Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 16 » Կարսում մեկնարկել է հայ-թուրքական 3-րդ գործարար համաժողովը
11:12 AM
Կարսում մեկնարկել է հայ-թուրքական 3-րդ գործարար համաժողովը

Հայաստանին սահմանակից Թուրքիայի Կարս քաղաքում, այսօր` հունիսի 15-ին, մեկնարկել են հայ-թուրքական 3-րդ համաժողովի աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից (ՀԱԳՄ) կազմակերպված հայ-թուրքական գործարար համաժողովին մասնակցում են մոտ 70 գործարարներ Հայաստանից եւ Թուրքիայից: Մասնակիցները ներկայացնում են հիմնականում շինարարության, հանքարդյունաբերության, ոսկերչության, ձկնաբուծության, կահույքի արտադրության,  տուրիզմի եւ բեռնափոխադրուրմների ոլորտները:

Բացման խոսքով հանդես եկան Կարսի Serhat TV հեռուստաընկերության սեփականատեր, Կովկասյան մշակույթների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ալիջան Ալիբեյօղլուն եւ ՀԱԳՄ-ի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելամանը» ծրագրի տնօրեն Արթուր Ղազարյանը:

Ալիջան Ալիբեյօղլուն իր խոսքում նշեց, որ հայ-թուրքական սահմանը փակ է  միայն Կարսի համար: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտրաշարջանառությունը հասնում է 500 մլն դոլարի: Եթե սահմանը բացվի այդ թիվը կհասնի մինչեւ 3 մլրդ դոլարի: Մենք նշում ենք շրջափակման մասին, սակայն Երեւանի եւ Ստամբուլի միջեւ կան կանոնավոր չվերթներ: Մեր հեռուստաընկերության ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Թուրքիայից մի շարք ապրանքատեսակներ են ներկրվում Հայաստան: Ստամբուլի գործարարների հետ մեծ թվով հայաստանցի գործարարներ են համագործակցում: Հիմա ձեզ եմ հարցնում՝ սահմանը Թուրքիայի համա՞ր է փակ, թե՞ Կարսի: Շատ կարեւոր էր ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը, սակայն, ցավոք, այն կիսատ մնաց»,-նշեց Ալիբեյօղլուն՝ շեշտելով, որ ամեն դեպքում իրենք շարունակելու են աշխատել հայ-թուրքական գործարարար համագործակցության համար:

ՀԱԳՄ-ի ծրագրի ղեկավար Արթուր Ղազարյանը նշեց, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրն իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՀԱՄԳ-ը, Երեւանի մամուլի ակումբը եւ ICHD-ն:

«Եթե խոսենք սահմաններից, պետք է նշել, որ դրանք փակ են ֆիզիկապես, դրանք մտովի երբեք փակ չեն եղել: Հայ եւ թուրք գործարարները մշտապես այցելել են միմյանց երկիր: Ես մի քանի թիվ կնշեմ: Թուրքիայի պաշտոնական աղբյուրներով, Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը զրո է, սակայն Հայաստանի պաշտոնական տվյալներով, հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 240 մլն դոլար: Այդ թվի մեջ Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է ընդամենը 1 մլն դոլար: Թուրքիայից Հայաստան ապրանքները ներմուծվում են Վրաստանի միջոցով՝ սահմանին փոխվելով փաստաթղթերը:

Հայաստանում գործունեություն է ծավալում թուրքական կապիտալով մոտ 40 ընկերություն: Այսինքն, այսպես թե այնպես գոյություն ունեն հայ-թուրքական գործարար հարաբերություններ, մեր նպատակն է՝ այն բերել իրավական հարթություն: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, դա բիզնեսի էթիկայի կանոններն են: Այսինքն՝ երկու երկրների հարաբերություններն այսօր մեծամասամբ հիմնված են երկու երկրների գործարարների վրա»,-նշեց Արթուր Ղազարյանը:

Նշենք, որ հայ-թուրքական 1-ին եւ 2-րդ գործարար համաժողովները կայացել են 2011-ի հուլիս եւ նոյեմբեր ամիսներին Երեւանում, որին մասնակցել են երկու երկրներից մոտ 100 գործարար:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 392 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page