Հայաստանի պատմության հատկապես դժվարին ժամանակահատվածներում գյուղը և գյուղատնտեսությունը ապացուցել են իրենց կենսունակությունը, որոնց հատուկ է ինքնակազմակերպվածությունն ու կայուն ավանդույթները:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո /1991/ տարածաշրջանային հակամարտությունների, շրջափակման և ճգնաժամային իրադրությունում էլ գյուղկան հատվածը ի զօրու եղավ ենթարկվել բարեփոխումների և դրա արդյունքում ձևավորված գյուղացիական տնտեսությունների միջոցով կարելվույն չափ ապահովել բնակչությունը սննդամթերքով: Տնտեսության համընդհանուր անկման ու ռեսուրսների սակավության պայմաններում ագրոպարենային ճյուղերը դրսևորել են հարաբերական կայունություն և աճ որն էլ երաշխավորում է այդ ճյուղերի հետագա զարգացմանը:
Տարիների փորձը ցույց է տալիս, որ բարձր ու կայուն բերքի ստացման երաշխիք է հանդիսանում նախորդ տարվա աշնանը և տվյալ տարվա գարնանը կազմակերպվող ագրոտեխնիկական համալիր միջոցառումների ճիշտ կիրառումը, այդ թվում՝ բարձրորակ սերմացուներով ու տնկանյութով աշնանացանի և գարնանացանի ժամանակին ու որակով կատարումը, ոռոգման, պարարտացման ու բույսերի պաշտպանության միջոցառումների ճիշտ և ժամանակին իրականացումը:
Համաձայն 2010 թվականի օպերատիվ տվյալների` հանրապետությունում կատարվել է 283277 հա ցանք, անցած տարվա 300014 հա-ի դիմաց:
Հայաստանի ագրովերամշակող արդյունաբերությունը դեռևս խորհրդային շրջանից սկսած և այժմ էլ համարվում է երկրի տնտեսության կարևորագույն և բարձր արդյունավերտությամբ աշխատող ճյուղերից մեկը, որը շատ է կարևորվում նաև գյուղական բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման առումով:
Բավական է նշել, որ Հայաստանի ընդհանուր արդյունաբերության արդյունքի շուրջ 35%-ը (ներառյալ ծխախոտի արտադրությունը) ապահովում է ագրովերամշակող արդյունաբերությունը: