Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

» Արխիվ

» Որոնում

Главная » Նորությունների արխիվ
Հայաստանի անտառածածակ տարածքը այօր կազմում է 332 հազար 333 հեկտար, ներառյալ` անտառայի ֆոնդի հողերը: Նման թիվ ստացվել է հեռահար զոնդավորման մեթոդներով իրականացված ուսումնասիրության առաջին փուլի արդյունքում: Ավելի ամբողջական պատկեր կարելի է կազմել ծրագրի հաջորդ փուլերի ընթացքում` հաջորդ տարի: Այս մասին ասաց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Այսեր Ղազարյանը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագրի կազմակերպած «ՀՀ անտառածածկի որոշումը հեռահար զոնդավորման (ՀԶ) միջոցովե խորագրով սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացվեց հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված ՀՀ անտառների 2011թ.-ի մոնիտորինգի արդյունքները:

«Մենք ցանկացել ենք հեռահար զոնդավորման միջոցով պարզել, թե Հայաստանը որքան ... կարդալ ավելին »
Категория: Բնապահպանություն | Просмотров: 526 | Добавил: admin | Дата: 2011-12-13

526
Հայաստանաբնակ երեխաների 3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ է, իսկ ընդհանուր առմամբ մանկական աղքատությունը 41.4 տոկոս է: Ինչ վերաբերում է ընդհանուր բնակչության աղքատությանը, ապա այն 35.8 տոկոս է:
Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: 

Ներկայացնելով աղքատության խնդիրը պետական աջակցության տեսանկյունից, վարչության պետը նշեց, որ ընտանեկան նպաստի հասցեականության հարցը շարունակում է մնալ օրակարգային, այն է` ինչպե՞ս անել, որպեսզի նպաստները հասնեն հենց աղքատ ընտանիքներին:

Ըստ Ա.Մինասյանի, վերջին տարիներին տեղի է ունեցել գործիքակազմի փոփո ... կարդալ ավելին »
Просмотров: 494 | Добавил: admin | Дата: 2011-12-13

494
Գյումրիում արդեն մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այն կունենա 27 մետր բարձրություն: Պատասխանատուների վստահեցմամբ տոնածառը հավաքվում է սանիտարական հատումների արդյունքում ձեռքբերված ճյուղերից: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 24-ին եւ կներկայանա շքեղ տեսքով՝ հավաստիացնում են նույն աղբյուրից:
Գյումրիում տոնական միջոցառումները  կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից եւ կշարունակվեն մինչեւ ... կարդալ ավելին »
Категория: Մարզային | Просмотров: 531 | Добавил: admin | Дата: 2011-12-13

531
Պետբյուջեի միջոցներով այս տարի կառուցվեց եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Շիրակի մարզի Մայիսյանի մշակույթի տունը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ խնդիրների լուծման ծրագրով մշակույթի տան կառուցման համար հատկացվել էր 160 մլն դրամ: Կառավարության կողմից արդեն երկրորդ անգամ մարզերին տրամադրած գումարներով վերանորոգման ծրագրում ընդգրկվեց նաեւ Ազատանի մշակույթի տունը:Այստեղ շինաշխատանքները մեկնարկել են նոյեմբերից: Նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել 2012-ի գարնանը:
Категория: Մարզային | Просмотров: 486 | Добавил: admin | Дата: 2011-12-13

486
Գյումրիի զարգացման հիմնադրամը դեկտեմբերի 14-16-ին, կանցկացնի երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:

Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում, «Արաքսե հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում` համախմբելով շուրջ 30  հայկական եւ  թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից:

«Եվրասիաե համագործակցություն հիմնադրամը Երեւան-Գյումրի-Երեւան երթուղով ավտոբուս է տրաբադրում միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողների համար: Այն կմեկնի ԵՀՀ գրասենյակից (Զարոբյան 56) դեկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9:00-ին: Գրանցվելու համար, խնդրում ենք մինչ դեկտեմբերի 13- ... կարդալ ավելին »
Категория: Մարզային | Просмотров: 497 | Добавил: admin | Дата: 2011-12-12

497
Թերթը գրում է, որ Երեւանի խանութներում եւ սուպերմարկետներում գառան միսը դառնում է դեֆիցիտ, «ՍԱՍ», «Սթար» սուպերմարկետների ցանցում` ընդհանրապես չկա վաճառքում: Որոշ տեղերից հնարավոր է ձեռք բերել միայն նախապես պատվիրելու դեպքում: Այդպես է, օրինակ, Երեւանի «BEST» սուպերմարկետում, որտեղ գառան մսի մեկ կիլոգրամն արժե 4 հազար 500 դրամ, դրանից բացի`նախապես պետք է պատվիրել:

Այս ապրանքն արդեն այնքան թանկ է, որ վաճառողները զգուշանում են առանց երաշխավորված գնորդ ունենալու պահել խանութում, կարող է փչանալ ու մեծ նյութական վնաս պատճառել: Անցած տարվա դեկտեմբերի 9-ին «Սթար» սուպերմարկետների ցանցում գառան միսը վաճառվում էր 2 հազար 990 դրամով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում թանկացել է 1510 դրամով: Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանվել է 76 հազար գլուխ ոչխա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 487 | Добавил: admin | Дата: 2011-12-12

487
2012-2013թթ ուսումնական տարին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի դպրոցականները կանցկացնեն նորակառույց մասնաշենքում: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի նոր մասնաշենքի շինաշխատանքները մեկնարկել էին դեռ 2010թ-ի աշնանը: Կառուցապատման աշխատանքներն, որոնց համար պետբյուջեից տրամադրվել է 386 մլն դրամ, արդեն ավարտվել են, ներկայումս ընթանում են ներքին հարդարման աշխատանքները:
Категория: Մարզային | Просмотров: 508 | Добавил: admin | Дата: 2011-12-12

508
Դեկտեմբերի 10-ի գիշերն` առանձին հյուսիսային շրջաններում, դեկտեմբերի 10-ի ցերեկն` ամբողջ հանրապետությունում սպասվում է ձյուն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում, առանձին վայրերում հնարավոր է մառաղուղ, լեռներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն: Այս մասին տեղեկացանք meteo-tv-ից:

Իսկ այսօր առայժմ սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գրեթե չի փոխվի: 
Категория: Մարզային | Просмотров: 496 | Добавил: admin | Дата: 2011-12-09

496
ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին  ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպե տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին  հիմնադրամն  իր աջակցությունն  ուղղելու է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :

Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական   ... կարդալ ավելին »
Категория: Բնապահպանություն | Просмотров: 457 | Добавил: admin | Дата: 2011-12-09

457
ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին  ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպե տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին  հիմնադրամն  իր աջակցությունն  ուղղելու է «Խոսրովի անտառե, «Շիկահողե պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :

Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական  բյուջեից հատկացվող գումարներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Կովկասի բնության հիմնադրամի համլրման հարցը, ինչի ... կարդալ ավելին »
Категория: Բնապահպանություն | Просмотров: 502 | Добавил: admin | Дата: 2011-12-09

502

        ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2011 թվականի դեկտեմբերի 8 - ին ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի` ՀՀ կատարած պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված Լիբանանի Հանրապետության արդյունաբերության նախարար Վրեժ Սաբունջյանին` վերջինիս խնդրանքով: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: Ողջունելով միմյանց` զրուցակիցները կարծիք հայտնեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հատկապես երկկողմ տնտեսական համագործակցությունը, քանի որ առկա է մեծ ներուժ այն զարգացնելու համար:Պարոն Սաբունջյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում ինչպիսի ագրոարդյունաբերական ապրանքներ են թողարկվում և ցանկություն հայտնեց ստանալ ավելի մանրամասն տեղեկություններ` Հայաստանից Լիբանան այդ ապրանքների արտահանում կազմակերպելու նպատակով:ՀՀ գյուղատնտեսության նախարարը համակարծիք լինելով նման համագործակցություն ծավալելու առաջարկին` իր հերթին հավելեց, որ ոչ միայն փոխադարձ արտահանումներն, այլ նաև համատեղ ձեռնակութ ... կարդալ ավելին »
Категория: Պաշտոնական | Просмотров: 482 | Добавил: admin | Дата: 2011-12-09

482
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանի ամենաաղքատ համայնքներից մեկում' Ամասիայում,  բացվեցին համայնքի մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքերը: Վարչապետը շրջեց հաստատություններով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի, շենքի հիմնանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, նաեւ բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապատեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց, երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կա ... կարդալ ավելին »
Категория: Մարզային | Просмотров: 547 | Добавил: admin | Дата: 2011-12-08

547
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը:  Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական  խթանիչները:

Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ  «հորմոններով հագեցածե, հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:

Նախարար Կարապետյանի 2011թ. ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 519 | Добавил: admin | Дата: 2011-12-08

519
Պարտադիր գյուղատնտեսական ապահովագրումը առայժմ շոշափելի օգուտներ չի տալիս ֆերմերների համար: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ հարցով երկար քննարկումներ են անցկացվել գյուղատնտեսության նախարարության եւ կենտրոնական բանկի հետ: «Արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար»,- ասել է վարչապետը:

«Եթե ապահովագրությունը ոչ պարտադիր լինի, այն ավելի թանկ կլինի, եւ ֆերմերային տնտեսությունների շատ փոքր մասը կարող է թույլ տալ իրեն»,- հստակեցրել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, գյուղատնտեսության խթանման համար այլ միջոցներ են հարկավոր:  ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 463 | Добавил: admin | Дата: 2011-12-08

463
Այս տարի դեկտեմբերին հայրենի ձվի շուկայում աժիոտաժ չի լինելու, անհրաժեշտ հավկիթի մի մասը ներկրվել է, մի մասը արտադրվում է: Այսօր այս մասին հայտարարեց մարկետինգի փորձագետ Մանասե Եփրեմյանը: Նա շեշտեց, որ պետք չէ մեծ քանակով հավկիթ գնել և պահել սառնարաններում, այնպես ինչպես անցած տարի:

Ըստ նրա, անցած տարվա դեկտեմբերին ձվի շուկայի աժիոտաժի մեղավորը հասարակություն էր, քանի որ գնվել էր մեծ քանակով հավկիթ, որի կարիքը չկար, որն էլ խուճապ էր առաջացրել:

Այս տարի, նրա համոզմամբ, անցած տարվանից դաս քաղելով, և' տնտեսավարող սյուբյեկտները, և' պետական մարմինները անհրաժեշտ քայլեր արդեն ձեռք են առել և պատրաստվել «դեկտեմբերի ենթադրյալ խուճապինե:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 461 | Добавил: admin | Дата: 2011-12-07

461

«Մենք կկատարենք այն, ինչ մտնում է մեր լիազորության սահմաններում»,- այսպես այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցին, թե եթե «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվի, ի՞նչ բազա ու լծակներ ունի նախարարությունը, որ արդյունավետ պատժի այն ձեռնարկատերերին, ովքեր վատ արտադրանք են տալիս` այծի կաթի օրինակով:

«Դուք ինքնե՞րդ կպատժեք, թե՞ կուղարկեք դատախազություն, որտեղ կջրվի»,- հարցրեց Բախշյանը` հավելելով, որ կարծում է` Գյուղատնտեսության շահերից բխող ոստիկանությ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 463 | Добавил: admin | Дата: 2011-12-07

463

«Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ դեկտեմբերի 6-ին Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որով կարեւորվում են տեղական գյուղմթերքի արտադրությունը խթանելու նպատակով ոլորտում ավելի շատ ֆինանսական ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման առաջնահերթությունը:
«Օքսֆամ»- ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ նորաստեղծ գյուղատնտեսական դաշինքը բաց է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման շահագրգիռ բոլոր կողմերի համար, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքները, եռանդն ու լուծման ուղիները բերել՝ ի նպաստ ոլորտի զարգացման:
... կարդալ ավելին »
Категория: Պաշտոնական | Просмотров: 488 | Добавил: admin | Дата: 2011-12-07

488

Հայաստանում տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ սննդի գները արհեստական բարձրացնելով, Նոր տարուն ընդառաջ, հավելյալ գումարներ աշխատեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի  փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը, նկատելով, որ այս տարին այդ առումով նախորդներից չի տարբերվի:

«Չեմ կարծում, որ այս տարի դրական փոփոխություն կլինի, որովհետեւ ամբողջ աշխարհում, ընդունված է նոր տարվա շեմին ապրանքերի գնանկում է տեղի ունենում: Իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ավելին` տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ այդ ամսին գումար աշխատեն»,- ավելացրեց Կարեն Չիլինգարյանը:

Իսկ ստեղծված իրավիճակում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն պատժիչ լծակ ... կարդալ ավելին »

Просмотров: 453 | Добавил: admin | Дата: 2011-12-06

453
 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ուսումնասիրում են Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի ա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 439 | Добавил: admin | Дата: 2011-12-06

439

       ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի <<Չինվան>> ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին:
        <<Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները>>,- լրագրողերի ... կարդալ ավելին »
Категория: Պաշտոնական | Просмотров: 689 | Добавил: admin | Дата: 2011-12-06

689
Գեղարքունիքի մարզի համայնքներում ավելի քան մեկ ամիս է, ինչ սկսվել է կենդանիների մսուրային շրջանը: Այդ ընթացքում եւ դրանից առաջ մարզի կենդանաբուժական ծառայությունները շարունակել են համաճարակների բռնկումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես  տեղեկացրեց «ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը' ոլորտը համակարգող իրենց կառույցը ստեղծվել է այս տարվա հունիսին եւ բուն աշխատանքներում ներգրավվել հուլիսի սկզբներից' ձգտելով հնարավորինս արագ կարգավորել այն ուշացումները եւ բացթողումները, որ այս տարեսկզբից կատարվեցին անասնաբուժական ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

Գեղարքունիքի մարզում ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 474 | Добавил: admin | Дата: 2011-12-06

474
 Հայաստանում տոնական մթնոլորտն այս տարի կապահովեն գերմանական կեռիկավոր եղեւնիները: Ինչպես ասաց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, ամեն տարի Ամանորի նախաշեմին մի շարք արտասահմանյան կազմակերպություններ դիմում են նախարարություն' եղեւնիներ ու սոճիներ ներկելու թույլտվություն ստանալու համար:
«Այս տարի մեզ դիմել է գերմանական կազմակերպություններից մեկը' 150 կեռիկավոր եղեւնի ներկրելու համար», ... կարդալ ավելին »
Категория: Բնապահպանություն | Просмотров: 518 | Добавил: admin | Дата: 2011-12-05

518

Նոյեմբե ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 486 | Добавил: admin | Дата: 2011-12-05

486
 Արթիկի տարածաշրջանի  Պեմզաշեն համայնքում լայն թափով ընթանում են բազմաբնակարան շենքերի և տանիքների հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ նախագահի կողմից ֆինանասավորվող ծրագրի շրջանակներում  հիմնանո ... կարդալ ավելին »
Просмотров: 418 | Добавил: admin | Дата: 2011-12-05

418

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-ի գիշերը նույնքանով կնվազի: Դեկտեմբերի 4-ի ցերեկը եւ դեկտեմբերի 5-6-ին ջերմաստիճանը աստիճանաբար  կբարձրանա 5-6 աստիճանով:

 Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` -14...-19, Տավուշում` -4...-9, Լոռիում` -10...-15, Արագածոտնի նախալեռներում` -5...-9, Արարատյան դաշտում` -6...-9, Սյունիքի հովիտներում` -1…-4, Սյունիքի նախալեռներում`        -5…-10, Արցախում` -3…-6 ա ... կարդալ ավելին »

Просмотров: 480 | Добавил: admin | Дата: 2011-12-03

480

Երեւանում դեկտեմբերի 2-ին կայացավ Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) եւ ԱՄՆ դեսպանության գինու եւ պանրի ամենամյա համտես-երեկոն: Ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են  հայաստանյան արտադրողի գինիների եւ  պանրի տեսականին, սրանք այն արտադրողներն են, որոնք աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի կողմից:Այս տարի 8 գինեգործական ընկերություն եւ  10 պանրագործարան ներկայացրել էին 25 տեսակի հայկական գինի  ու 14 տեսակի տեղական արտադրության պանիր:  Պանրի տեսականին նեռարում էր` Ռիկոտա, Գա ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 522 | Добавил: admin | Дата: 2011-12-03

522
Լոռիի մարզի որոշ գյուղերում կենդանիների շրջանում ի հայտ եկած հիվանդությունը կարող է տարածվել նաեւ հարեւան մարզերում: Շիրակի գրեթե բոլոր համայնքներում մի քանի օր է մեկնարկել են կենդանիների հիվանդության դեմ պայքարի միջոցառումներ: Այս մասին  նշել է մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախապես նշվել էր, որ Լոռիի մարզի գյուղերում կենդանիները հիվանդացել են «աֆրիկյան ժանտախտովե, սակայն փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ անասունների մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ, այլ միանգամից 3 հիվանդություն:

