Ապրանքների փաթեթավորման գաղտնիքը. Ինչպե՞ս են արտադրողները “խաբում” սպառողներին - 8 Նոյեմբերի 2012 - bee.do.am
Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Նոյեմբեր » 8 » Ապրանքների փաթեթավորման գաղտնիքը. Ինչպե՞ս են արտադրողները “խաբում” սպառողներին
10:29 AM
Ապրանքների փաթեթավորման գաղտնիքը. Ինչպե՞ս են արտադրողները “խաբում” սպառողներին

Ինչպե՞ս կարելի է խաբել սպառողներին: Ժամանակակից փաթեթավորումը դառնում է ավելի մեծ և լայն, իսկ ներսի ապրանքներն ավելի փոքրիկ ու բարակ: Փաթեթավորման այս խորամանկությունները բնականաբար անտեսանելի են սպառողների կողմից, սակայն հիմա կներկայացնեմ մի քանի օրինակ, թե ինչպես են ավելացնում փաթեթավորման ծավալը և նվազեցնում ապրանքի քանակությունը: Այս քայլերն ավելի շատ ձեռնտու են արտադրողներին, քանի որ նրանք միշտ էլ խնայող ու հաղթող են դուրս գալիս նման պարագայում: Օրինակ՝

1.-  Ամեն  թխվածքաբլիթ գտնվում է ևս մեկ լրացուցիչ փաթեթավորման մեջ, ինչի հաշվին կրճատում է քանակությունը տուփում:

- Շատ արտադրողներ արդեն փաթեթավորման վրա գրում են 1 կգ, բայց ապրանքն իրականում 800-900 գրամ է լինում:

- Նույնը կարելի է ասել նաև հեղուկների համար, երբ 1 լիտրի փոխարեն լինում է 900 մլ:

Այս նկարում պարզ երևում է, թե ինչպես են արտադրողներն ապրանքները քչացնելով՝ մեծացնում փաթեթավորումը:

Փաթեթավորման վրա առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք իրականում կամ ճիշտ են, կամ էլ հորինված: Հիմա կներկայացնեմ մի քանի այդպիսի օրինակներ՝

2. Նանո տեխնոլոգիա – Իրանականում շատ բրենդներ ու ապրանքներ ընդհանրապես կապ չունեն նանո տեխնոլոգիայի հետ, պարզապես հաճախորդների ուշադրությունը գրավելու համար ընկերություններն այն օգտագործում են իրենց ապրանքների փաթեթավորման վրա:

3. Էկո կամ Բիո – Այսօր օրգանական սննդի կողմնակիցների թիվն աճում է աշխարհում և արտադրողներն այս կապակցությամբ փաթեթավորման վրա շատ են օգտագործում Բիո, կամ ասենք Էկո բառերը, որոնք իրականում այդպես չեն: Ավելի զարգացած երկրներում գոյություն ունի օրենք Էկո և Բիո բառերի համար, իսկ ինչ վերաբերվում է նախկին Սովետական երկրներին, կարծում եմ կհասկանաք, որ շատ ճանապարհ ունենք հասնելու այսպիսի օրենքների կիրառմանը:

4. Թվերի խորամանկ կիրառումը փաթեթավորման վրա՝

"Эльдорадо” խանութների ցանցում շատ մեծ ակցիա էր հայտարարված՝ մինչև 80%, որն իսկապես աղմուկ էր հանել Ռուսաստանում: Սակայն երբ մարդիկ այցելում էին այս տեխնիկայի խանութ, պարզվում էր, որ ակցիան ընդամենը ներկայացված էր համակարգչի մկնիկի փաթեթավորման վրա:

Կամ մյուս հետաքրքիր օրինակը, երբ ներկայացնում են մեծ տառերով ԶԵՂՉ 70%* ու կողքը աստղանիշ, իսկ ամենաներքևում աստղանիշով ու շատ փոքրիկ տառերով նշում են, որ այս զեղչը ընդամենը 10% ապրանքի համար է:

5. Արևածաղկի ձեթ, որը չի պարունակում խոլեստերին՝

"Չի պարունակում խոլեստերին” արտահայտությունն այն բանալին է, որով շատ հաճախ մարդիկ առաջնորդվում և գնում են ձեթը: Սակայն շատ քչերը գիտեն, որ իրականում ոչ մի խոլեստերին էլ չի կարող լինել ձեթի մեջ և տուփի վրա գրել Չի պարունակում խոլեստերին հավասար է նրան, որ գրենք չի պարունակում ասենք պանիր, քանի որ դա իրականում գոյություն չունի ձեթի մեջ: Ահա այսպիսի հնարքներով կարելի է մոլորեցնել մարդկանց, որոնք ենթագիտակցորեն մտածում են միայն առանց խոլեստերին ձեթ գնոլւ մասին, ախր հետաքրքիր է, ո՞ր ձեթի վրա է գրված՝ պարունակում է խոլեստերին:

6. Զավեշտալի իրավիճակում էր հայտնվել NIVEA –ն իր NIVEA Silver Protect  ապրանքը գովազդելիս: Մարքեթոլոգներն այս ապրանքի հաջողության շեշտը դրել էին նրա ֆորմուլայի վրա՝  արծաթի մոլեկուլների հաշվին մաշկն ավելի է նուրբ լինում, սակայն հետագայում պարզվում է, որ արծաթը մոլեկուլ չունի, այն կազմված է ատոմից և իոններից: Հետագայում մոլեկուլ բառը ստիպված էին փոխել իոն բառով, սակայն արդեն ԶԼՄ-ների միջոցով այս սխալը լայն տարածում էր գտել:


Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 214 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10]Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8]Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 151



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page