Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Մեղուների հիվանդություններ | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

» Արխիվ

» Որոնում

Մեղուների հիվանդություններ
Ասկոսֆերոզ
Ասկոսֆերոզ (կրային կամ կավճային թրթուր): Մեղվաընտանիքների սնկային հիվանդություն է: Հիվանդանում են աշխատավոր մեղուների, բոռերի և մայրերի թրթուրներն ու հարսնյակները: Շատ հաճախ ախտահարվում են 3-4 օրական թրթուրները: Սատկելուց հետո նրանց մարմինը պատվում է սպիտակ փառով, չորանալով վեր են ածվում կնճռոտված գորշ կամ սև գույնի չոր զանգվածի: Նրանք չեն կպչում մեղրահացի բջիջների պատերին, այդ իսկ պատճառով մեղուները կարողանում են հեշտությամբ հանել նրանց բջիջներից: Մումիացված չորացած թրթուրներ կարելի է հայտնաբերել փեթակի հատակին և արկանոցի դիմաց թռիչքատախտակի վրա: Հիվանդությունը կարող Է նկատվել սերնդի աճեցման ողջ ժամանակաընթացքում: Հասուն անհատները չեն հիվանդանում ւսսկոսֆերոզով, սակայն նրանք կարող են հարուցիչի կրող լինել: Ասկոսֆերոզը հաճախ հանդես է գալիս գարնան-ամռան ժամանակաշրջանում: Ախտահարվում են հիմնականում թույլ ընտանիքները:
Ասկոսֆերոզի դեմ կանխարգելիչ և բուժման միջոցառումներն անցկացնելիս շատ կարևոր է, որ պրեպարատն անցնի մեղուների և թրթուրների մարսողական տրակտով: Դրա համար բուժումը պետք է անցկացվի մեղուների մասսայական թռիչքի ավարտից հետո: Պետք Է մշակվեն բոլոր մեղրահացերը և մոմաթերթերով շրջանակները:
Հիվանդության կանխարգելման և բուժման նպատակով օգտագործում են հետևյալ պրեպարատները, ունիսան ապիասկ, ասկոսան, ասկոնազոլ, ասկոցին, ՊԱԳՊ, ասկոզոլ, դիկոբին-Ա, ասկոստատ, լավրոսան, միկոսան, մածուկ «Ապիտ», ասկոսպան, միկոասկ:
Պրոֆիլակտիկա: Անհրաժեշտ է մեղվանոցները տեղադրել չոր, արևոտ, քամիներից պաշտպանված բարձրադիր վայրերում: Փեթակները տեղադրել պատվանդանների վրա գետնից 30-40 սմ բարձրությամբ: Թույլ մեղվաընտանիքները միացնել, պահել միայն ուժեղ ընտանիքները, բները խտացնել, տաքացնել և օդափոխությունը բարելավել: Յուրաքանչյուր տարի ընտանիքները տեղափոխել ախտահանված փեթակներ:
Մեղվաընտանիքներն ապահովել անհրաժեշտ քանակությամբ լիարժեք կերով, մեղրով և հատկապես ծաղկախյուսով, քանի որ ցանկացած հիվանդության ժամանակ մեղուների պահանջը սպիտակուցների նկատմամբ բարձրանում Է: Անթույլատրելի է մեղվանոցներից ստացված մեղրով և ծաղկափոշով մեղուների կերակրումը: Մեղուների զարգացման և հիվանդությունների դեմ կանխարգելիչ նպատակով բացառել հակաբիոտիկների գործածումը:
Պայքարի միջոցառումները: Անապահով մեղվանոցների առողջացման հիմնական օղակը անասնաբուժասանիտարական միջոցառումների խստիվ կատարումն է: Անապահով մեղվանոցներից ստացած մեղրն օգտագործում են միայն սննդի նպատակով: Հիվանդ ընտանիքներից ախտահարված թրթուրներով մեղրահացերը հեռացնում են և հալում մոմ ստանալու համար:
Մեղվանոցներում կատարում են փեթակների, մեղրահացերի և գույքի ախտահանում: Ուժեղ ախտահարված ընտանիքները թափ են տալիս ախտահանած փեթակների մեջ:
Բուժում: Բուժումը կատարում են պրեպարատներից որևէ մեկով:
Ունիսան
1 մլ պրեպարատը լուծում են 0,5 լ գոլ (35-40°C) շաքարաջրում (1:4): Պատրաստի լուծույթով ցողում են հիվանդ ընտանիքների բնային մեղրահացերի երկու երեսը (10-12 մլ` մեկ մեղրահացի հաշվով): Անբարենպաստ եղանակներին բուժում են կերակրման եղանակով. 1 մլ պրեպարատը լուծում են 1լ օշարակում (1:1) և կերակրում (յուրաքանչյուր ընտանիքին' 250 մլ հաշվով' 3-4 անգամ), 6-7 օր ընդմիջումներով:
Պրեպարատով մշակված ընտանիքներից քամած մեղրն օգտագործում են սննդի համար ընդհանուր հիմունքներով:
Ասկոնազոլ
Պրեպարատի 1 մլ-ը լուծում են 50 մլ եռացրած-հովացրած ջրում, որից հետո այն լցնում են 3 լ գոլ (35-40°C) օշարակի (1:1) մեջ, լավ խառնում և կերակրում մեղուներին (300-350 մլ' մեկ ընտանիքի հաշվով)' 2-5 անգամ (կախված վարակվածության աստիճանից), 3-5 օր ընդմիջումներով:
Ցողելու եղանակով կատարելիս 1 լ գոլ (35-40°C) թույլ շաքարաջրին (1:4) ավելացնում են 1 մլ պրեպարատ, լավ խառնում և սրսկում 10-12 մլ մեկ մեղրահացի հաշվով) 2 անգամ, 3-4 օր ընդմիջումով:
Ասկոցին
Պրեպարատի 0,5 մլ-ը լուծում են 2 լ գոլ (35-40°C) օշարակում 1:1 հարաբերությամբ կերակրման դեպքում և 1:5 հարաբերությամբ ցողելու դեպքում: Կերակրելիս պատրաստի լուծույթը լցնում են ընտանիքի դատարկ մեղրահացերի մեջ (յուրաքանչյուր մեղուներով պատող շրջանակին 60-70 մլ հաշվով) ու դնում բնում, ցողելիս 10-12 մլ լուծույթ մեկ մեղրահացի հաշվով: Մշակում Են 2-3 կրկնողությամբ 3-5 օր ընդմիջումներով:
Ասկոսպան
Պրեպարատը փորձարկված և առաջարկված է ՀՀ մեղվաբուծական գիտահետազոտական կայանի կողմից: Մեղվաընտանիքները մշակում են պրեպարատի 3%-անոց շաքարաջրային (1:1) դեղալուծույթով: Պատրաստի լուծույթը գոլ վիճակում (30°C) թեյնիկով լցնում են ընտանիքներից հանված մեղրահացերի դատարկ բջիջները (մեղուներով պատած յուրաքանչյուր շրջանակին 100 մլ հաշվով) ու տեղադրում ընտանիքների բներում: Ցողելու դեպքում պատրաստում են պրեպարատի 3%-անոց 1:5 հարաբերությամբ լուծույթ և գոլ վիճակում (30°C) ցողում միջշրջանակային տարածություններից մեղուների վրա (10-12 մլ մեկ մեղրահացի հաշվով): Մշակումները կատարում են եռանվագ 5 օր ընդմիջումներով:
Նշված դեղամիջոցների աշխատանքային լուծույթները պատրաստում են օգտագործումից անմիջապես առաջ:
Միկոասկ
Թղթից շերտիկներ են ներծծված պրեպարատով: Կախում են բնի կենտրոնում մեղուներով շրջանակների արանքում: Մեկ շերտիկը կախում են 6 շրջանակ մեղուներով պատող ընտանիքի հաշվով: Մշակում են 2 անգամ: 6-7 օր հետո շերտիկը հանում և նոր շերտիկ են կախում:
ԱՄՆ-ի մասնագետների կարծիքով հայտնի չէ ասկոսֆերոզի բուժման որևէ դեղամիջոց: Նրանք առաջարկում են ծանր վարակված շրջանակների հեռացում, հիգիենիկ վարքագծով մեղուների ընտանիքների աճեցում, մայր մեղուների փոփոխում, փեթակների շուրջը և ներսում լավ օդափոխանակության ապահովում:
Մեղվաընտանիքի հիգիենիկ վարքագիծը որոշելու համար առաջարկվում է բարակ անձեռոցիկներ տեղադրել բոլոր ընտանիքների մեղրահացերի շրջանակների վրա բնի կենտրոնում: 24 ժամ անց ստուգել, թե մեղուներն անձեռոցիկների որ մասն են հեռացրել փեթակից, և առանձնացնել 10-12 մեղվաընտանիք, որոնք հեռացրել են անձեռոցիկի ամենամեծ մասը: Յուրաքանչյուր ընտրված ընտանիքից հանել այն մեղրահացը, որտեղ կան մեծ քանակությամբ սերունդով փակված բջիջներ: Քորոցով փոքրիկ անցքեր բացել փակված 25 բջիջների մոմե թաղանթի վրա 5 հորիզոնական և 5 ուղղահայաց ուղղություններով: 24 ժամ անց ստուգել մեղրահացերը և հաշվել, թե քանի բջիջ են մաքրել մեղուները: Այդ ընտանիքներից լավագույններին անհրաժեշտ է օգտագործել հետագա սելեկցիոն աշխատանքներում:

Նյութը տրամադրել է' Նորսւկ Հակոբյանը
Կենսաբանական գիտությունների թեկնածու,

Նոսեմա հիվանդությունը
<<Նոսեմա>>–ն հասուն մեղաների անմենատարածված հիվանդությանն է։ Այն կրճատում է մեղուների կյանքի 50%-ը, իսկ մեղրարտադրությունը 40 և ավելի տոկոսով։ Երևացոդ աշխատնիշներն են  մեղուների ղողը և վխտումը,  թռիչք կատարելու անկարողությունը, ուռած փորիկները։ Բայց ամենաարտահայտիչ երեւացող աշխտանիշը կարելի է տեսնել ներսից աղիքների մեջ։ Այդ կատարելու հւսմար ձեզ պահանջվում է միայն լավ սրված ունելի։
1. Վերցրեք հասուն բանվոր մեղվին, փեթակի մուտքի մոտից կամ ներսից։ Խուսափեք երիտասարղ տեր-մեղվին որպես նմուշ օգտագործելուց։ Բռնեցեք կրծքավանդակը ցուցամատով եւ բութ մատով։ Լավ սրված ունելիով հեռացրեք հիմքից գլուխը։ Սյս գործողությանը, անջատում է միջին աղիքը գլխից։
2. Շուռ տվեք մեղվին և մոտեցնելով ունելին աջ անկյունագծով մարմնին, զգույշ բռնեք որովայնը։ Ամուր պահելով զգուշությամբ քաշեք ետևի աղիքը։ Մի սեղմեք կրծկավանդակը, որպեսզի ներսի մասը չվնասվի։
3. Շարունակեք որքան, հնարավոր է ուղիղ քաշել, թույլ սեղմելով այն։ Սկզբում հեռացրեք ետևի աղիքը, այնուհետև  միջին աղիքը և վերջում մեղվի փորը։ Փորձեք նորից, եթե առաջին անգամ չի ստացվում։ Շատ կարեւոր է ախտորոշել «Նոսեմա>> հիվանդությունը։
4. Երբ երևում է միջին աղիքը, այնպես պահեք մեղվին սպիտակ թղթի վրա, որ ամբողջ փորոտիքը դուրս հանվի։ Լավ ուսումնասիրեք միջին աղիքը։ Եթե այն առողջ է ապա պետք է լինի դարչնագույն ցայտուն արտահայտված բծերով։ Եթե վարակված է նոսեմա-ով, ապա այն սպիտակ է և ուռած։ Լավագույն աշխանիշը գույնն է։ <<Նոսեմա>>–ն  բաժում են ֆամիդոլ-Բ-ով։ Լրիվ  բուժման համար անհրաժեշտ է լուծել երկու թեյի գդալ ֆամիդոլ-Բ 8 լ օշարակի մեջ: Խառնեցեք ըստ պիտակի վրա գրված ցուցումների:









              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10]Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8]Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page