Կենդանիների մոտ եղել է թեյլերիոզ հիվանդության հարուցիչ` թեյլերիաներ, դիպլոկոկային ինֆեկցիա եւ ասպերգիլոզի հարուցիչներ: Լոռիի ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 470 | Добавил: admin | Дата: 2011-12-03

470

«Ֆեռո», «Վալետտա», «Բյուրակն», «Վանս գրուպ», «Ասկոլիո» ընկերությունները սուրճի շուկայում խաբում եւ մոլորեցնում են սպառողներին' իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող սուրճ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից' ընդգծելով, որ շուկայում ձեռք բերված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը' քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ' հարյուր տոկոսանոց սուրճ' առանց հավելանյութերի:

... կարդալ ավելին »

Просмотров: 486 | Добавил: admin | Дата: 2011-12-02

486
Արթիկի տարածաշրջանի Վարդաքար համայնքում հաճելի անակնկալ մատուցեցին <<Վարորդների միություն>> և <<Համշենահայերի միություն>> կազմակեերպությունները: Քանի որ դեռ դպրոցի շենքի կառուցումը չի ավարտվել , գյուղպետարանի տարածքում աշակերտներին ու ուսուցիչներին վերոհիշյալ կազմակերպությունների հովանու ներքո գեղեցիկ համերգ-ցերեկույթ մատուցվեց, ուր հնչեցին հայկական ժողովրդական  հնամենի երգեր, կատարումներ: Համայնքապետ Գ. Ավետիսյանի հավաստմամբ, նմանատիպ անակնկալներ մոտ ապագայում ևս համայնքի բնակիչների համար կմատուցվեն:

Ա. Հարությունյան
Просмотров: 551 | Добавил: admin | Дата: 2011-12-02 | Комментарии (0)

551
Ընթացիկ տարվա նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 13.9%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ' 0.3% գնաճ: 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բաստուրմայի 1.1%, հավի բդի 1.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի 3.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 5.4% գնաճ:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ'2.2% գնաճ: Վերջինս հիմնակ ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 493 | Добавил: admin | Дата: 2011-12-02 | Комментарии (0)

493
 Ազատանցիները դեկտեմբերի 1-ից կունենան շուրջօրյա ջրամատակարարում: Համայնքի որոշ թաղամասեր մինչ այս ունեցել են ջրամատակարարում, սակայն մաշված եւ քայքայված ցանցի պատճառով արձանագրվող ջրակորուստի հետեւանքով, ամբողջ համայնքը չէ, որ ապահովված էր մշտական ջրով:

Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով՝ 1 միլիոն 50 հազար եվրո ընդհանուր արժեքով, «Շիրակ ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ն Ազատանում այսօր շահագործման է հանձնել երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 250 տոննա տարողությամբ: Բացի այդ, նույն ծրագրով՝ հիմնանորոգվել է 36 կմ արտաքին ցանց, կատարվել են տնային միացումները:

Ինչպես  տեղեկացրեց համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մինչ այս համայնքի որոշ թաղամասեր ջուր ստանում էին, սակայն' որոշակի ժամերի, իսկ որոշ թաղամասեր' հիմնականում նորակառույց, օգտվում էին ջրհորներից:
armenpress.am
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 514 | Добавил: admin | Дата: 2011-12-02 | Комментарии (0)

514
Ըստ կանխատեսումների` այս տարի ձմռանը ջերմաստիճանը նորմայից համեմատաբար ցածր կլինի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետե ծառայության օպերատիվ հիդրոօդերև+ութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով, որ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, նույնիսկ մարտին միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայից 1-3 աստիճանով ցածր:
Ամսական տեղումների քանակը ձմեռային ամիսներին նորմային մոտ կլինի, բայց բացասական շեղումով, այսինքն, ավելի քիչ կլինեն: Սակայն, մարտին ամսական տեղումների քանակը նորմայից ավելին կլինի: Այդուհանդերձ, Զ.Պետրոսյանը հիշեցրեց, որ ամսական կանխատեսումը չունի արդարացման այն բարձր աստիճանը, ինչն ունեն 5-օրյա կանխատեսումները: Ուստի, որոշակի շեղումներ այս կանխատես ... կարդալ ավելին »
Просмотров: 526 | Добавил: admin | Дата: 2011-11-30 | Комментарии (0)

