Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 8 » Հայաստանից պտուղ- բանջարեղենի արտահանման ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը
5:17 PM
Հայաստանից պտուղ- բանջարեղենի արտահանման ծավալները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը
  Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին:
        <<Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհիվ կառավարութունը նպաստելու է արտահանման ծավալների մեծացմանը>>, -նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, լսելով նաև պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների առաջարկները: Վերջիններս իրենց հերթին հավաստիացրին, որ մթերման գները լինելու են խելամիտ, կողմերի համար փոխշահավետ, վճարումները կատարվելու են կազմակերպված և ժամանակին:
        Նշվեց, որ ըստ թարմ պտուղ – բանջարեղենի արտահանման ծավալների մոնիթորինգի, ընթացիկ տարում նախատեսվող արտահանումները կգերազանցեն նախորդ տարվա ցուցանիշը:
        Ի դեպ, այսօրվա դրությամբ 1746 տոննա թարմ պտուղ- բանջարեղենի արտահանման ցուցանիշը նույնպես զգալիորեն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 483 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page