Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն էականորեն նվազել են, ամենաշատը թանկացել է մսամթերքը
11:59 AM
Բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն էականորեն նվազել են, ամենաշատը թանկացել է մսամթերքը

ՀՀ սպառողական շուկայում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդ նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ:

2012-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 2.3 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, թանկացել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքները` 4.4%-ով, ծառայությունները` 2.3%-ով: 

Հանրապետության բոլոր քաղաքներում  2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ դիտվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս նվազում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5 տոկոսով: Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է Թալին քաղաքում:

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ 3.2 տոկոսով պարենային ապրանքների գնանկում է նկատվել: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 8.6%, իսկ 2012թ. հունիսի համեմատ`24.4% գնանկում: Կաթնամթերքի ապրանքախմբում 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.4% գնաճ, իսկ 2012թ. հունիսի համեմատ`0.9% գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ գրանցվել է 5.7%, իսկ 2012թ. հունիսի համեմատ`0.7% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4 գնաճ: 2012թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 2% և 1% գնանկում: 2012թ. հուլիսին 2011թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 4.3% և 3.1%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0.1 տոկոս հավելաճ: Իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.5%-ով, իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

armenpress.am

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 411 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page