Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Նոյեմբեր » 30 » Այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ցածր կլինի
4:24 PM
Այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ցածր կլինի
Ըստ կանխատեսումների` այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ցածր կլինի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետե ծառայության օպերատիվ հիդրոօդերև+ութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, նույնիսկ մարտին միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայից 1-3 աստիճանով ցածր:
Ամսական տեղումների քանակը ձմեռային ամիսներին նորմային մոտ կլինի, բայց բացասական շեղումով, այսինքն, ավելի քիչ կլինեն: Սակայն, մարտին ամսական տեղումների քանակը նորմայից ավելին կլինի: Այդուհանդերձ, Զ.Պետրոսյանը հիշեցրեց, որ ամսական կանխատեսումը չունի արդարացման այն բարձր աստիճանը, ինչն ունեն 5-օրյա կանխատեսումները: Ուստի, որոշակի շեղումներ այս կանխատեսումից կարող են լինել:
Զ.Պետրոսյանը նաև նկատեց, որ նորմայից ավելի քիչ տեղումները չեն նշանակում, որ ձյուն ընդհանրապես չի լինելու. «Ձյուն լինելու էե,-ասաց նա:
Իսկ առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետությունում կգերակշռի առավելապես առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ին հարավային շրջաններում, մասնավորապես Սյունիքում և Վայոց ձորում, հնարավոր է թույլ ձյուն, դեկտեմբերի 2-ին տեղումների գոտին կընդգրկի Լոռին և Տավուշը, այնուհետև կգերակշռի առանց տեղումների եղանակը:
Այս գիշեր հանրապետությունում սպասվում է ամպամածության ավելացում, որով պայմանավորված նվազագույն ջերմաստիճանը, համեմատաբար, ավելի բարձր կլինի. Արարատյան դաշտում կտատանվի 4-6 աստիճանի սահմաններում: 
Դեկտեմբերի 4-ից հետո սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, այսինքն` դեկտեմբերի առաջին տասնօրյակի երկրորդ հնգօրյակը կլինի տաք: Այսպիսով, դեկտեմբերի 5-ին և 6-ին մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանն ակնկալվում է, որ կլինի մինչև 7 աստիճան տաքության սահմաններում: Նվազագույն ջերմաստիճանը այդ օրերին կլինի 3-ից 4 աստիճան ցրտի սահմաններում: «Բնականաբար, տաք օդը կներթափանցի հանրապետության մնացած շրջաններ, արևելյան շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 9-12 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում` մինչև 5-10 աստիճան տաքությանե,- ասաց Զ.Պետրոսյանը:
Նշեց նաև, որ նախորդ տարվա ձմեռը բավականին տաք էր,  նախորդ տարվա համեմատ տարբերությունը բավականին մեծ է: Անցած տարի հունվարին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր է եղել:

Просмотров: 525 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page