Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2013 » Նոյեմբեր » 10 » Ամերիկացին հայտնաբերել է գումար խնայելու լավագույն միջոցը
8:57 PM
Ամերիկացին հայտնաբերել է գումար խնայելու լավագույն միջոցը

Մարդիկ մշտապես փորձում են գումար խնայել. ոմանք դա անում են քիչ ծախսելու, իսկ ոմանք էլ խարդախության միջոցով, սակայն ամերիկացի Հարին գտել է մի միջոց, որով կարելի է գումար խնայել՝ միևնույն ժամանակ նորմալ ծախսել ու զերծ մնալ խարդախությունից։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի 60-ամյա բնակիչն իր ծախսած յուրաքանչյուր դոլարի վրա կարմիր գրիչով նշում է իր հասցեն ու գրում, որ ինքը գումարի կարիք ունի և շատ կցանկանար, որպեսզի այս թղթադրամը ստացած մարդն այն հետ ուղարկեր։

 

Առաջին հայացքից սա կարող է անհեթեթ միտք թվալ, սակայն Հարիի խոսքով՝ իր ծախսած գումարի մի մասն իրականում վերադառնում է իրեն, քանի որ գտնվում են մարդիկ, ովքեր հետաքրքրությունից կամ կարեկցանքից դրդված որոշում են նշված հասցեով հետ ուղարկել գումարը։

 

Հարին նշել է, որ այս մեթոդն առավել արդյունավետ դարձնելու համար ինքը գրություններ է թողնում մասնավորապես 1 դոլարանոց թղթադրամների վրա, քանի որ մարդիկ դժվար թե համաձայնեն հետ ուղարկել 10, 20 կամ 100 դոլարանոց թղթադրամները։

 

Հնարամիտ ամերիկացին օրական միջինը 2 դոլար է հետ ստանում, ինչն ամսվա կտրվածքով կազմում է 60 դոլար։ Սակայն երբեմն այդ գումարը կարող է հասնել 100 դոլարի։


Հարին պատմել է, որ եղել են դեպքեր, երբ նա իր դոլարները հետ է ստացել անգամ Նիդեռլանդներից ու Ավստրալիայից։

Категория: Աշխարհ | Просмотров: 569 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page