Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Օգոստոս » 6 » "Մեղր" ունենք` աշխարհը չունի
10:52 AM
"Մեղր" ունենք` աշխարհը չունի

Ըստ տարբեր տվյալների` մեր երկրում մեղվաբուծությամբ զբաղվում է շուրջ 50 հազար տնտեսություն, իսկ բուծվում է 175-180 հազար մեղվաընտանիք, այլ տվյալներով՝ մոտ 300 հազար։

 

Այս տարին հայ մեղվաբույծների համար շատ վատն է եղել: Նրանք դժգոհում են, որ բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն եղել մեղրարտադրության համար:

 

Արդեն իսկ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանում մեղվաբույծները կքամեն մինչեւ 4000 տոնա մեղր: Այս թիվն այդքան էլ վատ ցուցանիշ չէ` նախոդ տարվա համեմատ:

 

Գյուղատնտեսության ոլորտը համակարգող գերատեսչությունը հայտարարում է, որ ՀՀ գրեթե բոլոր մարզերում էլ զբաղվում են մեղվաբուծությամբ, իսկ դրանց մեջ առանձնանում է Վայոց ձորի մարզը, որտեղ բնակլիմայական բայմանները թույլ են տալիս ավելի մեծ ծավալներով զբաղվել մեղրի արտադրությամբ:

 

Շիրակի մարզի Գյուղտնտեսության աջակկցության մարզային կենտրոնի տնօրեն Ջիվան Ասլանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի բացառիկ վատ տարի է եղել մեղվաբուծության առումով. «Շատ երկար ձմեռ եղավ: Մեղուները ձմեռացումցից շատ դժվար դուրս եկան: Գարունը շատ տաք սկսվեց, որին, սակայն, հաջորդեցին տեղումներ, եղանակը ցրտեց, ինչի հետեւանքով մեղուների համար բարենպաստ տարի չեղավ»:

 

Ըստ Ջ.Ասլանյանի` ներկայումս մեծ խնդիրներ կան: Ավերտվել է մեղվաբերքը, բայց Շիրակի մարզում մատների վրա կարելի է հաշվել մեղվաբույծների, որոնք, շատ, թե քիչ, մեղր են քամել: Եթե 2011-ին Շիրակի մարզի մեղվաբույծները մեկ փեթակից մինչեւ 12 կգ մեղր են քամել, ապա այս տարի մեկ փեթակից կհավաքվի միջինը մինչեւ 5 կգ մեղր:

 

Նշենք, որ ներկա պահին Շիրակի մարզի 119 համայնքերում (3-ը քաղաքային- հեղ.) հաշվառված է մոտ 17 հազար մեղվաընտանիք, որոնք կենտրոնացված են մոտ 800 մեղվաբույծների տնտեսություններում: 

 

Yerkir.am-ի ունեցած տվյալներով`նույն վիճակում են հայտնվել նաեւ Տավուշի, Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի մեղվաբույծները:

 

Հայկական մեղրի արժեքի եւ հատկանիշների մասին խոսելիս հայ մեղվաբույծները նշում են, որ աշխարհում մեծ արժեք ունի միածաղկից ստացված մեղրը, իսկ Հայաստանում արտադրված մեղրը հիմնականում բազմածաղկային է: Դա է պատճառներից մեկը, որ մինչ օրս հայկական մեղրը ԵՄ երկրներում մրցունակ չէ, ինչպես, օրինակ, չինական, արգենտինական եւ թուրքական մեղրները:

 

Բացի այդ, լաբորատոր ստուգումները ցույց են տալիս, որ հայկական մեղրը երոպական չափանիշներին չի համապատասխանում: Այս ամենին զուգահեռ` գյուղնախարարությունը լծված է աշխատանքի եւ ցանկանում է ամեն կերպ հայկական մեղրը եվրոպական շուկա դուրս, իսկ թե այդ ջանքերն ինչով կպսակվեն, դա արդեն ժամանակը ցույց կտա: Նշենք նաեւ, որ ներկայումս հայկական մեղրն արտահանվում է ՌԴ, այն էլ` մի քանի հարյուր կիլոգրամով:

 

Մեղրի գնային քաղաքականության մասին խոսելիս պետք է նշել, որ մեր երկրում մեղրի մեկ կգ-ի արժեքը 3500 դրամ է (7-8 եվրո), այն դեպքում, երբ չինական, թուրքական եւ արգենտինական մեղրի կգ-ն արժե 2-2,5 եվրո:

 

Մեղրը դեղ չէ, բայց բուժիչ է

 

Եթե ամբողջ աշխարհում մեղրը սնունդ է համարվում, ապա Հայաստանում, բացի սնունդից, մեղրը նաեւ համարվում է դեղամիջոց: Այն 50 աստիճանից ավելի տաքացնելիս կորցնում է հակամանրէային հատկանիշները, ուստի տաք թեյի մեջ մեղր լցնելը ճիշտ չէ։ Ավելի լավ է` մի գդալ մեղր ուտել, ապա թեյ խմել։

 

Քաշի հետ խնդիրներ չունեցողներին սննդակարգի մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել մեկ թեյի գդալից ոչ ավելի մեղր, քանի որ այն մարսելու համար ենթաստամոքսային գեղձը լարվում է։

 

Նիհարողներին խորհուրդ է տրվում մեղր օգտագործել 2 շաբաթը մեկ՝ մեկ գդալ չափաբաժնով։ Մեղրը բաձրացնում է արյան հեմոգլոբինի մակարդակը։ Այն ներառված է սակավարյունության տարբեր տեսակներով տառապող հիվանդների սննդակարգում։

 

Մեղրի` ախտահանիչ լինելու մասին մարդիկ դեռ շատ վաղուց են իմացել։ Մեղրի բաղադրության մեջ մտնող մրջնաթթուն արգելակում է վերքերի թարախակալման պրոցեսը՝ արագացնելով նրանց բուժումը։ Եթե մեղրը անմիջապես քսվի վերքին, այն չի բորբոքվի, որովհետեւ նա արգելակում է մանրէների ներթափանցումը բաց վերքի մեջ։

 

Ի դեպ

 

Մասնագետնեը հաշվարկել են, որ մեղուն ապրում է ընդամենը 30-35 օր։ Ծնվելուց հետո մեղուն առնվազն 4 օր մնում է բնում, որից հետո պատրաստվում է թռիչքի եւ մեղվակաթով սնուցում է մայր մեղվին ու մաքրում իր իսկ փեթակը։

 

Մեղուն 18-րդ օրից մինչեւ 25-րդ օրը դուրս է գալիս բերքի, իսկ 25-րդ օրից սկսում է ծերանալ։

 

Աշխարհում մեղվաբուծության ոլորտում առաջատար է համարվում Չինաստանը: Այս երկրում հաշվվում է մոտ 8 մլն մեղվաընտանիք, իսկ Թուրքիայում մեղվաընտանիքների քանակը արդեն իսկ հասնում է 3.8 մլն-ի:

 

Երկրագնդում տարեկան արտադրվում է մոտ 1.5 մլն տոննա մեղր, որից 450 հազար. տոննան բաժին է հասնում միջազգային շուկային:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ


Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 612 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page