Թեյի միջազգային գների աճը ավելի է, քան կանխատեսում էին։ Էլիտային
տեսակների մեծածախ գինն աճել է 41 տոկոսով։ ՄԱԿ-ի տվյալներով, սակայն,
մանրածախ գնի վրա դա չնչին ազդեցություն կունենա։ Նշենք, որ թեյի գների
բարձրացումը կապված է այս տարվա բերքի սակավության հետ։
Խոշոր արտադրող երկրներից Քենիայում երաշտ է, իսկ Շրի Լանկայում
հակառակը՝ մուսոնները ոչնչացրել են թեյի դաշտերը։ FT-ի տվյալներով,
Քենիայում վերջին 6 ամսվա ընթացքում թեյի արտադրությունը անկում է ապրել
11,5 տոկոսով։ Հնդկաստանն ու Շրի Լանկան արտադրություն նվազեցրել են 10
տոկոսով։
Շուկայի վերլուծաբանները սպասում են, որ թեյի գներն ավելի են բարձրանալու։
Նշենք, որ թեյի խոշորագույն ներմուծող են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան,
Չինաստանը, Պակիստանը եւ Մերձավոր Արեւելքի երկրները։ Այս երկրները նաեռւ
ավելացրել են թեյի պահուստները, ինչը ժամանակավորապես կդանդաղեցնի գների
աճը։
Հիշեցնենք, որ թեյի գինն ամենաբարձրը եղել է 2009թ.- ին՝ մեկ
...
կարդալ ավելին »