Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բնական մեղրի ծավալը հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է շուրջ 2,3 անգամ և կազմել 6,2 տոննա: Արտահանված մեղրի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 93 հազար 400 դոլար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 2,7 տոննա մեղր՝ 23 հազար 900 դոլար մաքսային ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա ինն ամիսներին մեր երկրից մեղրն արտահանվել է Չինաստան (3 տոննա), ԱՄՆ (2 տոննա) և Ռուսաստան (1,2 տոննա):
Եվ այսպես առաջին հորիզոնականում մի ամերիկացի է, որը ծխելը թողելու համար օգտագործել է հեղուկ: Խոսքը ալկոհոլային խմիչքների կամ դեղերի մասին չէ, այլ սովորական ջրի: Երբ զգացել է ծխախոտ օգտագործելու պահանջ` ուղղակի ջուր է խմել: Մոտ մեկ ամիս պահանջվեց այս մարդուց որպեսզի իսպառ թողնի ծխելը և այդ ընթացքում նա գրեթե 150լ ջուր է խմել:
Մարդիկ մշտապես փորձում են գումար խնայել. ոմանք դա անում են քիչ ծախսելու, իսկ ոմանք էլ խարդախության միջոցով, սակայն ամերիկացի Հարին գտել է մի միջոց, որով կարելի է գումար խնայել՝ միևնույն ժամանակ նորմալ ծախսել ու զերծ մնալ խարդախությունից։
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներում աչքովս ընկավ բավական հետաքրքիր մի միջոցառում։ Բնապահպան ակտիվիստները մեղրի ու հատապտուղների աճուրդ էին կազմակերպել։ «Փրկենք Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Թեղուտից բերել են Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էին Երևանում: «Մեղրի և հատապտուղների փառատոն» կոչվող այս միջոցառումը, ինչ խոսք, բավական գեղեցիկ էր։ Սակայն դա հենց այնպես, ուրախ ժամանց չէր։ Բնապահպանները, պարզվում է, ՀՀ տնտեսության և մասնավորապես, արտահանման փոփոխությունների սեփական մոդելն են մշակել։ Նրանք համոզված են, որ բնության բարիքներով ու հատկապես մեղրով հնարավոր է փոխարինել պղինձն ու երկաթը, որոնք ՀՀ արտահանման ողնաշարն են։ Ինչպես նշել էին կազմակերպիչները՝ սա այլընտրանքային բիզնես զարգացնելու առաջին նախադրյալն է: Ո՞րն է այս լավատեսության հիմքը։ Նշվում է, որ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական լավ նախադրյալներ, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի համային ու որակական բացառիկ հատկանիշն
... կարդալ ավելին »
Արդեն երկրորդ տարին է, ինչ Շամշադինում կանցկացվի Մեղրի փառատոն: Այս տարի այն տեղի կունենա օգոստոսի 18-ին Սորայի այգում՝ «Տավուշի հոգևոր վերածնունդե և «Հայրենիքի զարգացման նախաձեռնությունե հիմնադրամների աջակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Տավուշի հոգևոր վերածնունդե հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն ասաց, որ փառատոնը հատկապես կարևոր է սահմանամերձ բնակավայրերի զարգացման համար: Տավուշի մարզում կա սահմանամերձ քսանից ավելի գյուղ, և այդ գյուղերին շատ է անհ
... կարդալ ավելին »
Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով: Ինչպես ... կարդալ ավելին »
Ինչպե՞ս կարելի է խաբել սպառողներին: Ժամանակակից փաթեթավորումը դառնում է ավելի մեծ և լայն, իսկ ներսի ապրանքներն ավելի փոքրիկ ու բարակ: Փաթեթավորման այս խորամանկությունները բնականաբար անտեսանելի են սպառողների կողմից, սակայն հիմա կներկայացնեմ մի քանի օրինակ, թե ինչպես են ավելացնում փաթեթավորման ծավալը և նվազեցնում ապրանքի քանակությունը: Այս քայլերն ավելի շատ ձեռնտու են արտադրողներին, քանի որ նրանք միշտ էլ խնայող ու հաղթող են դուրս գալիս նման պարագայում: Օրինակ՝
1.- Ամեն թխվածքաբլիթ գտնվում է ևս մեկ լրացուցիչ փաթեթավորման մեջ, ինչի հաշվին կրճատում է
... կարդալ ավելին »
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին սեպտեմբերի 15-ին կառավարությունում ՀՀ նախագահի կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ բարձրացված գնումների գործընթացներում հայտնաբերված խնդիրներին վերաբերո
... կարդալ ավելին »
«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Կենտրոնը Հայաստանում
... կարդալ ավելին »
Շիրակի մարզում մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում
Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի
բաշխման գործընթացը: Այս անգամ մարզ է ներկրվել 120 տոննա սերմնացու:
Մարզի` ծրագրում ընդգրկված բարձրադիր համայնքներին արդեն ամբողջությամբ
տրամադրվել է նախատեսված քանակը:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության
պետ Մովսես Մանուկյանը` ծրագրում ընդգրկված է 42 շահառու ութ համայնքից:
Յուրաքանչյուր շահառուի 1 հեկտարի տրամադրվում է 300 կիլոգրամ սերմնացու:
Այս անգամ մարզ է ներկրվել հացահատիկի սերմացուի միայն «Կրասնոդար 99»
տեսակը: «Սա բարձր որակի, փորձարկում անցած տեսակ է եւ լավ է հարմարվում
Շիրակի պայմաններին: Այս տեսակը անցած տարի եւս ներկրվել էր մարզ, բայց քիչ
քանակությամբ»,-նշեց Մ. Մանուկյանը:
Հայաստանում տարեկան օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, իսկ
տեղական արտադրության ծավալները 2009, 2010 եւ 2011 թթ. համապատասխանաբար
կազմել են` 198.1, 183.5 եւ 224.0 հազ. տոննա, կամ հանրապետությունում
օգտագործվող ցորենի 34,7-38,6 %: Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության
նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «ՀՀ-ում
2012-17 թ.թ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության
սերմերի արտադրության զարգացման» ծրագրում:
Նշվել է, որ ցորենի ներկայիս ինքնաբավության աստիճանը բավականին ցածր է:
Միջազգային չափանիշներով` երկրի պարենային անկախությունը համարվում է
ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 70-75%-ն
ապահովվում է սեփական արտադրության հաշվին:
Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր
վերարտադրության (սուպերէլիտային եւ էլիտային) սերմերի արտադրությունը`
2017 թվականին հասցնելով 5500 տոննայի:
2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է
0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)
գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ազգային
վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2012թ.
հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3%,
ինչը գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը 0.27 տոկոսային
կետով (0.03% նվազում):
2012թ. օգոստոսին 2011թ. օգոստոսի համեմատ
սպառողական գները բարձրացել են 2.5%-ով, այդ թվում, պարենային ապրանքներինը
(ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`2.1%-ով, ոչ պարենային
ապրանքներինը`4.7%-ով, ծառայությունների սակագներինը`2.2%-ով, իսկ
հունվար-օգոստոսին 2011թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար
2.2%, 1.9, 4.0 և 2.1%:
Թեյի միջազգային գների աճը ավելի է, քան կանխատեսում էին։ Էլիտային
տեսակների մեծածախ գինն աճել է 41 տոկոսով։ ՄԱԿ-ի տվյալներով, սակայն,
մանրածախ գնի վրա դա չնչին ազդեցություն կունենա։ Նշենք, որ թեյի գների
բարձրացումը կապված է այս տարվա բերքի սակավության հետ։
Խոշոր արտադրող երկրներից Քենիայում երաշտ է, իսկ Շրի Լանկայում
հակառակը՝ մուսոնները ոչնչացրել են թեյի դաշտերը։ FT-ի տվյալներով,
Քենիայում վերջին 6 ամսվա ընթացքում թեյի արտադրությունը անկում է ապրել
11,5 տոկոսով։ Հնդկաստանն ու Շրի Լանկան արտադրություն նվազեցրել են 10
տոկոսով։
Շուկայի վերլուծաբանները սպասում են, որ թեյի գներն ավելի են բարձրանալու։
Նշենք, որ թեյի խոշորագույն ներմուծող են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան,
Չինաստանը, Պակիստանը եւ Մերձավոր Արեւելքի երկրները։ Այս երկրները նաեռւ
ավելացրել են թեյի պահուստները, ինչը ժամանակավորապես կդանդաղեցնի գների
աճը։
Հիշեցնենք, որ թեյի գինն ամենաբարձրը եղել է 2009թ.- ին՝ մեկ
... կարդալ ավելին »
Ըստ տարբեր տվյալների` մեր երկրում մեղվաբուծությամբ զբաղվում է շուրջ 50 հազար տնտեսություն, իսկ բուծվում է 175-180 հազար մեղվաընտանիք, այլ տվյալներով՝ մոտ 300 հազար։
Այս տարին մեղրարտադրության, մեղուների բազմացման համար այնքան էլ բարենպաստ չէր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ ակնկալվում է այս տարի մոտ չորս հազար տոննա մեղր ստանալ, ինչը վերջին երկու-երեք տարին
... կարդալ ավելին »
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:Վարչապետին ուղեկցողների թվում էին
նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ.Բաղյանն ու տեղակալ
Ս՚.Գալստյանը: Վարչապետն այցելեց «Գյումրու սելեկցոն կայան»-ի
ենթակայության տակ գտնվող ցորենի ցանքատարածություններ, ծանոթացավ
Ռուսաստանից ներկրված Բեզոստայա-1 ցորենի բերքին: Վարչապետը
Գյումրու սելեկցիոն կայանում խորհրդակցոթյուն հրավիրեց, որին մասնակցում
էին մարզպետներն ու կառավարության որոշ անդամներ: Խորհրդակցության ժամանակ
քննարկման առարկա էր երեք հիմնական հարց. Սելեկցիոն կայանի զարգացման
խնդիրները, կայանի աշխատանքների ընթացքն ու արդյունքները, այս տարվա
ցորենի, գարու ու մի շարք մշակաբույսերի պահանջարկի խնդիրն ու տեղական
պարարտանյութի արտադրության ու պաշարների համալրման հարցը: <
... կարդալ ավելին »
Ինչպես մեզ տեղեկացրեց Արթիկի տարածաշրջանի Վարդաքար
համայնքի համայնքապետ Գ. Ավետիսյանը, համայնքում մեկնարկել են հացազգիների
բերքահավաքի աշխատանքները: «Բերքահավաքն արագ ու ժամկետին ավարտելու ոչ մի
խոչընդոտ չկա, տեխնիկայի պակաս չենք զգում»,-ասաց պարոն Ավետիսյանը: www.shirak.agro.am
Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց համայնքում ամեն ինչ
պատրաստ է բերքահավաքն առանց կորուստների և ճիշտ ժամկետներում
անցկացնելուն: «Կոմբայնների պակաս բացարձակ չենք զգում, տեխնիկան չնայած
բավականին հին ու մաշված, բայց սարքին վիճակում է: Գարու բերքահավաքն արդեն
մեկնարկել է, իսկ առաջիկա տասնօրյակում կսկսենք նաև ցորենի բերքահավաքը:
Հուսով եմ ամեն ինչ կավարտենք ժամանակին, իսկ բերքատվության ցուցանիշներն
էլ բարձր կլինեն»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենյացի համայնքապետ
Գևորգ Մարտիրոսյանը: www.shirak.agro.am
Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունները ձկներին կերակրում են ոչ թե հորմոնալ, այլ Եվրոպայից ներկրված հատուկ կերերով: «Արմենպրես»-ի
հաղորդմամբ` այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ
ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր
տնօրեն Արթուր Աթոյանը: «Ես կարող եմ երաշխավորել, որ ինչպես մեր
կազմակերպության անդամ, այնպես էլ այլ ձկնաբուծական տնտեսություններ,
հորմոնալ կերեր չեն օգտագործում: Պետական մակարդակով սահմանի վրա
համապատասխան միջոցառումներ են կիրառվում նման կերերի ներկրումն արգելելու
համար»,- ասաց կազմակերպության տնօրենը:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ձկանբուծությամբ զբաղվելու
թույլտվություն ունեն 234 տնտեսություններ, որոնցից շատերը ներկայում
տարբեր խնդիրների պատճառով չեն գործում: Հայ ձկնաբույծների խնդրանքով, մոտ
երկու ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծված
միջգերատե
... կարդալ ավելին »
ՀՀ սպառողական շուկայում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,
այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդ նույն
ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)
նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և
ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար
0.4% և 0.1% հավելաճ:
2012-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են
2.3 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ,
թանկացել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքները` 4.4%-ով, ծառայությունները`
2.3%-ով:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2012 թվականի հուլիսին հունիսի
համեմատ դիտվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս նվազում: Մայրաքաղաքում
սպառողական գները նվազել են 1.5 տոկոսով
... կարդալ ավելին »
Ռուսաստանի Դաշնությունից 2012 թվականի աշնանացանի համար նախատեսված է ներմուծել 600 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հարցը ներառված է գործադիրի հուլիսի 26-ի նիստի օրակարգում: Բացի դրանից, տեղական սերմարտադրողներից ձեռք կբերվի ևս 1500 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Այս ամենով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2 հազար 130 հեկտար տարածության վրա: Սերմացուն կհատկացվի յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով:
Երեկվանից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել պաղպաղակի շուկայում: Այդ մասին ասաց այդ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Խախտումներ հայտնաբերվել են ինչպես ոչ մեծ տնտեսվարողների (պաղպաղակի լցոնում տեղում), այնպես էլ խոշոր արտադրողների մոտ: Խախտումների մի զգալի մասը կապված է մակնշման բացակայության հետ, սակայն լաբորատոր փորձաքննությունները դեռեւս չեն ավարտվել: Այս պահին, ըստ Բ. Պիպոյանի, առավել մտահոգիչ է պաղպաղակի պահպանման պայմանները: Հատկապես լցոնվող պաղպաղակի վաճառքի կետերում հաճախ կարելի է հանդիպել ոչ մաքուր արտահագուստով կամ առանց դրա վաճառողների, որոնք նաեւ ձեռնոցներ չեն կրում: Բ. Պիպոյանը քաղաքացիներին կոչ արեց խուսափել նման կետերից պաղպաղակ գնել:
Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 19-ին «Արմենիա վայն» ընկերությանը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրեց` շամպայնի (փրփրուն գինիների) արտադրություն կազմակերպելու համար: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկացման` ընկերությունը կատարել է 6 մլրդ դրամի ներդրումներ, ստեղծվե
... կարդալ ավելին »
The Huffington Post-ը հրապարակել է սուրճի ամենահին գովազդը` թվագրված 1650 թվականով, որը ցուցադրվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում: Այդ գովազդը գրվել էր Լոնդոնի առաջին սրճարանի կողմից:
Խանութը բացել էր Պասկուա Ռոզե անունով հայ վաճառականը, ով Փարիզից եկել էր Լոնդոն եւ սրճային հեղափոխություն արել քաղաքում:
Ինչպես հաղորդում է MrBreakfast.com կայքը, առաջին սրճարանը բացվել էր 1652թ. հայի կողմից: Նրան որպես ծառա Լոնդոն էր բերել վաճառական Դենիել Էդվարդսը, եւ Ռոզեն ամեն առավոտյան սուրճ էր մատուցում Էդվարդսի հյուրերին: Սուրճի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ Էդվարդսը ֆինանսապես աջակցել է Ռոզեին` Քորնհիլլում, Սուրբ Միքայելի Ծառուղում սրճարան բացելու համար:
Արեւելյան եկեղեցիների միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին հուլիսի 18-ին այցելեց Աշոցք:
Կարդինալը մասնակցել է Աշոցքի <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցի հիմնադրման քսան ամյակին եւ Սուրբ Կամիլլո Դե Լելլսիի տոնին նվիրված միջոցառմանը: Կարդինալին ուղեկցում էին ինչպես հայ առաքելական, այնպես էլ կաթողիկ եկեղեցու եւ Կամիլլիանների միաբանության ներկայացուցիչները: <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդի համար կառուցվել է Հռոմի Պապի առաջարկով, հայ-իտալական բարեկամության լավագույն օրինակներից է: Անցած տարիների ընթացքում բարեգործական հիվանդանոցը գործել է իտալական մի շարք կազմակերպությունների, իսկ 2003 թվականից սկսած` Կամիլլիանների միաբանո
... կարդալ ավելին »
Շվեդիայում մոտ 5 հազար մեղուների պարսը մի քանի ժամ շարունակ գրոհում էր Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապի մատնելով անցորդների եւ գրասենյակի աշխատակիցներին, հաղորդում է Local կայքը: Միջատները թռել են փողոցով, այնուհետ հանգրվանել H&M ընկերության շենքում: «Դա տեւեց մոտ երեք ժամ: Նրանք կպել էին պատուհաններին եւ փորձում էին ներթափանցել»,- ասել է գրասենյակի աշխատակից Աննետ Ռիգերը: «Շրջապատվածներին օգնության են հասել մեղվաբույծները` հատուկ զգեստներով: Նրանք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին` անվտանգ վայր տեղափոխելու համար: «Երբ մեղվանոցում նոր մայր մեղու է հայտնվում, հինը հեռանում է եւ իր հետ տանում մեղուների մի մասին` նոր տեղում հիմնվելու համար»,- ասել է մեղվաբույծ Դագենս Նայխետերը: Այդուհանդերձ, փորձագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու էին նրանք հավաքվել գրասենյակային շենքի մոտ:
Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները: Այդ ոչ ծախսատար և բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի ֆերմերների շրջանում: Լիննէքրի ստեղծած սարքը, որն ունի նվազագույն հզորություն, օրվա ընթացքում մեկ խորանարդ մետր օդի միջոցով ապահովում է 5-6 լիտր ջուր: Այն կաթիլային եղանակով ոռոգման դեպքում լիովին ապահովում է մեկ ծառի սնուցումը: Ներկայումս խնդիր է դրվել հնարավորինս հզորացնել սարքը` պահպանելով դրա ցածրածախս և էկոլոգիապես ապահով լինելը: Նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոռոգման ջրի աննախադեպ խնայմանը, որին սպասում են ոչ միայն սակավաջուր երկիր համարվող Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում, ուր օգտագործվող ջրի ավելի քան 70 տոկոսը ծախսվում է ոռոգ
... կարդալ ավելին »
2012թ. մայիսի 12-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ ճանաչված գործարար պրն. Էդուարդո Էրնեկյանը համաձայնագիր են ստորագրել «Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ասված է ՄԱԶԾ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը կհատկացվի «Ֆրութֆուլ Արմենիա»-ի, իսկ 26.000 ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքների գյուղատնտեսական արտադրողականության ցածր և աղքատության բարձր մակարդակների պատճառներն են ոռոգման և ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը:
«Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտ
... կարդալ ավելին »
Քոքրանի կրթաթոշակ ծրագիրը տրամադրում է կարճատև ուսուցում Միացյալ Նահանգներում: Ուսուցման մասնակիցները ծանոթանում են գյուղատնտեսության մեջ առաջնակարգ տեխնոլոգիաների առավելություններին, նրանց տրվում են տեղեկություններ ԱՄՆ կանոնակարգման համակարգե
... կարդալ ավելին »
Հայկական կոնյակի ու հայկական կոնյակի սպիրտների նկատմամբ կսահմանվեն անվտանգության եւ ֆիզիկաքիմիական լրացուցիչ ցուցանիշներ, իսկ որոշ ցուցանիշներ կհամապատասխանեցվեն Եվրամիության, Ռուսաստանի դաշնության եւ ԱՊՀ-ի այլ երկրներում ընդունված պահանջներին: ՀՀ կառավարությունն այսօր` հուլիսի 12-ին որոշում ընդո
... կարդալ ավելին »
Հոլանդիայից ներկրված երինջները հարմարվում են Շիրակի պայմաններին: Երինջների ներկրումն իրականացվում է պետական ծրագրով՝ սկսած 2010 թվականից: Այս տարի մարզում կա երկու տնտեսություն, որտեղ պահում են ներկրած անասուններին՝ 6 գլուխ Հացիկում եւ 14-ը Ազատանում: Նրանք մսուրում պահվող
... կարդալ ավելին »