Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | Մեղուների կերաբազան և բույսերի փոշոտումը | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

» Արխիվ

» Որոնում

Մեղուների կերաբազան և բույսերի փոշոտումը

Մեղուների կյանքի կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր օգտակար ու սննդարար միացություներն ու նյութերը, որոնք պարունակվում են բույսերի նեկտարի և ծաղկափոշու մեջ, համարվում են մեղվաբուծական տնտեսության հիմնական բնական կերերը: Ու բնականաբար մեղուների հիմնական կերաբազան շրջապատող աշխարհի դաշտերն ու այգիներն են, անտառներն ու թփուտները՝ իրենց հարուստ ու բազմազան ծաղիկներով, նեկտարատու ու ծաղկափոշատու ծառատեսակներով, թփերով, կերային մշակաբուսերով ու մոլախոտերով, ալպյան մարգագետինների ու թավոտ անտառների խոտաբույսերով:

Ընդհանարապես, մեղուների բնական կերը նեկտարը, մեղրն ու ծաղկափոշին են ու դրանց մեջ պարունակվող ածխաջրերը՝ տարբեր ձևի շաքարների տեսքով, սպիտակուցները, ճարպերը,աղը, ջուրն ու հանքային նյութերը:

Ածխաջրերի հիմնական աղբյուրը հանդիսանում է բույսերի նեկտարատու գեղձերի կողմից արտադրվող նեկտարը: Մեղվի օրգանիզմի ,համար շատ կարևոր են նաև նեկտարի բաղադրության մեջ մտնող հանքային նյութերը:

Նեկտարը հում արտադրանք է, իսկ մյուս կերը՝ մեղրը, արդեն մեղվի օրգանիզմում հատուկ վերամշակում անցած՝ թքային գեղձի արտադրած ինվերտազա ֆերմենտի ներգործությամբ ստացված, արժեքավոր սննդատեսակն է: Նեկտարի քիմիական կազմի վերափոխման ժամանակ թքի մեջ եղած ինվերտազայի ազդեցությամբ, նեկտարը մեղվի կտնառքում վերափոխվում է մեղրի:  Ընտանիքի անդամներին տարեկան կերի համար անհրաժեշտ է մինչև 120 կգ մեղր, որի օգտագործման ինտենսիվությունն ու քանակը կախված են բազմացման ժամանակաշրջանից ու կատարված աշխատանքի ծավալից: Ի դեպ, նշված մեղրի կերաբազայից ձմռանը  մեղվաընտանիքը ընդամենը 4-6 կգ-ն է օգտագործում, իսկ մնացածը ծախսվում է գարնանն ու ամռանը՝ ընտանիքի բազմացման շրջանում:

Մեղուների ձագերի, թրթուրների, մոր հիմնական բնական կերի մյուս բաղադրիչը՝ ծաղկափոշին, ապահովում է միջատի օրգանիզմի սպիտակուցային նյութերի, ճարպերի, օսլայի, մոխրիՙ ֆերմենտների ու վիտամինների՝ դիաստազա, կատալազա, ինվերտազա, պեկտինազա, ռետակտազա, պեպսին, տրիպսին, էրիպսին, լիպազա, N, պահանջը, ինչպես նաև խիստ անհրաժեշտ է մոմային գեղձերի նորմալ կենսագործունեության համար: Մեղվի հավաքած ծաղկափոշին լցվում է մեղրաբջիջների մեջ, վրան ավելացվում է մեղր ու ջուր: Ստացված զանգվածը շաղախվում է թքով, ապա այդ խյուսով բջիջները կնքվում են և բացվում միայն սննդի համար օգտագործելիս: Մեղվաընտանիքի ծաղկափոշու տարեկան պահանջը 16-25 կգ է:

Բոլոր կենդանիների նման, մեղուներին ևս խիստ անհրաժեշտ է ջուրը ինչպես խմելու, այնպես էլ մեղրի պատրաստման, ծաղկափոշու շաղախման համար: Ուստի որպես առաջին անհրաժեշտություն, մեղվանոցների մոտ պետք է լողացող տաշեղներով տաշտակներով ջուր դնել՝ մեղուների համար:

Բացի կերաբազայի հիմք հանդիսացող բնական կերերը, մեղվաընտանիքի ակտիվ կենսագործունեության համար, մեղվաբույծի կողմից կարող են կիրառվել լրացուցիչ ոչ բնական սնուցման աղբյուրներ՝ շաքարաջուր կամ խաղողի, թթի հյութից պատրաստված դոշաբ: Սակայն այս դեպքում, անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել տրվող լրացուցիչ սնունդի թթվայնությանը:  Մեղվաընտանիքների համար որպես լրացուցիչ կերեր կարող են ծառայել նաև ձվի դեղնուցը, զտած կաթը, սոյայի հյութը: Ձվի դեղնուցով կերակրման դեպքում, մեղուներն սկսում են դրանով ինտենսիվ կերակրել մորը, ինչն ուղղիղ համեմատականով նպաստում է ձվադրման ինտենսիվության վրա: Կաթով կերակրումը նպաստում է մոմ արտադրող գեղձերի գործունեության ինտենսիվության վրա:

Եվ իհարկե անհրաժեշտ է պարտադիր հաշվի առնել, որ մեղուների կերաբազայի բնական հումքի հիմնական աղբյուրն հանդիսանում են բույսերը և հատկապես ծաղիկները: Ծաղիկների առէջներից ծաղկափոշի և նեկտարաստեղծ գեղձերից նեկտար  հավաքելիս՝ մեղուներն ապահովում են բուսական աշխարհի սեռական բազմացման հիմնական ու կարևորագույն պրոցեսներից մեկի՝ խաչաձև փոշոտման երևույթը: Առանց այդ փոշոտման անհնար է սերմերի ու պտուղների առողջ բազմազանության ապահովումը:     

