկման հինական պատճառ են հանդիսանում 2010 թվականի եղանակային խիստ անբարենպաստ պայմանները` հաճախակի տեղացած կարկտահարություններն ու անձրևները:
ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության վերլուծությունից պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում բնական տարբեր աղետներից տուժել են 22611 հա հողատարածքներ, ինչի արդյունքում վնասի չափը կազմել է շուրջ 4.24 մլդ. դրամ: Արձանագրված վնասի հիմանական մասը բաժին է ընկել հացահատիկային մշակաբույսերին:
Նախորդ տարվա 593.5 հազար տոննայի փոխարեն 2010 թվականին արտադրվել է 481.1 հազ. տոննա կարտոֆիլի համախառն բերք, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 81,1%: Արտադրվել է բանջարեղենի 707.6 հազ. տոննա համախառն բերք, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 86.3%, իսկ բոստանային մշակաբույսերի` 132.7 տոննա, որը նախորդ տարվա համեմատ կազմում է 61.4%:
        2010 թվականին խաղողի այգիների տարածությունները կազմում են 17373 հա, արտադրվել է 222.9 տոննա խաղող, որը 2009 թվականի նկատմամբ կազմում է 106.8%, իսկ պտղատու այգիների և հատապտուղների տարածությունները կազմում են 37710 հա, համախառն բերքը` 129.2 տոննա, որը նախորդ տարվա նկատմամբ կազմում է 38.8% է: 
Իրականացվել են բույսերի պաշտպանության միջոցառումներ` այդ թվում մորեխների դեմ` 2560 հա-ի վրա և մկնանման կրծողների դեմ` 375 կգ մկնասպան թունանյութ` ցինկի ֆոսֆիդ է օգտագործվել է տրակտորային ցրիչների միջոցով 3000 հա հողատարածքների վրա, իսկ համայնքներին անհատույց բաշխվել է 16993 կգ ցինկի ֆոսիդ, որոնց միջոցով պայքար է իրականացվել 135944 հա հողատարածքների վրա:
Համաձայն <<Հայաստանի Հանրապետությունում 2007-2011 թթ. ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման>> ծրագրի` 2010 թվականին արտադրվել է աշնանացան ցորենի 101 տոննա սուպերէլիտային և 798 տոննա էլիտային սերմեր, գարնանացան ցորենի` 8 տոննա սուպերէլիտային և 33 տոննա էլիտային, գարնանացան գարու` 30 տոննա սուպերէլիտային և 207 տոննա էլիտային և աշնանացան գարու էլիտային վերարտադրության 6 տոննա սերմեր: Ընդամենը` 1183 տոննա:
Վարչության կողմից մշակվել է <<Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը>>, որի շրջանակներում <<Սեմենա Ստավրոպոլյա>> ՍՊԸ-ից գնվել է 1010.1 տոննա, որից` 9 տոննան տրամադրվել է ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի 14 տնտեսություններում սորտափորձարկման նպատակով, 1001.15 տոննան բաշխվել է 114 շահառուների և 4 գիտական կենտրոնների, իսկ տեղական սերմարտադրողներից գնված 117.45 տոննա սերմացուն հատկացվել է 31 շահառուների: Սերմացուները տրամադրվել են հաջորդ տարի 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով:
        <<Թամարա Ֆրութ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման շրջանակներում կնքվել են պայմանագրեր 11 քաղաքացիների հետ և կատարվել է այգեհիմնում 32 հա տարածքի վրա: Այգեհիմնումների գործընթացն սկսվել է 2009 թվականի ապրիլ ամսից և նախատեսվում է ավարտել 2012 թվականի ապրիլին:
 
2012 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բուսաբուծության բնագավառում գրանցվել են մի շարք դրական տեղաշարժեր։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմել է 787.9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակա-հատվածի ցուցանիշը 8.3 %-ով:
2012 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 303.6 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց: Ցանքատարածությունները ավելացել են 16.9 հազ. հա-ով։ Նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2012 թվականին բուսաբուծության համախառն արտադրանքը կազմել է 507.8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 12.8%-ով։2012 թվականին բուսաբուծական մթերքների արտադրության ծավալները բնութագրող տվյալները՝ ըստ ԱՎԾ-ի տվյալների, ներկայացվում են ստորև.
