Արթիկ
Արթիկի տարածաշրջանը /Արթիկի նախկին վարչական շրջանը/ գտնվում է Շիրակի մարզի հարավ-արևելյան մասում: Զբաղեցնում է 632 քառ. կմ. տարածություն և ունի 53551 առկա բնակիչ: Ենթամարզում կա 1 քաղաքային և 23 գյուղական բնակավայր: Քաղաքային բնակչույթունը կազմում է 32.4%, իսկ գյուղական բնակչությունը` 67.6%:
Գրեթե բոլոր գյուղական ընտանիքները /8974/ և քաղաքում մոտ 1000 ընտանիք զբաղվում են գյուղատնտեսությամբ: Առկա բազմաթիվ հիմնախնդիրներով հանդերձ ենթամարզում արտադրվում է զգալի քանակությամբ հացահատիկ, կարոֆիլ, բանջարեղեն, կաթ և միս: Տարածաշրջանում կան ձևավորված ֆերմերային տնտեսություններ:
Մեղվաբուծությունը Արթիկի ենթամարզում
Դեռևս խորհրդային տարիներին մեղվաբուծությամբ զբաղվել են կոլտնտեսությունները` ունենալով առանձին ստորաբաժանումներ, ինչպես նաև անհատական տնտեսությունները: Սեփականաշնորհումից հետո բազմաթիվ ֆերմերներ ձեռք բերեցին մեղվաընտանիքներ:
Համաձայն վիճակագր ազային ծառ. տվյալների 2008թ հունվարի 1-ի դրությամբ տարածքում մեղվաբուծությամբ զբաղվել են 21 համայնքներում ունենալով 4646 մեղվաընտանիք:
Մեղվաբուծության վարումը
Մեղվաբույծների մի մասը մոտ 60%-ը զբաղվում է քոչվորությամբ, որը հնարավորություն է տալիս տեղափոխումների միջոցով զարգացնելու մեղվաընտանիքները, ապագա բարձր բերքի համար նախադրյալներ ստեղծելով: Մեղվաընտանիքների մթերատվությունը խիստ տատանվում է կախված մեղվանոցների մեծությունից: Խոշոր մեղվանոցներում 1 մեղվաընտանիքից ստացվում է 25կգ-ից ավել մեղր, իսկ փոքր և միջին մեղվանոցներում կրկնակի պակաս` 10-15 կգ: Մեղվաբուծությունից ենթամարզում ստացվում է հիմնականում մեղր, իսկ մթերատվությունը բավականին ցածր է, քանի որ ճյուղում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ:
Հիմնախնդիրները պարզելու նպատակով 25 մեղվաբույծներին ուղղված հարցերի արդյունքներով թիվ 1 կարևորության հիմնախնդիր է նշվել 76%-ի համար արտադրանքի իրացումը, 16%-ի համար ֆինանսական միջոցների պակասը, և 8%-ի համար ռեսուրսների և դեղորայքի ձեռք բերումը:
Նշված հիմնախնդիրներից գլխավորը` արտադրանքի իրացումը. բերում է ֆինանսական միջոցների պակասի, իսկ վերջինս էլ ռեսուրսների /դեղորայք, պարագաներ, գույք/ ձեռք բերման դժվարության: