Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

» Արխիվ

» Որոնում

Главная » 2012 » Հուլիս » 19 » Կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել է Աշոցք
9:38 AM
Կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել է Աշոցք
Արեւելյան եկեղեցիների միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին հուլիսի 18-ին այցելեց Աշոցք: 
Կարդինալը մասնակցել է Աշոցքի <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցի հիմնադրման քսան ամյակին եւ Սուրբ Կամիլլո Դե Լելլսիի տոնին նվիրված միջոցառմանը: Կարդինալին ուղեկցում էին ինչպես հայ առաքելական, այնպես էլ կաթողիկ եկեղեցու եւ Կամիլլիանների միաբանության ներկայացուցիչները:    <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդի համար կառուցվել է Հռոմի Պապի առաջարկով, հայ-իտալական բարեկամության լավագույն օրինակներից է: Անցած տարիների ընթացքում բարեգործական  հիվանդանոցը գործել է իտալական մի շարք կազմակերպությունների, իսկ 2003 թվականից սկսած` Կամիլլիանների միաբանության աջակցությամբ: Լինելով տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոն եւ սպասարկելով ինչպես Հայաստանի տարբեր մարզերի, այնպես էլ Ջավախքի բնակիչներին՝ այն աշխատում է բավականին ծանրաբեռնված:             <<Այս բուժհաստատության գործունեության հաջողությունը ճիշտ եւ գրագետ ղեկավարումն է>>, այսօր լրագրողների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը: Նրա դիտարկմամբ` այս հաստատության պայմաններն այսօր էլ շարունակում են այնքան բարվոք լինել, որքան քսան տարի առաջ: «Լավ ղեկավար ունեցող հաստատությունները կարող են իրենց մշտական բարվոք վիճակը պահպանել, ինչը լավ կառավարման եւ լավ աշխատանքի արդյունք է, եւ ինչից միայն օգտվում է ժողովուրդը>>-նշեց նախարարը: Խոսելով Շիրակի մարզի առողջապահական ոլորտի մասին` Դերենիկ Դումանյանն ավելացրեց, որ մարզը բուժհաստատությունների առումով բավական ապահովված է, իսկ շատ մոտ ապագայում շահագործման կհանձնվի նաեւ երկու հարյուր մահճակալ ունեցող խոշոր եւ ժամանակակից առողջապահական համալիր:
Категория: Մարզային | Просмотров: 487 | Добавил: admin | Теги: կարդինալ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page