Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Քանի որ օրենքի նախագիծը պետք է քննարկվեր մինչև ընդմիջումը` ժամը 13:30, ու նախարարի բացակայության պատճառով քննարկումը հետաձգվեց և փաստը դժգոհություն առաջացրեց «Ժառանգության» պատգամավորների մոտ: Նրանց կարծիքով` այժմ նախարարի կողմից օրենքի նախագծի ներկայացումը Աժ ներքին կանոնակարգի խախտում է: Նույն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե կառավարությունն ինչո՞ւ է այսքան շահագրգռված ուզում օրենքի նախագիծը «սղղցնելովե անցկացնել, նախարարը պատասխանեց, թե իրականում շտապողականության խնդիր չկա: «Հիմա էլ հայտարարում եմ, որ եթե լինեն առաջարկներ, կքննարկենքե,- ընդգծեց նա, ապա հավելեց, որ կառավարությունը նման նախաձեռնությամբ առաջին անգամ է հանդես գալիս ԱԺ-ում: Ըստ նրա` նախագիծը քննարկվել է բավական երկար ժամանակ ու փոփոխությունների ողջ փաթեթը ուսումնասիրելիս կերևա, որ գործարար միջավայրի տեսանկյունից անհարթությունները նախագծով շտկվում են: «ճշգրտվելու է կարևոր փաստաթղթրերի ցանկը, տուրքերի մասով առաջարկել ենք, որ պետական տուրք վճարվի ու ձեռնարկողը չգնա նրան, որ փորձաքննություն չիրականացվի և այլն»,- հավելեց նախարարը` ընդգծելով, որ օրենքի նախագիծը մշակվել է հիմնականում միջազգային փորձագետների հետ աշխատանքի արդյունքում:
|