526

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց համատեղ արդյունավետ համագործակցության առնչությամբ: Քննարկվեցին ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:

Անդրադարձ եղավ մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող ծրագրին: Նշվեց, որ ԱԺ արտահերթ ... կարդալ ավելին »

Просмотров: 546 | Добавил: admin | Дата: 2011-11-30 | Комментарии (0)

546
 ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտագության պետական ծառայությունն ավարտել է ստուգումները «Աշտարակ կաթ», «Անի», «Թամարա» ընկերություններում: Այս մասին նոյեմբերի 30-ին հրավիրված ասուլիսին նշեց ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Մանրէաբանական եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ շեղումներ չեն հայտնաբերվել, սակայն խախտումներ են հայտնաբերվել փաստաթղթերի հետ կապված»,- ասաց Պիպոյանը: Նա նշեց, որ փաստաթղթային շեղումներ են հայտնաբերվել «Անի» ընկերությունում, թանի մեջ կաթի փոշու առկայություն է հայտնաբերվել մյուս ընկերություններում:
Երեք ընկերություններն էլ տուգանվել են 200.000-ական դրամի չափով:
armenpress.am
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 608 | Добавил: admin | Дата: 2011-11-30 | Комментарии (0)

608
Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի անկման դեպքերը առանձին լրատվամիջոցներ ներկայացրել են որպես աֆրիկյան ժանտախտի բռնկում: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո նախարարության համապատասխան մասնագետները մեկնել են նշված համայնք՝ ուսումնասիրելու հիվանդության բնույթի ու տարածվածության հանգամանքները և կազմակերպելու վերջինիս հաղթահարման աշխատանքները:
Ըստ նախնական վարկածի, հիվանդության ախտանիշները նման են աֆրիկյան ժանտախտի, որի դեմ, ամիսներ առաջ, նույն համայնքում համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվել: Հիվանդության տարածումը կանխելուց հետո գյուղացիներին խորհուրդ է տրվել անցնել խոզերի փակ պահվածքի:
Վարակի կրկնումը բացառող կարևոր այս պայմանը, սակայն, ակնհայտորեն խախտվել է, որն էլ, հնարավոր է, նպաստել է նոր բռնկմանը:
Համայնքում կատարվող ուսումնասիրության արդյունքների և հիվանդության կանխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կտեղեկա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 926 | Добавил: admin | Дата: 2011-11-30 | Комментарии (0)

926
Նոյեմբերի 20-ին Հայրենյաց համայնքում մեծ շուքով նշվեց գյուղի եկեղեցու հիմնադրման 130-ամյա հոբելյանը:
Գյուղի կենտրոնում խոյացող հոյակերտ այս կառույցը, որի տանիքը և գմբեթը հիմնանորոգվել են բարերարների կողմից, իր հյուրընկալ դռները բացել էր համայնքի հավատավոր ժողովրդի, հրավիրյալ բազմաթիվ հյուրերի ուխտավորների առջև: Մատուցվեց սուրբ և անմահ պատարագ, որից հետո բազմաթիվ հյուրերի համար դպրոցի շենքում կազմակերպվեց և անցկացվեց տոնական գեղեցիկ միջոցառում:
Просмотров: 492 | Добавил: admin | Дата: 2011-11-30 | Комментарии (0)

492
Ներկայում բոլոր հողերի քառորդ մասն աստիճանաբար անպիտան է դառնում օգտագործման համար, ինչը մարդկությանը սպառնում է պարենամթերքի ճգնաժամով: Այդ մասին ասված է Միավորված ազգերի կազմակերպության նոր հետազոտության մեջ:

ՄԱԿ-ը հաշվարկել է, որ մոլորակի աճող բնակչության պահանջմունքները բավարարելու համար ֆերմերները պետք է 2050 թվականին 70 տոկոսով ավելի շատ պարենամթերք արտադրեն, քան այժմ:

Սակայն, ըստ կազմակերպության տվյալների, առկա են այն բանի բոլոր նշանները, որ պարենամթերքի ծավալների նման ավելացման հասնել չի հաջողվի գյուղատնտեսության վարման անկայուն մեթոդների, կլիմայի փոփոխման եւ կենսավառելիքի ա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 576 | Добавил: admin | Дата: 2011-11-29 | Комментарии (0)

576
« 1 2 3 4 5 »





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page