(հազ. տոննա)
Մթերքները 2011թ. 2012թ. 2012 թ. 2011թվականի նկատմամբ, %
Հացահատիկ և հատիկաընդեղենային մշակաբույսեր 440.6 456.1 103.5
Կարտոֆիլ 557.3 647.2 116.1
Բանջարեղեն 787.1 848.9 107.9
Բոստան 180.8 205.1 113.4
Պտուղ և հատապտուղ 239.4 331.7 138.6
Խաղող 229.6 241.4 105.2
2012 թվականին, գրանցվել է գրեթե բոլոր մշակաբույսերի համախառն արտադրանքի աճ: Առավել մեծ աճ է ապահովվել պտղի և հատապտղի արտադրության բնագավառում:
2012 թվականին իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղվել են հանրապետության գյուղատնտեսության հողային ռեսուրսների նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանը, հացահատիկային տնտեսության զարգացմանն ու հացահատիկային մշակա-բույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Դրանցից կարելի է առանձնացնել «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրըե, որի շրջանակներում 2012 թվականին աշնանացանի իրականացման համար հանրապետություն է ներկրվել աշնանացան ցորենի 640 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որը հատկացվել է հանրապետության մարզերի 7 և ավելի հեկտար ունեցող 175 շահառուի: Նշվածից բացի, ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 2741 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ մինչև 3 հեկտար ցանք կատարել ցանկացող գյուղացիական տնտեսությունների հատկացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության 2012-2017 թվականների աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետութուն է ներկրվել նաև 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության սերմացու, որը հանրապետությունում էլիտային սերմացուների արտադրությունը խթանելու նպատակով, հատկացվել է ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության բնագավառում ընդգրկված 12 տնտեսավարող սուբյեկտի: Ծրագրերի իրականացումը հնարավորություն է ստեղծել աշնանացանի տարածքները հանրապետությունում 2012 թվականին հասցնել ավելի քան 100.7 հազ. հա-ի, նախորդ տարվա 95.9 հազ. հա-ի դիմաց:
Հաշվետու տարում բուսաբուծական մթերքների երաշխավորված բերքի ստացման նախադրյալների ստեղծմանն է ուղղվել «Սերմերի որակի ստուգման ու պետական սորտա-փորձարկման միջոցառումների ծրագիրըե: Ծրագրի իրագործումը հնարավորություն է ընձեռել հնարավորինս կանխել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սեր-մերի և տնկանյութի օգտագործումն ու ապահովել կոնդիցիոն սերմերի վերարտադրությունը, ինչպես նաև բույսերի նոր սորտերի կազմի ընդլայնումը: Ծրագրի շրջանակներում ստուգվել է ընդամենը գարնանացան և աշնանացան մշակաբույսերի 14.4 հազ. տոննա սերմ, որից՝ հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի՝ 7.2 հազ. տոննա։ 2012 թվականին կարևորվել է Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցու-թյան ծրագրերի իրականացումը:
2012 թվականին հողօգտագործողներին շուկայականից զգալիորեն ցածր՝ 1 պարկը 6000 դրամ արժեքով, հատկացվել է 30700.0 տոննա ազոտական պարարտանյութ և 1 լիտրը 350 դրամ արժեքով՝ 21514806.0 լիտր դիզելային վառելանյութ: Նշված ռեսուրսների իրացման գնի և շուկայական գնի տարբերությունը սուբսիդավորել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրերը նախատեսվում է շարունակել նաև 2013 թվականին:
Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի երաշխավորված բերքի ապահովման և կայուն բուսասանիտարական վիճակի ստեղծման նպատակով իրականացվել է «Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիրըե, որը իրականացվել է հետևյալ բաղադրիչներով` 
1) պայքար կրծողների դեմ` համայնքների հողօգտագործողների միջոցով ՀՀ մարզերում պայքարի միջոցառումներ են իրականացվել 58,3 հազ. հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում,
2) պայքար մորեխների դեմ` հօղօգտագործողների միջոցով ՀՀ մարզերում պայքարի միջոցառումներ են իրականացվել 2022 հեկտարի վրա,
3) պայքար անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ՝ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ են իրականացվել 9000 հա անտառային տարածքներում:
Ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման և երաշխա-վորված բերքատվության ապահովման նախադրյալների ստեղծման համար հաշվետու տարում իրականացվել է «Հողերի ագրոքիմիական հետա¬զոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրըե: Հետազոտվել է 71.8 հազ. հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվել է 141 ագրոքիմիական քարտեզ և մշակաբույսերի պարարտացման երաշխավորագիր։ Ծրագրի իրականացման արդյունքները հիմք են ծառայում հիմնավորված պարարտացման նորմերի սահմանման համար, որոնք տրամադրվում են գյուղական համայնքներին:
Категория: Բուսաբուծությունը Հայաստանում | Добавил: admin
Просмотров: 716 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Անասնաբուծությունը Հայաստանում [1]
Բուսաբուծությունը Հայաստանում [1]
Ագրովերամշակումը Հայաստանում [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page