Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015թթ. ծրագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW միջազգային զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող «Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության. Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում` Հայաստանում Արփի լիճ Ազգային Պարկի ստեղծում» ծրագրի գործողությունների իրականացումը մինչև 2012 թվականի նոյեմբեր ամիս երկարաձգման մասին:Այս մասին ... կարդալ ավելին »
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2012թ փետրվարի 22-ից սկսել է գայլերի մորթիների ընդունումը: Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողովը գայլերի մորթիների ընդունումն իրականացնում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում: Փետրվարի 22-ին, հանձնաժողովն արդեն ընդունել է 17 գայլի մորթի, որից 4-ը` Արմավիրի, 3-ը`Արարատի, 3-ը` Վայոց ձորի, 3-ը` Արագածոտնի և 4-ը` Գեղարքունիքի մարզերից: Ներկայացված մորթիներից երկուսը պահանջներին չբավարարելու պատճառով չեն ընդունվել:
ՀՀ բնապհպանության նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ գայլերի մորթիների ընդունումն իրականացվում է յուրաքանչյուր չորեքշաբթի, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, ժամը 14:00-18:00:
Հայաստանի անտառածածակ տարածքը այօր կազմում է 332 հազար 333 հեկտար, ներառյալ` անտառայի ֆոնդի հողերը: Նման թիվ ստացվել է հեռահար զոնդավորման մեթոդներով իրականացված ուսումնասիրության առաջին փուլի արդյունքում: Ավելի ամբողջական պատկեր կարելի է կազմել ծրագրի հաջորդ փուլերի ընթացքում` հաջորդ տարի: Այս մասին ասաց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Այսեր Ղազարյանը` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) Կենսաբազմազանության կայուն կառավարում (ԿԿԿ) ծրագրի կազմակերպած «ՀՀ անտառածածկի որոշումը հեռահար զոնդավորման (ՀԶ) միջոցովե խորագրով սեմինարի ժամանակ, որտեղ ներկայացվեց հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված ՀՀ անտառների 2011թ.-ի մոնիտորինգի արդյունքները:
«Մենք ցանկացել ենք հեռահար զոնդավորման միջոցով պարզել, թե Հայաստանը որքան
... կարդալ ավելին »
ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպե տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին հիմնադրամն իր աջակցությունն ուղղելու է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :
Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական  
... կարդալ ավելին »
ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպե տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին հիմնադրամն իր աջակցությունն ուղղելու է «Խոսրովի անտառե, «Շիկահողե պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :
Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական բյուջեից հատկացվող գումարներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Կովկասի բնության հիմնադրամի համլրման հարցը, ինչի
... կարդալ ավելին »
Հայաստանում տոնական մթնոլորտն այս տարի կապահովեն գերմանական կեռիկավոր եղեւնիները: Ինչպես ասաց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, ամեն տարի Ամանորի նախաշեմին մի շարք արտասահմանյան կազմակերպություններ դիմում են նախարարություն' եղեւնիներ ու սոճիներ ներկելու թույլտվություն ստանալու համար:
«Այս տարի մեզ դիմել է գերմանական կազմակերպություններից մեկը' 150 կեռիկավոր եղեւնի ներկրելու համար»,
... կարդալ ավելին »
Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Քանի որ օրենքի նախագիծը պետք է քննարկվեր մինչև ընդմիջումը` ժամը 13:30, ու նախարարի բացակայության պատճառով քննարկումը հետաձգվեց և փաստը դժգոհություն առաջացրեց «Ժառանգության» պատգամավորների մոտ: Նրանց կարծիքով` այժմ նախարարի կողմից օրենքի նախագծի ներկայացումը Աժ ներքին կանոնակարգի խախտում է:
Նույն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե կառավարությունն ինչո՞ւ է այսքան շահագրգռված ուզում օրենքի նախագիծը «սղղցնելովե անցկացնել, նախարարը պատասխանեց, թե իրականում շտապողականության խնդիր չկա:
«Հիմա էլ հայտարարում եմ, որ եթե լինեն առաջարկներ, կքննարկենք
... կարդալ ավելին »