Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 7 » Ա.Բախշյան.«Սնունդ արտադրողը պետք է դողա արտադրած սնունդի համար»
1:08 PM
Ա.Բախշյան.«Սնունդ արտադրողը պետք է դողա արտադրած սնունդի համար»

«Մենք կկատարենք այն, ինչ մտնում է մեր լիազորության սահմաններում»,- այսպես այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե եթե «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվի, ի՞նչ բազա ու լծակներ ունի նախարարությունը, որ արդյունավետ պատժի այն ձեռնարկատերերին, ովքեր վատ արտադրանք են տալիս` այծի կաթի օրինակով:

«Դուք ինքնե՞րդ կպատժեք, թե՞ կուղարկեք դատախազություն, որտեղ կջրվի»,- հարցրեց Բախշյանը` հավելելով, որ կարծում է` Գյուղատնտեսության շահերից բխող ոստիկանություն պիտի ունենա նախարարությունը, իսկ սնունդ արտադրող ընկերությունը իր անունի համար պիտի բծախնդիր աշխատի ու դողա իր արտադրած սնունդի համար:

Նախարարը պատասխանեց, որ նախարարությունն ուսումնասիրություն է անցկացնում արտադրության պրոցեսում, ինչը վերահսկելի է, իսկ օրենքի նախագծի ընդունմամբ 2006 թ.-ից խախտում կատարողները, որոնք մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել, կենթարկվեն:

Նշենք, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի նախագծով արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել այնպիսի սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր կամ սննդային հավելումներ, որոնց պիտանիության ժամկետն անցած է, փաթեթավորման, սպառողական տարայի կամ պիտակի վրա կամ ուղեկցող փաստաթղթերում պիտանիության ժամկետի նշումը բացակայում է կամ աղավաղված է, պիտանիության ժամկետը կրկնակի մակնշված է կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ ժամկետը ջնջված եւ նշված է նոր պիտանիության ժամկետ:

Օրենքի նախագծով արգելվում է նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված փաթեթավորված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների հայերեն լեզվով մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա»:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 463 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page