Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 7 » Հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կաթ վերամշակողների միջև
5:26 PM
Հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կաթ վերամշակողների միջև


 Նախորդ շաբաթ պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումի

ց և նրանց հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը կատարեց հերթական քայլը՝ պետության և մասնավորի միջև փոխհարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Այս անգամ նա խորհրդակցության էր հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների՝ քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը և, ըստ ամենայնի, հասնելու փոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորմանը կաթ արտադրողների և վերամշակողների միջև:
        Անդրադառնալով զարգացած երկրների փորձով մեզանում նույնպես ըստ ոլորտների արտադրողների և վերամշակողների միությունների ստեղծման անհրաժեշտությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դրանով պետությունը ոչ թե միջամտում, այլ համակարգում է տնտեսական հարաբերությունները, հնարավորինս նպաստելով երկու կողմերի շահերի պաշտպանությանը: Անասնաբուծության ոլորտի համար նա որոշակիորեն առանձնացրեց կաթ արտադրողների և կաթ վերամշակողմերի միությունների ստեղծման կարևորությունը:
        ՙՙՎերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի, և ավելի քան 57 հազարով՝ մանր եղջերավորների գլխաքանակը: Բնականաբար, զգալիորեն ավելացել են կաթի արտադրության ծավալները: Եվ քանի որ զարգացման միտումները հիմնավոր և շարունակվող են, իսկ այսօր արդեն դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում ոլորտում՝ կապված գների, իրացման և նաև որակի հետ, ուստի հասունացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը: Մանավանդ, որ հիմնական գլխաքանակը մանր տնտեսություններում է, իսկ հիշատակված խնդիրների լուծմանը համակարգված մոտեցում է պետք, որ հնարավոր է միայն տնտեսությունների խոշորացման պարագայում՚՚,- նշեց նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը, վերջինիս համար կարևորելով ստորագրման ներկայացված ՙՙՀՀ գյուղատնտեսության նախարարության և կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների միջև անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության ոլորտների բնականոն համագործակցությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ՚՚ հուշագիրը: ՙՙԱյն համագործակցության հեռանկարային փաստաթուղթ է առաջիկա 4-5 տարիների համար, երբ ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ և մեծ ծրագրեր՚՚,-նշեց նա: 
       Ստորագրելով հուշագիրը, մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին փաստաթղթի ստեղծման առիթով, վստահեցնելով, որ այն իրոք կնպաստի պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը: Ոլորտում առկա խնդիրների լուծման կարևոր ուղիներից մեկը նրանք նույնպես համապատասխան միությունների ստեղծումը համարեցին, գտնելով, որ հասարակական նման կառույցները մեծապես կնպաստեն պետությանը խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու վաղուց հասունացած պահանջի իրականացմանը
:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 470 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page