Երեւանում դեկտեմբերի 2-ին կայացավ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) եւ ԱՄՆ դեսպանության գինու եւ պանրի ամենամյա համտես-երեկոն: Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են հայաստանյան արտադրողի գինիների եւ պանրի տեսականին, սրանք այն արտադրողներն են, որոնք աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի կողմից:Այս տարի 8 գինեգործական ընկերություն եւ 10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր: Պանրի տեսականին նեռարում էր` Ռիկոտա, Գաուդա, խինկալի պանիր, կապուտ պանիր, Թոմմի այծի պանիր եւ ֆետա տեսակի այծի պանիր: Ներկայումս ԱԳԶԿ-ն (CARD) հիմնադրամը համագործակցում է 36 պանրագործարանի եւ 12 գինեգործարանի հետ:
Մասնակիցները համտեսեցին նաեւ աղանդերային գինի եւ Արկոլադ ընկերության շոկոլադները, որը օգտագործելով տարբեր տեսակի մրգաչրեր արտադրում է յուրօրինակ աղանդերներ տաղական եւ արտասահմանյան շուկաների համար:
Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնը աջակցում է գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսներին` սննդամթերքի ու հարակից ապրանքների արտադրության ու շուկայահանման հարցում: Կենտրոնի աջակցությունն ուղղված է եկամուտի աճի խթանմանը թե՛ գյուղի, եւ թե՛ ագրոբիզնեսի մակարդակում, եւ աշխատելով ուղղակիորեն ֆերմերային տնտեսությունների հետ` կենտրոնն օգնում է վերջիններիս աշխատանքը վերածել շահութաբեր եւ արժեքավոր արտադրանքի: