Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հունիս » 25 » Վերականգնվելու են «Գոռավանի ավազուտներ» և «Արփի լիճ» արգելոցները
4:49 PM
Վերականգնվելու են «Գոռավանի ավազուտներ» և «Արփի լիճ» արգելոցները
Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015թթ. ծրագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW միջազգային զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող «Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության. Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում` Հայաստանում Արփի լիճ Ազգային Պարկի ստեղծում» ծրագրի գործողությունների իրականացումը մինչև 2012 թվականի նոյեմբեր ամիս երկարաձգման մասին:Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: 

«Գոռավանի ավազուտները» գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում և անհրաժեշտություն կա, որ այնտեղի բուսական և կենդանական աշխարհի պահպանման համար միջոցառումներ իրականցվեն: Նախարարը մասնավորապես նշել է. «Հիմնականում խնդիրները վերաբերվում են արգելավայրային ռեժիմին: Չնայած, որ այն այսօր էլ կա, չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ և պետք է ավելի պատշաճ աշխատանքներ իրականացնել»: 

Նախարարը մասնավորեցրել է իրականցվող աշխատանքները` հայտնելով, որ պետք է իրականացվեն ցանկապատման, կենդանական և բուսական աշխարհի պահպանմանն ուղղված աշխատանքներ: 

Կառավարության մեկ այլ որոշում վերաբերվում էր «Արփի լիճ» Ազգային արգելոցին: Սա անդրսահմանային պահպանվող տարածք է, այսինքն դրա պաշտպանությունն իրկանացվում է նաև հարևան պետությունների հետ: «Դեռևս ծրագրի մեկնարկին մենք հայտարարել ենք, որ 2.2 մլն եվրո արժողությամբ ծրագիր ենք իրականացնում Գերմանիայի Դաշնության կառավարության հետ համատեղ»,-հայտնել է բնապահպանության նախարարը, ով մանրամասնել է նաև կատարված աշխատանքների մասին` նշելով որ մինչ այժմ իրականացվել են այցելուների կենտրոն, Ազգային պարկի շենք, կատարվել են քարտեզագրման ու ակնադիտական աշխատանքներ:

Արամ Հարությանը հավելել է, որ իրենք իրականցնում են մի քանի ծրագիր ևս, որոնք վերաբերում 14 համայանքների խմելու ջրի իրականացմանը, մսի վերամշակման արտադրությանը, մեղվապահությանը և այլն:
Категория: Բնապահպանություն | Просмотров: 444 | Добавил: admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page