Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 26 » Մեղրիում իսպանական յուրատեսակ ձիթապտուղ է աճեցվում
5:30 PM
Մեղրիում իսպանական յուրատեսակ ձիթապտուղ է աճեցվում

Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա  ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10 տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված Սեվելիանո եւ Ասկոլանա 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կարո Կարապետյանը:

2000թ-ից սկսած չորս տարի է պահանջվել այգեգործին, որպեսզի գլուխ բերի սկսած գործը: «Սկզբում տնկել եմ 7590 ծառ, բայց բոլորն էլ ցրտահարվել են: 2003-ին կրկին փորձեցի, այս անգամ ծիթենիները կարկուտի բաժին դարձան: Եվ միայն 2010-ին այգուցս հավաքեցի առաջին բերքը», - այցելուներին պատմում է Կարո Կարապետյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ծառից տարեկան ստանում է  20-30 կգ բերք: Իսկ ձիթենու տեսակներից մեկը շատ յուղատու է: Ուսումնասիրությունները պարզել են, որ այդ տեսակի պտղամիսը պարունակում է մինչեւ 70 տոկոս ձիթայուղ, իսկ կորիզում այն կազմում է 27-33 տոկոս:

Չնայած ստացված էկոլոգիապես մաքուր բերքին` Կարապետյանը այն իրացնելու խնդիր ունի: «Առայժմ ստացված բերքը էժան գնով` կիլոգրամը 1200 դրամով, ստիպված եմ լինում տալ վերավաճառողներին: Հայաստանում դեռեւս դժվար է նորմալ գնով ձիթապտուղ իրացնելը», ասաց Կարապետյանը:

Ձիթապտղի բերքահավաքն Արաքսաշենում սկսվում է սեպտեմբերի կեսերից, մինչդեռ Իսպանիայում եւ Հունաստանում այն հավաքում են նոյեմբերին: Բանն այն է, որ ծովի մակերեւույթից ընդամենը 570մ բարձրություն ունեցող Արաքսաշենում ամռան ամսիներրին օդի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը եւ բերքն այստեղ շուտ է հասունանում: Կարո Կարապետյանին այգին խնամելու գործում օգնում են բարեկամներն ու ընկերները: Ձիթենիներից բացի, այստեղ կան նաեւ 2000 հատ նռնենիներ, որոշակի թվով ծիրանենիներ:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 477 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page