Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բնական մեղրի ծավալը հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է շուրջ 2,3 անգամ և կազմել 6,2 տոննա: Արտահանված մեղրի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 93 հազար 400 դոլար: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 2,7 տոննա մեղր՝ 23 հազար 900 դոլար մաքսային ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա ինն ամիսներին մեր երկրից մեղրն արտահանվել է Չինաստան (3 տոննա), ԱՄՆ (2 տոննա) և Ռուսաստան (1,2 տոննա):
Բոլորովին վերջերս լրատվամիջոցներում աչքովս ընկավ բավական հետաքրքիր մի միջոցառում։ Բնապահպան ակտիվիստները մեղրի ու հատապտուղների աճուրդ էին կազմակերպել։ «Փրկենք Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները Թեղուտից բերել են Թեղուտի մեղրը և առանց միջնորդավճարների վաճառում էին Երևանում: «Մեղրի և հատապտուղների փառատոն» կոչվող այս միջոցառումը, ինչ խոսք, բավական գեղեցիկ էր։ Սակայն դա հենց այնպես, ուրախ ժամանց չէր։ Բնապահպանները, պարզվում է, ՀՀ տնտեսության և մասնավորապես, արտահանման փոփոխությունների սեփական մոդելն են մշակել։ Նրանք համոզված են, որ բնության բարիքներով ու հատկապես մեղրով հնարավոր է փոխարինել պղինձն ու երկաթը, որոնք ՀՀ արտահանման ողնաշարն են։ Ինչպես նշել էին կազմակերպիչները՝ սա այլընտրանքային բիզնես զարգացնելու առաջին նախադրյալն է: Ո՞րն է այս լավատեսության հիմքը։ Նշվում է, որ Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական լավ նախադրյալներ, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի համային ու որակական բացառիկ հատկանիշն
... կարդալ ավելին »
Արդեն երկրորդ տարին է, ինչ Շամշադինում կանցկացվի Մեղրի փառատոն: Այս տարի այն տեղի կունենա օգոստոսի 18-ին Սորայի այգում՝ «Տավուշի հոգևոր վերածնունդե և «Հայրենիքի զարգացման նախաձեռնությունե հիմնադրամների աջակցությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Տավուշի հոգևոր վերածնունդե հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն ասաց, որ փառատոնը հատկապես կարևոր է սահմանամերձ բնակավայրերի զարգացման համար: Տավուշի մարզում կա սահմանամերձ քսանից ավելի գյուղ, և այդ գյուղերին շատ է անհ
... կարդալ ավելին »
Հայաստանի Հանրապետությունից բնական մեղրի արտահանման ծավալները 2013-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 66,6 տոկոսով: Ինչպես ... կարդալ ավելին »
Այս տարին մեղրարտադրության, մեղուների բազմացման համար այնքան էլ բարենպաստ չէր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ ակնկալվում է այս տարի մոտ չորս հազար տոննա մեղր ստանալ, ինչը վերջին երկու-երեք տարին
... կարդալ ավելին »
Շվեդիայում մոտ 5 հազար մեղուների պարսը մի քանի ժամ շարունակ գրոհում էր Ստոկհոլմի կենտրոնում գտնվող գրասենյակային շենքը` խուճապի մատնելով անցորդների եւ գրասենյակի աշխատակիցներին, հաղորդում է Local կայքը: Միջատները թռել են փողոցով, այնուհետ հանգրվանել H&M ընկերության շենքում: «Դա տեւեց մոտ երեք ժամ: Նրանք կպել էին պատուհաններին եւ փորձում էին ներթափանցել»,- ասել է գրասենյակի աշխատակից Աննետ Ռիգերը: «Շրջապատվածներին օգնության են հասել մեղվաբույծները` հատուկ զգեստներով: Նրանք ծխի միջոցով քնեցրել են մեղուներին` անվտանգ վայր տեղափոխելու համար: «Երբ մեղվանոցում նոր մայր մեղու է հայտնվում, հինը հեռանում է եւ իր հետ տանում մեղուների մի մասին` նոր տեղում հիմնվելու համար»,- ասել է մեղվաբույծ Դագենս Նայխետերը: Այդուհանդերձ, փորձագետները չեն կարողանում բացատրել, թե ինչու էին նրանք հավաքվել գրասենյակային շենքի մոտ:
Հայաստանից 2011 թ. արտահանվել է 18.1 տոննա մեղր` 111 հազ. դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: 2010 թ. համեմատ մեղրի արտահանումն ավելացել է գրեթե 2 անգամ (անցյալ տարի արտահանվել էր մոտ 9.8 տոննա):
Սակայն արտահանվող մեղրի մաքսային արժեքը 2010 թ. համեմատ նվազել է: Այսպես` 1 կգ մեղրի արտահանման մաքսային արժեքը կազմել է 6.1 դոլար (մոտ 2300 դրամ)` 2010 թ. 8.3 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Արտահանման աճին զուգահեռ` ավելացել են նաեւ ներմուծվող մեղրի ծավալները: 2011 թ. Հայաստանը ներմուծել է 2.4 տոննա մեղր` նախորդ տարվա 1.7 տոննայի համեմատ: Մեղրը 2011 թ. ներմուծվել է 1 կգ-ը 9.6 դոլարով (մոտ 3500 դրամ), նախորդ տարվա 8.5 դոլարի (մոտ 3100 դրամ) համեմատ:
Հայկական մեղրը հիմնականում արտահանվում է Եվրամիության երկրներ:
Նշենք, որ մեղրի համաշխարհային շրջանառությունը գնահատվում է տարեկան մոտ 1 մլրդ դոլար: Աշխարհում արտադրվում է տ
... կարդալ ավելին »