Արդեն երկրորդ տարին է, ինչ Շամշադինում կանցկացվի Մեղրի փառատոն: Այս տարի այն տեղի կունենա օգոստոսի 18-ին Սորայի այգում՝ «Տավուշի հոգևոր վերածնունդե և «Հայրենիքի զարգացման նախաձեռնությունե հիմնադրամների աջակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Տավուշի հոգևոր վերածնունդե հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն ասաց, որ փառատոնը հատկապես կարևոր է սահմանամերձ բնակավայրերի զարգացման համար: Տավուշի մարզում կա սահմանամերձ քսանից ավելի գյուղ, և այդ գյուղերին շատ է անհրաժեշտ ուշադրություն ու օգնություն: Նա նշեց նաև, որ այս տարածաշրջանը բավականին հարուստ բնություն և մարդկային ռեսուրսներ ունի, հեշտությամբ կարող է զարկ տալ մեղվաբուծությանը, զարգացնել էկո- և գյուղական զբոսաշրջությանը, հատապտուղների և մրգերի մշակմանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթն էլ հավելեց, որ արդեն 12 տարի է, ինչ այցելում է Շամշադին, և համարում է, որ Երևանից հետո Շամշադինն իր երկրորդ տունն է. «Շամշադինում և՛ բնությունը, և՛ մարդիկ շատ լավն են, տարածաշրջանը մեծ ներուժ ունի, և այն պետք է օգտագործելե:
Նա շեշտեց, որ իրենք պատրաստ են համագործակցել տարբեր կառույցների հետ և այս միջոցառումը փոխանցել ավելի երիտասարդներին:
Նշենք, որ միջոցառումը կզուգակցվի ժողովրդական երգ ու պարով, անակնկալներով:
|