Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2013 » Մայիս » 2 » ԱՄՆ-ն գնել է Հայաստանից արտահանված ամբողջ մեղրը
3:46 PM
ԱՄՆ-ն գնել է Հայաստանից արտահանված ամբողջ մեղրը

Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, 2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 2 տոննա մեղր` 2012-ի նույն ժամանակահատվածի 1,2 տոննայի դիմաց: 2013-ին արտահանված մեղրի ընդհանուր մաքսային արժեքը 20 հազար դոլար է կազմել, իսկ ողջ խմբաքանակն ԱՄՆ է ուղարկվել:

Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց, որ մեղրի գլխավոր բերքը ստացվում է հուլիսի 1-ից հետո: 

Նազարյանըմեղրի ծավալների մասին խոսելիս նշեց, որ բերքի քանակը կախված է եղանակային պայմաններից, մեղուների հիվանդացության մակարդակից, նաեւ այլ հանգամանքներից: Օրինակ, լորենին Հայաստանի նախալեռնային գոտիներում, Տավուշի եւ Լոռու մարզում, ծաղկում է հունիսի 25-ից հետո: «Եթե այդ շրջանում մի քանի անգամ ուժեղ անձրեւ կամ կարկուտ է լինում, լվանում է ծաղիկների ամբողջ բերքը»,- ասաց մեղվաբույծը՝ հավելելով, որ տեղումների անընդմեջ կրկնությունից հնարավոր է 15-20 օր բերք չլինի: Անբարենպաստ պայմաններին գումարվում են նաեւ մեղուների վարակիչ տարբեր հիվանդությունները՝ նոզեմատոզը, ամերիկյան, եվրոպական փտախտը: «Օրինակ` եվրոպական փտախտի դեպքում մեղուն շատ դժվար բերք կտա, իսկ ստացված մեղրն էլ ուտել չի լինի»,- ասաց Մեղվաբույծների միության նախագահը:

2013-ի առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄՆ արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 23 միլիոն 750 հազար 300 դոլար: 2012-ին Հայաստանից արտահանվել է 16,8 տոննա մեղր: 2012-ին ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար: 

shirak.agro.am

Категория: Մեղվաբուծություն | Просмотров: 690 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page