Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 6 » Ոռոգման խնդիրներին նվիրված խորհրդակցություն` ՏԿՆ-ում
7:21 PM
Ոռոգման խնդիրներին նվիրված խորհրդակցություն` ՏԿՆ-ում


ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ խոհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Քննարկվեցին անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գեւորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորեց առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել եւ գյուղացիական տնտեսություններին ջուրը խնայողաբար մատակարարել ` միաժամանակ բավարարելով պահանջարկը: "Ցանկանում եմ վստահեցնել, որ թե կառավարության պատասխանատուները, թե ՋՕԸ ղեկավարներն ամեն ինչ կանեն` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարելու համար: Ջրամատակարարումը պետք է իրականացվի առավելագույնս կազմակերպված",- ընդգծեց Ա. Գեւորգյանը` չբացառելով, որ կարող են նաեւ ռեժիմային փոփոխություններ լինել եւ որոշ համայնքներում անցնեն գիշերային ոռոգման:

Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ծավալների վրա. մասնավորապես` այս պահի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակվել է 437 մլն խմ ջուր` նախորդ տարվա համեմատ 100 մլն խմ-ով պակաս, Ազատի ջրամբարում` 63 մլն խմ` անցած տարվա 70 մլն խմ-ի դիմաց, Ապարանի ջրամբարում` 33 մլն խմ ` նախորդ տարվա 90 մլն խմ-ի դիմաց: Ընդ որում, Ապարանի ջրամբարի ջուրն օգտագործվելու է միայն տարածաշրջանի գյուղերի խնձորի այգիների ոռոգման համար եւ այլ նպատակով չի տրվելու: Այս տարի ավելի շուտ` մայիսի 2-ից է սկսվել Սեւանից ջրառը, մինչդեռ սովորաբար լճից ոռոգման նպատակով ջուր վերցվում էր հունիսի կեսերից: Ըստ Ա. Գեւորգյանի` ջրի նույն պահանջարկի պահպանման պարագայում Սեւանից լրացուցիչ քանակություն վերցնելու անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է հանդես գալ Սեւանից ջրբացթողումը 2012թ-ին մինչեւ 320 մլն խմ դարձնելու առաջարկով:

Ա. Գեւորգյանը առանձնահատուկ կարեւորեց նաեւ համակարգի անխափան գործունեության ապահովումը: Նա մասնավորպես ընդգծեց ձեւավորված հասույթների դիմաց գանձումների ամբողջական ապահովումը, ինչը թույլ կտա խուսափել այլ ենթակառուցվածքների, մասնավորապես, էներգահամակարգի հետ կապված հնարավոր խնդիրներից: Նշվեց, որ թեեւ հավաքագրումների այս տարվա ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 100 մլն դրամով ավելի է, սակայն դա հասույթի ընդամենը 39 տոկոսն է կազմում: Միաժամանակ Ա. Գեւորգյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց բացառել ընկերությունների նախահաշիվներում նախատեսված ծախսերի ավելացումը:

Համակարգի արդյունավետ գործունեությունը Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ոլորտում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի շարունակականության տեսանկյունից: Նա նաեւ տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում ջրամբարային շինարարության ակտիվացման ուղղությամբ` հաշվի առնելով երկրի համար ջրային պաշարների կուտակման կարեւորությունը:

ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորեց առաջնային ուշադրություն դարձնել ֆինանսական կայունության եւ կարգապահության խնդիրներին` շեշտելով, որ համակարգերը պետք է աշխատեն կրեդիտորական պարտավորություններ չձեւավորելու սկզբունքով:

Խորհրդակցության ընթացքում իրենց տարածքներում առկա խնդիրները ներկայացրեցին նաեւ ՋՕ ընկերությունների ղեկավարները:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 434 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page