Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Նոյեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2011 » Նոյեմբեր » 30 » ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը
3:53 PM
ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Անդրադարձ եղավ մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող ծրագրին: Նշվեց, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիր»-ը, որի վավերացումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն դրա իրագործմանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են: Քննարկվեցին նաեւ խմելու ջրի համակարգի բարեփոխումներին ուղղված «Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձան Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծին, ինչպես նաեւ քննարկեցին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրին» առնչվող հարցեր: Փոխվարչապետը նաեւ գոհունակություն հայտնեց մարզերում իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի ընթացքից, ինչի արդյունքներն արդեն նկատելի են մարզերի բնակչության համար:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային կարգով համատեղ քննարկել ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ:

Просмотров: 545 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page