          Մեղուները և բույսերը

  Մեր երկրի տարածքում աճում են շուրջ 300 ծառատեսակ, մոտ 660 վայրի թուփ ու բույս, որոնք նեկտար ու ծաղկափոշի են տալիս մեղուներին: Այդ բույսերի ծաղիկները տարբեր չափերի են, գույնի՝ նեկտարապարկերի ու ծաղկափոշով հարուստ առէջների տարբեր դասավորությամբ, որոնցից մի մասի նեկտարն առաջանում է վաղ առավոտյան կամ ուշ գիշերին, իսկ ծաղկափոշին այնքան չոր է, որ մեղուն ստիպված թքով կամ նեկտարաջրով խոնավացնում ու փոքրիկ գնդիկներով է տեղափոխում:

Բուսական աշխարհի հետ սերտորեն կապված մեղուն, միայն բույսից հավաքված արժեքավոր պաշարներով կարող է պահպանել իր և ընտանիքի նորմալ գործունեությունը: Եվ բնականաբար, մեղվաբուծությամբ զբաղվող ցանկացած մարդ պարտավոր է գիտենալ իրեն շրջապատող տարածքի մեղրատու բույսերի ողջ ամբողջությունը՝ սկսած ծաղիկների գույնից ու ծաղկման ժամանակահատվածից, վերջացրած գլխավոր և օժանդակ մեղրատուների տարածման շրջաններն ու կուտակման վայրերը: Ի դեպ, ՀՀ-ում բույսերի ծաղկման ժամկետները՝ ուժեղ արտահայտված գոտիականության ու բնական ռելիեֆի կտրտվածության պատճառով, տատանվում են 10-15օրվա միջև,ինչը պայմանավորված է ձմռան տևողությամբ,օդի խոնավությամբ, ջերմաստիճանային ռեժիմներից և այլն:

Եթե մեղվաբույծը, որն ուզում է լավ բերք ստանալ, պետք է ծանոթ լինի բույսերի աշխարհին, ապա բուսաբանն ու այգեգործն էլ անպայման պետք է գիտենան  մեղունների ու մեղվանոցների մասին, քանզի մեղուն ապահովում է բույսի բազմացումը՝ խաչաձև փոշոտման միջոցով ՝ բերելով բույսին գենետիկ կազմի թարմություն, տեսակի կատարելագործում ու պտղատվության բարձր աստիճան:

Նեկտարի արտադրությունը բույսերի կողմից

            Նեկտարը՝ ծաղիկների հիմքում գտնվող գեղձերի արտադրանքն է: Մեղուներն այն հավաքում են ծաղիկներից, բերում փեթակ ու վերամշակում մեղրի: Նույնանման նեկտար կարող է արտադրվել նաև բույսերի զանազան մասերից (օրինակ՝ բամբակի տերևների վրա գտնվող նեկտար արտադրող զանազան գեղձերից), որը նույնպես հավաքվում և վերամշակվում են մեղրի: Բազմահազար նեկտարատու բույսերի ծաղիկների կողմից նեկտարի արտադրումը բույսի կյանքի գործունեության հատուկ ցիկլ: Սա բույսերի կառուցվածքի բազմաթիվ հարմարություններից մեկն է, որը շնորհիվ քաղցր համի ու բույրի, գրավում  միջատների ուշադրությունն ու այսպիսով ապահովում խաչաձև փոշոտում:

Նեկտարը պարունակում է 30% շաքարաջուր-լևուլյոզա և դեքստրոզա, որի մեջ լինում են նաև քիչ քանակությամբ զանազան նյութերի խառնուրդ՝ խեժեր, հանքային աղեր և եթերայուղեր, որոնք մեղրին տալիս են գույն և որոշակի համ ու հոտ: Նեկտարը պարունակում է 30-70% ջուր, իսկ նեկտարից պատրաստված մեղրը՝ 70-80% շաքար, 18-25% ջուր և մինչև 5% հանքային նյութեր՝ ֆոսֆորաթթու-1,04 , ծծմբաթթու-4,64%, քլոր- 8,84%, և կալիում-15%:

            Նեկտարը մեղրի վերամշակելու և մեղրի հասունացման ժամանակ մեղուները նրա մեջ եղած ջուրը գոլորշիացնում են: Մեղրատու մեղուները բնության մեջ եղած միջատներից միակն են, որ հավաքում են նեկտար և վերամշակում ու դարձնում պահեստի կեր և որը մարդիկ օգտագործում են որպես սնունդ: 

            Բույսերի նեկտարատվության վրա մեծապես ազդում են քամու հոսանքը, ջերմաստիճանը, օդի խոնավությունը:

ՀՀ-ում չկան ցանովի նեկտարատու բույսերի մեծ տարածքներ, ուստի հիմնական նեկտարատուները ալպյան մարգագետիններն ու արոտավայրերն են, որոնք ունեն առատ բուսականությունն և գտնվում են ծովի մակերևույթից 1500-2500 մետր բարձրության վրա և քանի որ նշված տարածքներում չեն օգտագործվում թունաքիմիկատներ, մեր մեղրը ստացվում է ամբողջովին անարատ ու մաքուր:

Հողահանդակների նեկտարատու բույսերը

            Ընդհանրապես Հայկական լեռնաշխարհն առանձնանում է իր նեկտարատու բուսածածկույթի, ծաղկավոր բույսերի, ծառատեսակների խիստ բազմազանությամբ: Վաղ գարնանից  սկսած մինչև աշուն մեղուներն առատ նեկտար են բերում ինչպես  ծաղկող այգիներից, այնպես էլ տարատեսակ թփուտներից, դաշտերից, անտառային բացատներից, դեկորատիվ տնկարկներից, հողահանդակներից:

