Տավարի կենսաբանական և տնտեսական առանձնահատկությունները
Տավարաբուծությունը անասնաբուծության եկամտաբեր ճյուղերից մեկն է: Կովերի կյանքի տևողությունը 20 (հազվադեպ մինչև 35) տարի է, ցուլերինը` 15-20: Կաթնատու կովերի տնտեսական օգտագործման ժամկետը մինչև 12-13 տարի է: Էգ մոզիները սեռահասուն են դառնում 7-9, ցուլիկները` 14-18 ամսականում: Առաջին անգամ էգ մոզիներին կարելի է զուգավորել 18 ամսականում, երբ կենդանի քաշը համապատասխանում է տվյալ ցեղի զուգավորման ժամկետին: Սեռական ցիկլի տևողությունը 3 շաբաթ է: շարունակել