Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հոկտեմբեր » 2 » Հայաստանում ջերմատների ձեռքբերման վարկավորումը կիրականացնեն ֆրանսիական առևտրային բանկերը
3:04 PM
Հայաստանում ջերմատների ձեռքբերման վարկավորումը կիրականացնեն ֆրանսիական առևտրային բանկերը

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Կենտրոնը Հայաստանում իրականացնում է  ժամանակակից ջերմատների կառուցման և զագացման ներդրումային ծրագրեր:  

Հայկական բերքի առաջմղման կենտրոնից  տեղեկացրին, որ սեպտեմբերի 25-26-ը Հյաստանում էր ջերմոց արտադրող ֆրանսիական RICHEL GROUP կազմակերպության ԱՊՀ և մերձբալթյան տարածաշրջանների պատասխանատու Բրիս Ռիշելը:

Բրիս Ռիշելը «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությանը և ներդրողներին ներկայացրել է RICHEL GROUP-ի կողմից արտադրվող ջերմատները, ջերմատների տեխնոլոգիական հնարավորությունները և կառուցման պայմանները, ինչպես նաև ջերմատների ձեռքբերման ֆինանսավորման հնարավորությունները: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք է բերվել RICHEL GROUP-ից ջերմատների ձեռքբերումները մինչև 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկավորելու վերաբերյալ: Վարկավորումը կիրականացվի ֆրանսիական առևտրային բանկերի կողմից` ֆրանսիական COFACE ընկերության երաշխավորմամբ:

 ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Նորագավիթ թաղամասին հարող տարածքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 3 տարիների ընթացքում կկառուցվեն մոտ 50 հա ընդհանուր տարածքով ջեռուցվող ջերմատներ: Ընդհանուր ծրագիրը նախատեսում է մասնավոր ներդրողների ներգրավմամբ Հայաստանում կառուցել մինչև 500 հա ժամանակակից ջերմատներ:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 445 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page