Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Ձկնարտահանման ոլորտում Հայաստանի մրցակիցներն են Թուրքիան և Նորվեգիան
12:00 PM
Ձկնարտահանման ոլորտում Հայաստանի մրցակիցներն են Թուրքիան և Նորվեգիան

Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունները ձկներին կերակրում են ոչ թե հորմոնալ, այլ Եվրոպայից ներկրված հատուկ կերերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: «Ես կարող եմ երաշխավորել, որ ինչպես մեր կազմակերպության անդամ, այնպես էլ այլ ձկնաբուծական տնտեսություններ, հորմոնալ կերեր չեն օգտագործում: Պետական մակարդակով սահմանի վրա համապատասխան միջոցառումներ են կիրառվում նման կերերի ներկրումն արգելելու համար»,- ասաց կազմակերպության տնօրենը:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ձկանբուծությամբ զբաղվելու թույլտվություն ունեն 234 տնտեսություններ, որոնցից շատերը ներկայում տարբեր խնդիրների պատճառով չեն գործում: Հայ ձկնաբույծների խնդրանքով, մոտ երկու ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն աշխատանքներ է տանում ձկնաբուծական տնտեսությունների առջև ծառացած խնդրիները լուծելու նպատակով: Ձկանբուծարաններում առկա մի շարք խնդիրների քննարկման և դրանց վերացման համար տարբեր առաջարկներով և խնդրանքներով կազմակերպությունն արդեն դիմել է հանձնաժողովին: «Ներկայում քննարկման փուլում է գտնվում ջրի որակի ստանդարտացման մասին օրինագիծը, համաձայն որի` ջրի ստանդարտացման ժամկետները պետք է երկարացվեն»,- հայտնեց Աթոյանը:

Յուրաքանչյուր երեք տարին մեկ ձկնաբույծները պետք է նոր փաստաթղթեր ներկայացնեն իրենց գործունեության մասին, ինչը, ձկնաբույծների միավորման տնօրենի խոսքով, լուրջ խնդիր է տնտեսվարողների համար: «Եթե նախկինում պահանջվում էր ընդամենը հինգ փաստաթուղթ, ապա այժմ դրանց թիվը հասել է տասներեքի: Ձկանբույծն իր գործի մասնագետ է, իսկ այստեղ այլ մասնագիտական եւ տեղեկատվական խնդիր կա»,- նշեց բանախոսը:

Արտահանման գործընթացում ևս խնդիրներ կան, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն: «Ձկնաարտահանման ոլորտում մեր մրցակից պետությունները` Թուրքիան և Նորվեգիան, ավելի ցածր գներով են առաջարկում իրենց արտադրանքը, իսկ մենք Ռուսաստանից բացի այլ «արժեքավոր» շուկա չունենք»,- նկատում է Արթուր Աթոյանը:

Հանձնաժողովն արդեն աշխատանքներ է տանում վերացնելու ոչ միայն այդ խոչնդոտը, այլև պայմաններ ստեղծելու, որ հայկական ձկնամթերքներն արտահանվեն նաև եվրոպական երկրներ:

armenpress.am

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 406 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page