Նեկտարատու բույսերի ողջ բազմազանության մեջ, առանձնակի կարևորություն ունեն հողահանդակներում աճող նեկտարատու բույսերը: Նեկտարատու մոլախոտերի ու խոտաբույսերի մասին մանրակրկիտ կանդրադառնանք հայկական լեռնաշխարհի նեկտարատու բույսեր բաժնում: Միայն կարելի է նշել, որ վերջին շրջանում զանազան թունաքիմիկատներով պայքարի միջոցառումներն էականորեն նվազեցրել են հողահանդակների նեկտարատուների քանակը, կամ դարձրել էկոլոգիապես մաքուր մեղր ստանալու համար անհնար: Ներկայացնենք մեր երկրում առավել շատ տարածված նեկտարատու և ծաղկափոշատու հողահանդակային բույսերի ընդհանուր ցանկը՝

ՆԵԿՏԱՐԱՏՈՒ-անանուխ վայրի,լերդախոտ արևելյան, եղինջ խուլ,ուղտափուշ դավաթիքյան, եղեսպակ հայկական, եղեսպակ անտառային, եղջերառվույտ կովկասյան մազմզոտ, երեքնուկ ալպիական , եղեսպակ թավոտ, պռպռուկ, տերեփուկ, զվերակ, կատվադաղձ նավաշինի, խնկածաղիկ, քոսոտ տերեփուկ, տուղտածաղիկ, կոսկսուկ, կատվախոտ, մասրենի:

ԾԱՂԿԱՓՈՇԱՏՈՒ-լաստենի, տզկանեպայտ, եգիպտացորեն, հացազգիներ՝ աշորա, վարսակ, գարի, ցորեն, դառնառվույտ, դաշտային կակաչ, կնունային, Արև քույրիկ, բողխերի, կանեփ, ավելուկ, հավակատար, մոխրաթելուկ, եզան լեզու, շտոկրամ:

Վերջին շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում պարզբանվել են հողահանդակային մեղրատու բույսերի մեկ հեկտարից մոտավոր մեղրաբերքի քանակական տվյալները: Այսպես՝ մեկ հեկտար եղեսպակից- 650, իշառվույտից-250, սպիտակ երեքնուկից-100, վարդագույն երեքնուկից-150,առվույտից-400, կորնգանից-680: 

Մեղրաբերքը և նրա տեսակները

            Բարձրակարգ, այդ թվում հիմնական մեղրատու բույսերի մեծ մասի ծաղկման փուլն ամենակարճն է բույսի զարգացման փուլերի մեջ և հիմնականում ընթանում է ամռանը: Մեղրատու բույսերի մասսայական ծաղկման ժամանակը մեղվաբուծության մեջ ընդունված է անվանել գլխավոր մեղվաբերքի ժամանակ:

            Ծաղկավոր բույսերի զարգացման փուլերին հարմարվել են նաև մեղուները: Այն ժամանակ, երբ գլխավոր մեղրաբերք տվող բույսերը գտնվում են աճման փուլում, մեղուները, օգտվելով այդ փուլն անցած բույսերի նեկտարից ու ծաղկափոշուց, հասցնում են ավարտել աճն ու ձագատվությունը, որից հետո, երբ արդեն հիմնական մեղրատուները մասսայական ծաղկում են, մեղուների արդեն բազմաքանակ ու աշխատասեր բանակը սկսում է ընտանիքի բոլոր կարիքների բավարարման համար տենդագին հավաքել այնքան քանակությամբ կերեր, որ լիուլի բավարարի աշնանն ու ձմռանը, ինչպես նաև վաղ գարնանը:

            Բնության մեջ հաճախ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որոնց դեպքում բույսերի զարգացման փուլերը կարճանում են կամ երկարում: Դա առաջին հերթին պայմանավորված է ջերմային ռեսուրսների տատանումներից: Որքան ջերմությունը բարձր է,այնքան արագ կծաղկեն բույսերն ու շուտ կսկսվի գլխավոր մեղվաբերքը, իսկ ցածրի դեպքում՝ կնկատվի հակառակ երևույթը: Այս պարագայում, մեղվաընտանիքի նորմալ կենսագործունեությունը կխախտվի: Մեր երկրի պայմաններում, գլխավոր մեղրաբերքի ժամկետները տարբեր բարձրությունների վրա և տարբեր գոտիներում փոխվում են: Դաշտայի շրջաններում, ծովի մակերևույթից 600-900 մ բարձրության վրա, այն սկսվում է մայիսի վերջերին և կարող է տևել մինչև հունիսի քսանը, իսկ խոնավ տարիներին՝ ընդհուպ մինչև հուլիս : Ծովի մակերևույթի 900-1400 մ բարձրությունների վրա՝ հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը, երբեմն՝ մինչև օգոստոսի սկիզբը: Ծովի մակերևույթից 1400-2000  մ-ի վրա՝ հուլիսի 18-20 –ից մինչև օգոստոսի 10-15-ը, բացառիկ տարիներին մինչև օգոստոսի 20-25-ը:

            Գլխավոր մեղրաբերքը միևնույն բարձրության վրա գտնվող տարբեր գոտիներում արտահայտվում է տարբեր ձևերով և ուժգնությամբ, ինչը կախված է մեղրատու ծաղիկների տեսակներից և քանակից, եղանակից՝ տաք, ցուրտ, քամի, անձրև և այլն, գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանային տատանումներից, հողի և օդի խոնավությունից, բերքադաշտի հեռավորությունից: Ըստ այդմ, գլխավոր մեղվաբերքը, ըստ ձևի և ուժգնության լինում են թույլ, միջակ կամ չափավոր, ուժեղ, բուռն ու առատ և երկարատև:

Մեղրաբերքի տևողության վրա անմիջականորեն ազդում են կլիմայական պայմանները: Հաջող մեղրաբերքը կախված է լավ եղանակներից: Տաք և խոնավ եղանակը նպաստում է առատ նեկտարի կուտակմանը, որը առատ մեղրաբերքի գլխավոր նախապայմանն է; Տաք եղանակի պայմաններում,մինչև մեղուն փեթակում դատարկում է ծաղկից բերած իր ավարը, նույն ծաղիկը հասցնում է նեկտարի նոր քանակություն կուտակել: Լավ եղանակին դաշտ են թռչում 500-600 մեղու:  Անբարենպաստ եղանակին , մեղվին մեղրաբերք հավաքելուց խանգարում է անձրևը, քամին, որը նաև չորացնում է բույսերի նեկտարը: Քամու ժամանակ, մեղուն հոսանքի դեմ թռչում է ցածրից, դրա համար էլ շատ ժամանակ ու ուժ է վատնում բերքադաշտ գնալու և վերադառնալու համար, իսկ որոշ առանձնյակներ էլ դաշտից կարող են ընդհանրապես չվերադառնալ; Մեղրաբերքի հավաքման ժամանակ կարևոր է նաև մեղրատուներից մեղվանոցի հեռավորությունը: Արդյունավետ է , երբ մեղուն թռիչք է կատարում 0,5-1,5 կմ, որի դեպքում մեղուն բերքդաշտ է գնում օրական մինչը 25 անգամ:  

Բացի սրանից, մեղրաբերքը կարելի է տեսակավորել նաև ըստ բույսերից հավաքված նեկտարների: Ըստ այդմ տարբերակում են՝

 տարախոտային-երբ մեղուները նեկտար են հավաքում ու մեղր պատրաստում միաժամանակ ծաղկող մարգագետնային նեկտարատու տարախոտաբույսերից: Այսպիսի մեղրը կոչվում է նաև ծաղկի կամ պոլիֆլերային : Տարախոտային մեղրաբերքը սովորաբար լինում է միջակ կամ ուժեղ՝ օրական յոթ կգ:Սակայն լեռնային մարգագետինների, որոնք երկար ժամանակ չեն հնձվում,ստացված տարախոտային մեղրաբերքը կարող է լինել տևական՝ մինչև քառասուն օր տևողությամբ:

մոնոֆլերային կամ միատարր-երբ պատրաստված մեղրը ստացվել է մեծ տարածություններ զբաղեցնող մեկ տեսակի բույսի ծաղիկներից՝ լորենու, մորու, թորթոջի, հնդկացորենի,կորնգանի, առվույտի, իշառվույտի: Այս տիպի մեղրաբերքն էլ լինում է տևական-մեկ ամիս՝ իշառվույտից ու թորթոջից, հնդկացորենից և հավամրգից, ինչպես նաև կարճատև-բայց բուռն ու ուժեղ՝ լորենու դեպքում: Հայտնի է, որ ամենաերկարատև լորենու գլխավոր մեղրաբերքը՝ մինչև 25 օր, հավաքում են Հեռավոր Արևելքի անծայր լորենու անտառներից:

Բացի նշված տեսակներից, արժե նաև անդրադառնալ շերտավորված և ինքնուրույն գլխավոր մեղրաբերքերին: Քանի որ յուրաքանչյուր մեղրատուի ծաղկումը տարբեր կլիմայական գոտիներում սկսվում է տարբեր ժամանակում, ստացվում է, ռելիեֆի բարձրացմանը զուգահեռ, միևնույն տեսակի մեղրատուն ապահովում է տևական, բայց շերտավորվող մեղրաբերք: Եթե տվյալ կլիմայական գոտում առկա են անհրաժեշտ մեծ քանակի մեղրատու բույսեր, ապա միայն այդ բազայի հիման վրա կարող է ստացվել կարճատև, բայց բուռն ու առատ ինքնուրույն մեղրաբերք: Այսպիսով, նույն բույսից ստացվող մեղրաբերքը պայմանավորվում է ոչ միայն նրա բնույթով, քանակով, այլ նաև նրա աճման հողակլիմայական պայմաններով:

Մեղրաբերքի հավաքման արդյունավետության համար, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ միջոցառումների կոմպլեքսը, որը թույլ կտա մեղվաընտանիքին չշեղվել մեղրաբերքի հավաքումից՝ նախօրոք աճեցնել ուժեղ ընտանիքներ, այնտեղ պահպանել աշխատանքային դրություն, ազատել մեղուներին բոլոր փեթակային աշխատանքներից՝ հատկապես թրթուրներին խնամելուց, ապահովել մեղրահացերի անհրաժեշտ քանակությամբ, մեղվափեթակում ապահովել բերված պաշարների պահման համար անհրաժեշտ տարածություններ՝ լրացուցիչ վերնահարկերի տեղադրման հաշվին, դնել մոմաթերթերով այնքան շրջանակներ, որ մեղուները, որոնք տևական մեղրաբերքի ժամանակ մեծաքանակ մոմ են արտադրում, չշեղվեն մեղրահացեր կառուցման վրա:

Գլխավոր մեղրաբերքի սկսվելու կամ ավարտելու ճիշտ պատկերը տալիս է ստուգիչ փեթակը՝կշռափեթակը: Կշեռքի վրա դնում են մեղվանոցի միջակ ուժի մեկ մեղվաընտանիք և երբ երեկոյան մեղուները լրիվ վերադառնում են դաշտից, կշռում ու գրի են առնում փեթակի քաշը: Այս գործողությունները կրկնում են մեղվանոցի ձմեռանոցից դուրս դնելու օրից մինչև ձմեռանոց դնելը: Գրանցումների օրաթվերը ցույց կտան ըստ օրերի փեթակի քաշի տարբերություններն ու պարզ կդառնա մեղրաբերքի սկսման  ժամանակն ու գլխավոր մեղրաբերքի քանակը: Գլխավոր մեղրաբերքի սկսվելու դեպքում, կշռափեթակի քաշն օրական ավելանում է 0,8 կգ-ով,բայց կարող է գրանցվել նաև օրական 2-3 կգ աճ: Սովորաբար այս աճը տևում է 15-20 օր, որից հետո սկսում է աստիճանաբար իջնել: Լինում են դեպքեր, երբ գլխավոր մեղրաբերքը ոչ թե աստիճանաբար է իջնում, այլ միանգամից՝ եթե կլիմայական պայմանները կտրուկ վատանում են: Եվս մեկ կարևոր խորհուրդ՝ գլխավոր մեղրաբերքի նախօրյակին պետք է մեղուների ձագերի մասնատված ընտանիքներն ուժեղացված լինեն, որպեսզի կարողանան օգտվել բերքից և ապահովեն իրենց ձմեռվա պաշարը: Հայտնի են դեպքեր, երբ ժամանակին վերցված ու ուժեղացրած ձագերը տալիս են այնքան ապրանքային մեղր, որքան հիմնական մայրաընտանիքը: 

Մեղվաբուծության կերաբազայի բարելավումն ու ընդլայնումը

            Մեղբաբուծության կերաբազայի սակավության պատճառով, մեր հանրապետությունում մեղրաքամ է կատարվում ընդամենը մեկ անգամ՝ գլխավոր բերքից անմիջապես հետո՝ հուլիսի կեսերից օգոստոսի մեկը: Այնուհետև արդեն մեղվաընտանիքի նորմալ կենսագործունեության համար, անհրաժեշտ են բազմաթիվ օժանդակ միջոցառումներ: Մինչդեռ շատ երկրներում, հմուտ գործունեության և մեղուների կերաբազայի ընդլայնման, բարելավման շնորհիվ, երկարաձգվում է գլխավոր մեղրաբերքի հավաքումը, իսկ տարբեր գոտիներ մեղվանոցների հաջորդական ու ժամանակին փոխադրման շնորհիվ ապահովվում է նաև մեղրաբերքի մինչև երեք անգամ ստացումը:

Ուստի առաջնային կարևորություն են ստանում մեղուների կերաբազայի բարելավման ու ընդլայնման հարցերը, ինչն էականորեն կնպաստի մեղվաբուծության մթերատվության բարձրացմանը:

            Առաջնային նշանակություն ունեն հատկապես մարգագետնային գոտիներում կերահանդակների բարելավման ծրագրերը, որոնք արդեն իսկ ՀՀ մի շարք գյուղացիական սպառողական կոոպերատիվներ ստեղծած համայնքներում: Այս ծրագրերի արդյունքում նախալեռնային գոտում ջրարբիացվելու են մեծաքանակ արոտավայրեր: Այդ արոտավայրերն անշուշտ շատ հարուստ են բազմաքանակ տարախոտային մեղրատու բույսերով, որոնք ստացված լավ պայմաններում նկատելիորեն կավելացնեն իրենց քանակը՝ դառնալով առատ մեղրաբերքի ապահովման գրավական: Օրինակ՝ մեր մարզում բազմաթիվ նոր կերահանդակներ են ստեղծվել նախալեռնային ու բարձրադիր գոտիներում, որոնք կարող են դառնալ շատ տարիներ առատ մեղրաբերք ապահովող բնական կերաբազա:

            Մեղուների բնական կերաբազայի լուրջ ընդլայնում են խոստանում նաև անտառածածկ տարածքների ստեղծման նորանոր ծրագրերի կատարումը, որը խոստանում է մեղրատու դեկորատիվ ծառատեսակների լորենու, կեչու և ակացիաների մեծ տարածություններ ստեղծել: Մասնավորապես նոր մեղվակերերի բազա կարող է դառնալ Արթիկում,հին անտառի մոտ հիմնադրվող նոր անտառը, որում նախատեսված է ակացիաների, նաև այլ մեղրատու ծառերի տունկ:

            Բնական կերաբազայի ընդլայնում են խոստանում նաև կորնգանի, որոշ տարածքներում էլ հնդկացորենի ցանքերի հետզհետե ավելացումը:

            Եվ իհարկե խիստ կարևոր է ճիշտ մշակված ժամանակացույցով մեղվաընտանիքների տեղափոխումը ՝ ըստ մեղրատուների ծաղկման գոտիների: Այս փոխադրական կամ քոչվորական մեղվաբուծությունը մեր երկրում զարգացման լավ նախադրյալներ ունի: Քոչվոր տնտեսությունները մեղվանոցները թողնում են ցածրադիր գոտում այնքան ժամանակ, քանի դեռ մեղվի ընտանիքները չեն դանդաղեցրել իրենց բազմացման ընթացքը, այսինքն գտնվում են գլխավոր մեղրաբերքի միջին շրջանում, երբ առատ բերքին զուգահեռ մեղուներն արտադրում են մոմ, գործում մեղրահացեր, իսկ մայրն՝ առատ ձվադրում: Այս դեպքում, առանց սպասելու գլխավոր մեղրաբերքի լրիվ ավարտին, հնարավոր է մեղր քամել, որից հետո փեթակները տեղափոխել նախալեռնային, ապա և լեռնային շրջաններ: Այս դեպքում, մենք լիակատար ենք դարձնում առկա բնական ողջ կերաբազայի հավասարաչափ տնօրինումը:

