Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հուլիս » 15


Շվեդիայում մոտ 5 հազար մեղուների պարսը մի քանի ժամ շարունակ գրոհում էր Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապի մատնելով անցորդների եւ գրասենյակի աշխատակիցներին, հաղորդում է Local կայքը:
Միջատները թռել են փողոցով, այնուհետ հանգրվանել H&M ընկերության շենքում:
«Դա տեւեց մոտ երեք ժամ: Նրանք կպել էին պատուհաններին եւ փորձում էին ներթափանցել»,- ասել է գրասենյակի աշխատակից Աննետ Ռիգերը:
«Շրջապատվածներին օգնության են հասել մեղվաբույծները` հատուկ զգեստներով: Նրանք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին` անվտանգ վայր տեղափոխելու համար:
«Երբ մեղվանոցում նոր մայր մեղու է հայտնվում, հինը հեռանում է եւ իր հետ տանում մեղուների մի մասին` նոր տեղում հիմնվելու համար»,- ասել է մեղվաբույծ Դագենս Նայխետերը: Այդուհանդերձ, փորձագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու էին նրանք հավաքվել գրասենյակային շենքի մոտ:

Категория: Մեղվաբուծություն | Просмотров: 557 | Добавил: admin | Дата: 2012-07-15 | Комментарии (0)

557


Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները: Այդ ոչ ծախսատար և բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի ֆերմերների շրջանում:
Լիննէքրի ստեղծած սարքը, որն ունի նվազագույն հզորություն, օրվա ընթացքում մեկ խորանարդ մետր օդի միջոցով ապահովում է 5-6 լիտր ջուր: Այն կաթիլային եղանակով ոռոգման դեպքում լիովին ապահովում է մեկ ծառի սնուցումը: Ներկայումս խնդիր է դրվել հնարավորինս հզորացնել սարքը` պահպանելով դրա ցածրածախս և էկոլոգիապես ապահով լինելը: Նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոռոգման ջրի աննախադեպ խնայմանը, որին սպասում են ոչ միայն սակավաջուր երկիր համարվող Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում, ուր օգտագործվող ջրի ավելի քան 70 տոկոսը ծախսվում է ոռոգ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 507 | Добавил: admin | Дата: 2012-07-15 | Комментарии (0)

507

Հայաստանից, ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության թույլտվությամբ, արտահանվում են տարբեր կենդանիներ: Ամենաշատն արտահանվում են խեցգետիններ եւ լճագորտեր, ինպես նաեւ` օձի տարբեր տեսակներ ու թիթեռներ: Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքջում տեղակայված հրապարակման` 2010 թ. (ավելի թարմ տվյալներ բացակայում են) արտահանման թույլտվություններ են տրվել. - Մայիսին. 124.4 տոննա խեցգետին, 10.6 տոննա լճագորտ, 2 գլուխ եղջյուրավոր ագռավ, 3 գլուխ գրիֆային ցեսարկա, սպիրտում ֆիքսված 3 հատ գետածածան, 6 հատ ծածան, 2 հատ կողակ, 5 հատ կարմրախայտ, 5 հատ միջին մողես, 2 հատ հայկական իժ, 2 հատ լեռնատափաստանային իժ, 2 հատ Դարեւսկու իժ, 2 հատ բազմագույն սահնօձ, 2 հատ անդրկովկասյան սահնօձ, 2 հատ կարմրափոր սահնօձ: - Ապրիլին. երկթեւանիների կարգից (Diptera) մժղուկների Simuliidae ընտանիքի` Simulium caucasicum, Simulium variegatum, Simulium kiritshenkoi տեսակների 1500 առանձնյակ:

Категория: Բնապահպանություն | Просмотров: 496 | Добавил: admin | Дата: 2012-07-15 | Комментарии (0)

496





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page