Խոզերի կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունները
Խոզաբուծությունը անասնաբուծության բարձր եկամտաբեր ճյուղերից մեկն է: Տարվա ընթացքում մեկ խոզամայրից կարելի է ստանալ 18-20 խոճկոր, որն ապահովում է ոչ պակաս 2.0 տոննա մսի արտադրություն: Խոզերի կենսաբանական և տնտեսական առանձնահատկություններով է պայմանավորված նրանց բուծման արդյունավետությունը. շարունակել
Տավարի կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունները
Տավարաբուծությունը անասնաբուծության եկամտաբեր ճյուղերից մեկն է: Կովերի կյանքի տևողությունը 20 (հազվադեպ մինչև 35) տարի է, ցուլերինը` 15-20: Կաթնատու կովերի տնտեսական օգտագործման ժամկետը մինչև 12-13 տարի է: Էգ մոզիները սեռահասուն են դառնում 7-9, ցուլիկները` 14-18 ամսականում: Առաջին անգամ էգ մոզիներին կարելի է զուգավորել 18 ամսականում, երբ կենդանի քաշը համապատասխանում է տվյալ ցեղի զուգավորման ժամկետին: Սեռական ցիկլի տևողությունը 3 շաբաթ է: շարունակել
Ջայլամներից հայտնի է 1 սեռի 1 տեսակ, որն ապրում է Աֆրիկայում և կոչվում է աֆրիկական ջայլամ: Ժամանակակից թռչուններից ամենախոշորն է. մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ: Արտաբնային շրջանում հանդիպում են խմբերով (20–30, երբեմն՝ 50 թռչուն): Պոլիգամ են. բազմացման շրջանում արուն կարող է տիրել 6–9 էգի, որոնցից յուրաքանչյուրը դնում է 6–8 ձու: շարունակել