Գյուղատնտեսական մշակովի բույսերի փոշոտումը միջատների միջոցով

            Բուսաբանության գրքերում բույսերի փոշոտման սահմանումը հետևյալն՝ ծաղկի առէջների փոշանոթից ծաղկափոշու տեղափոխումը վարսանդի սպիի վրա կոչվում է փոշոտում: Տարբերում են փոշոտման բնական և արհեստական եղանակները:Բնական փոշոտումը լինում է ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում: Նշենք, որ առանց փոշոտման բույսը պտուղ չի կարող տալ Միջատներն անմիջական ու կարևոր դեր ունեն խաչաձև փոշոտման ժամանակ: Ո՞րն է այդ դերը: Ավելի հասկանալի դառնալու համար, նախ համառոտ ներկայացնենք ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը:

Ծաղիկը կարճացած և ձևափոխված ընձյուղ է՝ սերմերով բազմացման օրգան, որից առաջանում են պտուղներն ու սերմերը: Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից, այն բույսի ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ: Կան բույսեր,որոնք նստադիր ծաղիկներով՝ առանց ծաղկակոթի են միանում ցողունին: Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը՝ իգական սեռական օրգանը, որը արտաքինից պաշտպանված է պսակաթերթերից կազմված ծաղկապսակով: Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից, որի ներսում գտնվում են մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ: Վարսանդը շրջապատված է առէջներով: Առէջներից յուրաքանչյուրը կազմված է առէջաթելից և փոշանոթից, որի մեջ հասունանում է ծաղկափոշին: Թվարկված բոլոր ծաղկամասերը տեղակայված են ծաղկակալի վրա, որը ծաղկի առանցքն է : Ծաղկի արտաքին մասը բաժակն է, որի թիթեղիկները կանաչ գունավորում ունեն, բաժակաթերթերը կարող են լինել առանձին և սերտաճած: Այն պաշտպանում է ծաղիկն անբերնպաստ պայմաններում: Սովորաբար ծաղկի պսակն ունի վառ գունավորմամբ պսակաթերթեր, որոնք էլ հնց հրապուրում են միջատներին և մասնավորապես մեղուներին:

 Միջատների միջոցով փոշոտվող բույսերի ծաղիկները մեծ մասամբ երկսեռ են, բայց ծաղկափոշու փոշեհատիկի և վարսանդի հասունացումը միաժամանակ տեղի չի ունենում կամ վարսանդն ավելի երկար է առէջից՝ ինքնափոշոտումը կանխելու նպատակով:

Ընդհանրապես, միջատների միջոցով փոշոտվող բույսերն ունեն վառ գույնի ծաղիկներ, նեկտարանոցներ, անուշ բուրմունք, խոշոր փոշեհատիկներ և արտազատում են կպչուն նյութեր: Կան բույսեր, որոնց բուրմունքն ուժեղանում է հատկապես գիշերները՝ գիշերային միջատներին հրապուրելու համար, որոշ բույսերի համար էլ միայն մեկ տեսակի միջատներն են փոշոտման աղբյուր, օրինակ՝ շանբերան փոշոտվում է միայն իշամեղուների միջոցով: Միջատները, նեկտար և ծաղկափոշի վերցնելու նպատակով, նստում են ծաղիկների վրա, նեկտարակլանման պահին հպվում են ծաղկափոշու փոշեհատիկներին, որոնք կպչում են սրանց ոտքերի մազմզուկներին և այս կերպ տեղափոխվում այլ ծաղկի վարսանդի սպիի վրա:

Մեղուներն այն բացառիկ միջատներից են, որոնք ամենաակտիվ մասնակցություն ունեն բնության մեջ ամենակարևոր պրոցեսներից մեկին՝ փոշոտմանը: Այսպես՝ մեր երկրում մշակվում են հարյուրավոր գյուղատնտեսական կուլտուրաներ, որոնց խաչաձև փոշոտումն իրականացնում են հենց մեղուները: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեղուների կողմից իրականացված փոշոտումների շնորհիվ ավելացել է հնդկացորենի, արևածաղկի ու խնձորենու պտուղների բերքատվությունը շուրջ 60%-ովՙ, իսկ ձմերուկինը, դդումինն ու սեխինը՝ երկու և ավել անգամ: Նրանք երեք-չորս անգամ բարձրացնում են կարևորագույն կերաբույսերի՝ առվույտի, կարմիր երեքնուկի, թավոտ վիկի և այլն սերմերի բերքատվությունը: Խելացիորեն օգտագործելով մեղուների որպես լավ փոշոտիչներ դերը կարելի է դեղձի, մանդարինի և կիտրոնի բերքատվությունը բարձրացնել չորս, բալին ու կեռասինը՝ յոթ անգամ, իսկ խաղողի որոշ տեսակներինը՝ տասն անգամ:  

Գյուղատնտեսական մշակաբույսերի լրիվ փոշոտումն ապահովելու և նրանցից անհրաժեշտ քանակի նեկտար հավաքելու համար անհրաժեշտ է, որ ցանքի կամ պտղածառերի ծաղկման ժամանակ մեղվանոցը գտնվի նրանցից կես կմ հեռավորության վրա: Ի դեպ, փոքրատարածք ցանքերում լավ արդյունք է տալիս, երբ մեղվաընտանիքը դրվում է կամ ցանքադաշտերի մեջտեղում, կամ դրանց կողքին, իսկ մեծ տարածքներով ցանքերի պարագայում՝ անհրաժեշտ է մեղվանոցը բաժանել մի քանի կետի՝ 50-100 ընտանիք և դնել միմյանցից մեկ կմ հեռավորության վրա, ինչը կապահովի ցանքատարածությունների լրիվ փոշոտումը: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրինակ մեկ հա կորնգանի լրիվ փոշոտման համար պահանջվում է չորս, պտղատու այգու համար՝ երկու, բոստանա-բանջարանոցային կուլտուրաների ու արևածաղկի համար՝ մինչև մեկ, երեքնուկի համար՝ երկու ուժեղ մեղվաընտանիքներ:

Բնության էկոհամակարգում մեղուների անգնահատելի դերի վառ ապացույցը ժողովրդական խոսքերն են. Առանց մեղվանոցի այգի չկաՙ առանց մեղվի պտուղ չկա:

Հայկական լեռնաշխարհի մեղրատու բույսերը

            Հայկական լեռնաշխարհը շատ հարուստ է ու բազմազան բնական մեղրատու բուսականությամբ: Մեղրատու բուսածածկույթն հավասարապես տարածվում է մեր երկրի ցածրադիր գոտիներից մինչև ալպյան մարգագետիններն ու Արագած լեռի փեշերը՝ 500-3228 մետր բարձրությունների վրա, ընդ որում, լեռնային շրջաններն համարվում են ամենալավ մեղրատու գոտիները, որտեղ տաք ու խոնավ տարիներին շատ առատ մեղրաբերք է հավաքվում:  Ըստ ՀՀ կարմիր գրքի, մեր հանրապետությունում հաշվվում են 300-ից ավելի մեղրատու, ծաղկափոշատու բույսեր:

            Անշուշտ, մեղրատու բույսերը պետք է տարբերակել տարբեր խմբերով՝ գյուղատնտեսական մշակովի կերային մշակաբույսեր ( կորնգան, առվույտ, ցանովի վիկ, արևածաղիկ,)ցանովի խոտաբույսեր (ծխախոտ, բամբակենի), պտղատու ծառեր ( ուռենի, հոնի, նշենի, ծիրանենի, բալենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, խնձորենի, տանձենի, սերկևելենի, փշատենի, թթենի, զկեռի), դեկորատիվ ծառեր (սպիտակ ակացիա), թփեր (մոռենի, մորենի, կոկռոշենի, մոշ, հաղարջ),  դաշտային մոլախոտեր և վայրի մեղրատու՝ եղեպսակ, մասրենի, թավոտ վիկ, վիկ փոփոխական, աղբաղբուկ դեղի, շնկոտեմ, խատուտիկ սովորական, երեքնուկներ, տերեփուկ կապույտ,ուրց, դաղձ, անանուխ, տատասկափուշ, բիան քաղցր, եղնջամայր, մանանեխ դաշտային, հափրուկ, կորնգան անդրկովկասյան,իշակաթնուկ անտառային, ծծուկ թունավոր, աբեղախոտ ճահճային, օշինդր սովորական, առյուծագի, ծաղիկ ավելի, քոսոտ տերեփուկ, խռնդատ բրգաձև, կռատուկ մեծ, ծծվուկ կպչուն,ծխաբույս փոքրածաղիկ, գազ ծակող, պատրիճ, տերեփուկ ցցված,իշառվույտ դեղին, եղեպսակ օղակաձև, եղինջ, ուղտափուշ և այլն:

            Ինչպես նկատում ենք, մեր երկիրն իրավմամբ շատ հարուստ է մեղրատու բույսերով և դրանց բազմազանությամբ համարյա թե իր նմանը չունի: Մեղվաբույծը փաստացի ընտրության մեծ հնարավորություն ունի և անհրաժեշտ է մեղվանոցը տեղակայել այնպիսի դիրքում, որպեսզի մեղուներն առավելագույնս մոտ գտնվեն մեղրատու հանդակներին, դաշտերին:

            Փորձենք մի քանի ընդհանուր տեղեկություններ տալ մեղրատու բույսերի ծաղկման ժամկետների մասին:

ՄԵՂՐԱՏՈՒ ԾԱՌԵՐ

         Ուռենի-այս ծառի բոլոր տեսակներն էլ արդեն վաղ գարնանը տալիս են թե ծաղկափոշի և թե նեկտար:

            Հոնի-ծաղկում է վաղ գարնանը, տալիս է թե ծաղկափոշի և թե նեկտար:

            Նշենի- ծաղկում է վաղ գարնանը, տալիս է առատ ծաղկափոշի և  նեկտար:

            Ծիրանենի- ծաղկում է վաղ գարնանը, տալիս է թե ծաղկափոշի և թե նեկտար:Երբեմն մեղվի ուժեղ ընտանիքները օրական բերում են 800-1000գրամ բերք:

            Դեղձենի- ծաղկում է վաղ գարնանը, տալիս է առատ ծաղկափոշի և քիչ նեկտար:

            Բալենի- ծաղկում է վաղ գարնանը, տալիս է թե ծաղկափոշի և թե նեկտար:

            Սալորենի- ծաղկում է  գարնանը, տալիս է  ծաղկափոշի և  նեկտար:

            Խնձորենի- ծաղկում է  գարնանը, տալիս է ծաղկափոշի և  նեկտար:

            Կեռասենի- ծաղկում է գարնանը, տալիս է  ծաղկափոշի և որոշ չափով նաև նեկտար:

            Տանձենի- ծաղկում է  գարնանը, տալիս է  ծաղկափոշի և քիչ քանակով նեկտար:

            Սերկևիլենի-գարնանը պտղատու ծառերից ամենաուշն է ծաղկում և տալիս է ծաղկափոշի և որոշ քանակությամբ նեկտար:

            Վերը նշված ծառերի ծաղկումից մի քանի օր հետո ծաղկում են հետևյալ ծառեր.

