Հայաստանի պատմության հատկապես դժվարին ժամանակահատվածներում գյուղը և գյուղատնտեսությունը ապացուցել են իրենց կենսունակությունը, որոնց հատուկ է ինքնակազմակերպվածությունն ու կայուն ավանդույթները: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո /1991/ տարածաշրջանային հակամարտությունների, շրջափակման և ճգնաժամային իրադրությունում էլ գյուղկան հատվածը ի զօրու եղավ ենթարկվել բարեփոխումների և դրա արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսությունների միջոցով կարելվույն չափ ապահովել բնակչությունը սննդամթերքով: Տնտեսության համընդհանուր անկման ու ռեսուրսների սակավության պայմաններում ագրոպարենային ճյուղերը դրսևորել են հարաբերական կայունություն և աճ որն էլ երաշխավորում է այդ ճյուղերի հետագա զարգացմանը: Հանրապետության տնտեսությունում գյուղատնտեսությունը գերակայող ճյուղ է, որի կազմակերպական հիմքն է հանդիսանում գյուղացիական-ֆերմերային տնտեսությունը, վերջիններիս էլ ներկայումս բաժին է ընկնում արտադրվող արտադրանքի բացարձակ գերակշիռ մասը: Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը, սեփականության իրավունքի ամրապնդման իրավական հիմքերը ազատ տնտեսավարման հնարավորություններ են ստեղծում ինչպես ձեռներեցության, այնպես էլ զատորոշված ոլորտների զարգացման համար, նպաստում` ագրոգործարարության բարենպաստ միջավայրի ու մրցակցության ձևավորմանը:
|