Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունվար 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունվար » 20 » Գյուղատնտեսության ճյուղում արձանագրված աճը պայմանավորված է բուսաբուծության զարգացմամբ
4:45 PM
Գյուղատնտեսության ճյուղում արձանագրված աճը պայմանավորված է բուսաբուծության զարգացմամբ
Տնտեսական աճը 2011 թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.5 տոկոս: Արդյունաբերության ճյուղում, հունվար-նոյեմբերին 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ թողարկման ծավալների աճը կազմել է 13.9 տոկոս, գյուղատնտեսության ճյուղում` 14 տոկոս՝ պայմանավորված բացառապես բուսաբուծության ենթաճյուղի 24 տոկոս աճով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անասնապահության ենթաճյուղում արձանագրվել է 0.4 տոկոս անկում:

Ծառայությունների ծավալներն աճել են 5.8 տոկոսով, առեւտրի ծավալները` 3.2 տոկոսով: Շինարարության թողարկման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 19.5 տոկոսով: Անկման հիմնական պատճառը միջազգային վարկերի, կազմակերպությունների եւ բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների կրճատումն է:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, պահպանվել են ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման աճի տեմպերը. 2011 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանումն ավելացել է 31.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13-ով:

Հարկաբյուջետային հատվածը շարունակում է զսպող ազդեցություն թողնել գնաճային միջավայրի վրա՝ պայմանավորված բյուջեի դեֆիցիտի՝ նախատեսվածից զգալիորեն ցածր մակարդակով: 
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 548 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page