Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Դեկտեմբեր » 8 » Հայաստանում կարգելվեն սննդի հորմոնալ հավելումները
9:32 AM
Հայաստանում կարգելվեն սննդի հորմոնալ հավելումները
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը:  Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական  խթանիչները:

Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ  «հորմոններով հագեցածե, հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:

Նախարար Կարապետյանի 2011թ.  հունվարին ունեցած ելույթներից մեկի համաձայն` Հայաստանը, 2009թ. տվյալներով, թռչնամսով իրեն ապահովում է 1/6 չափով: Կենդանի ձուկը հիմնականում տեղում է բուծվում, բայց ներկրման դեմ ուղղված բողոքներ կան նաեւ այս բնագավառում. ձկան կերերի վիտամինացված հավելումներ արտադրող ընկերությունները բողոքում են, որ ձկնաբույծները  նախընտրում են ներկրված  հավելումները, որոք խթանում են լճի ձկան  արագ աճը:

Օրինագիծը նաեւ հատուկ նշանակության մթերքների սահմանումն է տալիս. դրանցում ընդգրկված կլինի բժշկական եւ մանկական սնունդը: Այստեղ սահմանափակումներն առավել խիստ կլինեն. կարգելվի նաեւ գենետիկորեն ձեւափոխված արտադրանքը:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 519 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page