Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 28 » Հայաստանն այս տարի արտահանել է 1561 տ թառափ
11:13 AM
Հայաստանն այս տարի արտահանել է 1561 տ թառափ
Հայաստանի Հանրապետությունից կենդանիների արտահանման ծավալներն անցնող տարում աճել են: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, դեկտեմբերի 27–ին հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ 2011 թ-ին 
տրամադրված 676 թույլտվության հիման վրա արտահանվել է ընդհանուր քաշով 1561 տոննա թառափ եւ 1066,5 տոննա խեցգետին` 2010 թ-ին 
տրված արտահանման 128 թույլտվությունների եւ 448,5 տոննայի դիմաց:


Շարունակում է կատարելագործվել մթնոլորտի պահպանության, մասնավորապես արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգը: Այն համացանցի միջոցով հնարավորություն է տալիս պարզեցնել նախագծերի ներկայացման եւ արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը: Նախարարի փոխանցմամբ` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով տեղադրվել եւ կապարակնքվել են 283 ջրաչափ:

Նախարարությունն իր ուշադրության ներքո է պահում վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման համակարգը, որը շարունակում է արդիականացվել եւ կատարելագործվել: Թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով իրականացվել է ՀՀ տարածքում գործող 678 կազմակերպություններում առաջացած արտադրության եւ սպառման թափոնների պետական հաշվառում եւ դրանց դասակարգում` ըստ վտանգավորության աստիճանի:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 499 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page