            Սպիտակ ակացիա-սրա գրեթե բոլոր տեսակներն էլ տալիս են շատ առատ մեղրաբերք: Այնտեղ, որտեղ ակացիայի ծառեր շատ կան և դրանց ծաղկման հետ միաժամանակ ծաղկում են որոշ նեկտարատու խոտաբույսեր, հնարավոր է ուժեղ ընտանիքներից ստանալ առատ մեղրաբերք;

            Փշատենի-ծաղկում է գարնան գրեթե վերջերին և տալիս է շատ առատ նեկտար ու ծաղկափոշի:

            Լորենի-այս ծառը նեկտարատու բոլոր ծառերի մեջ առաջինն է, որ տալիս է առատ ու բարձրորակ մեղր: ՀՀ-ում լորենի ուժեղ բերք լինում է մի քանի տարին մեկ անգամ: Պատճառն այն է, որ լորենին չափազանց զգայուն է անբարենպաստ եղանակների, հատկապես ցրտի նկատմամբ, և սա է  պատճառը, որ լորենուց ստացվող մեղրաբերքն անկայուն:

            Զկեռի և այլ անտառային ծառեր- անտառային ծառերի որոշ տեսակներ, այդ թվում զկեռին, կեչին նույնպես աչքի են ընկնում նեկտարի ու ծաղկափոշու առատ քանակով:

            Թթենի-մեղուներն օգտվում են թթենու ոչ թե ծաղիկներից այլ պտուղներից: Նրանք ծծում են հասած պտուղների քաղցր հյութը և փեթակում վերամշակելով դարձնում մեղր:

            Նեկտարատու թփերից աչքի են ընկնում մորենին, մոշին, դժնիկը, հաղարջը, որոնք նույնպես տալիս են ծաղկափոշի և նեկտար:

ՄՇԱԿՈՎԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐ

         Կորնգան-այս խոտաբույսն առատ նեկտար է արտադրում և մշակվում է ՀՀ բոլոր շրջաններում: Կորնգանի հիմնական փոշոտողը հենց մեղուն:Ի դեպ, կորնգանի բազմաթիվ տեսակներից ամենաշատը մշակվում են բազմահար, միահար և ավազային կորնգանները:

            Առվույտ-նեկտար, այն էլ քիչ քանակությամբ ու ոչ հաճախ, արտադրում է միայն դաշտային պայմաններում:

            Ցանովի վիկ-նեկտարատու բույս է, սակայն մեր հանրապետությունում քիչ է տարածված:

            Արևածաղիկ-համարվում է նեկտարատու մշակաբույս, բայց նրանից ստացված մեղրն այնքան էլ որակյալ չէ, քանի որ անդուր համ ունի:

            Ծխախոտ-նույնպես առատ նեկտար է տալիս՝ դաշտային և կիսալեռնային տաք գոտիներում, իսկ բարձր լեռնային շրջաններում, մեղուները ծխախոտի ծաղիկներից գրեթե չեն օգտվում: Ի դեպ, այս մեղրն ևս բավականին ցածր որակի է:

            Բամբակենի-տալիս է առատ նեկտար ոչ միայն ծաղիկներից, այլև տերևի, բաժակի և բաժակաթերթի տակի նեկտար արտադրող գեղձերից: Վաղահաս բամաբկը սկսում է նեկտար արտադրել հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսերը, իսկ ուշահասը՝ օգոստոսի կեսերից վերջ, նույնիսկ սեպտեմբերի սկիզբ: Բամբակենուց հավաքաված մեղրը շուտ է շաքարակալում

ՎԱՅՐԻ ՆԵԿՏԱՐԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ

         Եղեսպակ օղակաձև-հանդիպում է չոր , արևոտ տեղերում, արտերի միջնակներում, աշնանացան ու գարնանացան հացաբույսերի ցանքերի մեջ, արոտավայրերում և այլն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, ծաղիկը՝ կարմրանման ու շագանակագույն, նեկտարարտադրողականությունն ինտենսիվ է ու բարձր խոնավ եղանակներին, չունի հոտ, երբեմն գորշագույն ու փայլուն է: Ստացված մեղրում շաքարի խտությունը 50-60% է, ծաղկում է հունիսից մինչև օգոստոսի վերջ:1ՀԱ-ից ստացվում է 200կգ նեկտար:

            Եղեսպակ անտառային-հանդիպում է տափաստաններում, ճանապարհի եզրերին, թեքությունների վրա, միջնակներում և այլն: Ծաղիկները մանուշակա-կապտավուն գույնի են: Երաշտի ժամանակ նեկտարաարտադրողականությունը ցածր է, նեկտարը փայլուն է, քիչ գորշագույն: Ծաղկում է հունիսից մինչև ամռան վերջ: 1հա-ից ստացվում է 300կգ նեկտար:

            Վիկ փոփոխական-պատկանում է ընդեղենների ընտանիքին: Խիստ բազմազան են, տարածված են զանազան կուլտուրաների ցանքում՝ որպես մոլախոտ, լինում են միամյա և բազմամյա,հայտնի են գյուլուլ, խոլորձ անվամբ:Առաջացնում են խիտ խոտածածկույթ և խիստ պառկում են ու իրենց ծածկոցի տակ ոչնչացնում են մյուս մոլախոտերին: Նրանք ֆիքսում են օդի ազոտը, ցրտադիմացկուն են, կիսալեռնային գոտիներում տաք ու խոնավ եղանակին տալիս են առատ նեկտար:

            Թավոտ վիկ-ունի բաց կապույտ կամ կապտասպիտակավուն ծաղիկներ, տերևները զույգ են, նեկտարն առատ, բայց մեղուները մեծ դժվարությամբ են սրա ծաղիկներից նեկտարը հավաքում, քանի որ ծաղիկների բաժակը երկար է, կարողանում են օգտվել միայն երկար կնճիթով կովկա






              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10]Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8]Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page