Արթիկի մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա ՀԿ
bee.do.am 
,
Главная | | Регистрация | Вход
» Մենյու

» Թեգեր
կարտոֆիլ խոզ մեղուների գարնանային խնամք մեղուների խնամք Մեղուների կերաբազան դրոշ կարդինալ սրճարան շամպայն գյուղատնտեսություն մեղվաբուծություն մեղր

» Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

» Արխիվ

» Որոնում

Главная » Գյուղատնտեսություն

Ինչպե՞ս կարելի է խաբել սպառողներին: Ժամանակակից փաթեթավորումը դառնում է ավելի մեծ և լայն, իսկ ներսի ապրանքներն ավելի փոքրիկ ու բարակ: Փաթեթավորման այս խորամանկությունները բնականաբար անտեսանելի են սպառողների կողմից, սակայն հիմա կներկայացնեմ մի քանի օրինակ, թե ինչպես են ավելացնում փաթեթավորման ծավալը և նվազեցնում ապրանքի քանակությունը: Այս քայլերն ավելի շատ ձեռնտու են արտադրողներին, քանի որ նրանք միշտ էլ խնայող ու հաղթող են դուրս գալիս նման պարագայում: Օրինակ՝

1.-  Ամեն  թխվածքաբլիթ գտնվում է ևս մեկ լրացուցիչ փաթեթավորման մեջ, ինչի հաշվին կրճատում է ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 448 | Добавил: admin | Дата: 2012-11-08 | Комментарии (0)

448

«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲ ընկերությունը շարունակում է բանակցություններ վարել մի շարք երկրների ջերմատներ արտադրող առաջատար ընկերությունների հետ` ջերմատնային արդյունավետ տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու և այդ ներդրումները մատչելի պայմաններով վարկավորելու ուղղությամբ: Կենտրոնը Հայաստանում ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 444 | Добавил: admin | Дата: 2012-10-02 | Комментарии (0)

444

Շիրակի մարզում մեկնարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում  Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի էլիտար սերմնացուի բաշխման գործընթացը: Այս անգամ մարզ է ներկրվել 120 տոննա սերմնացու: Մարզի` ծրագրում ընդգրկված բարձրադիր համայնքներին արդեն ամբողջությամբ տրամադրվել է նախատեսված քանակը:

Ինչպես  տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը` ծրագրում ընդգրկված է 42 շահառու ութ համայնքից: Յուրաքանչյուր շահառուի 1 հեկտարի տրամադրվում է 300 կիլոգրամ սերմնացու: Այս անգամ մարզ է ներկրվել հացահատիկի սերմացուի միայն «Կրասնոդար 99» տեսակը: «Սա բարձր որակի, փորձարկում անցած տեսակ է եւ լավ է հարմարվում Շիրակի պայմաններին: Այս տեսակը անցած տարի եւս ներկրվել էր մարզ, բայց քիչ քանակությամբ»,-նշեց Մ. Մանուկյանը:

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 518 | Добавил: admin | Дата: 2012-09-01 | Комментарии (0)

518

Հայաստանում տարեկան օգտագործվում է 528-581 հազ. տոննա ցորեն, իսկ տեղական արտադրության ծավալները 2009, 2010 եւ 2011 թթ. համապատասխանաբար կազմել են` 198.1, 183.5 եւ 224.0 հազ. տոննա, կամ հանրապետությունում օգտագործվող ցորենի 34,7-38,6 %: Այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «ՀՀ-ում 2012-17 թ.թ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման» ծրագրում:

Նշվել է, որ ցորենի ներկայիս ինքնաբավության աստիճանը բավականին ցածր է: Միջազգային չափանիշներով` երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքի պահանջարկի 70-75%-ն ապահովվում է սեփական արտադրության հաշվին:

Ծրագրի նպատակն է հանրապետությունում խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության (սուպերէլիտային եւ էլիտային) սերմերի արտադրությունը` 2017 թվականին հասցնելով 5500 տոննայի:

news.am

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 426 | Добавил: admin | Дата: 2012-09-01 | Комментарии (0)

426

Ըստ տարբեր տվյալների` մեր երկրում մեղվաբուծությամբ զբաղվում է շուրջ 50 հազար տնտեսություն, իսկ բուծվում է 175-180 հազար մեղվաընտանիք, այլ տվյալներով՝ մոտ 300 հազար։

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 611 | Добавил: admin | Дата: 2012-08-06 | Комментарии (0)

611
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:Վարչապետին ուղեկցողների թվում էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ.Բաղյանն ու տեղակալ Ս՚.Գալստյանը:
        Վարչապետն այցելեց «Գյումրու սելեկցոն կայան»-ի ենթակայության տակ գտնվող ցորենի ցանքատարածություններ, ծանոթացավ Ռուսաստանից ներկրված Բեզոստայա-1 ցորենի բերքին:
        Վարչապետը Գյումրու սելեկցիոն կայանում խորհրդակցոթյուն հրավիրեց, որին մասնակցում էին մարզպետներն ու կառավարության որոշ անդամներ: Խորհրդակցության ժամանակ քննարկման առարկա էր երեք հիմնական հարց. Սելեկցիոն կայանի զարգացման խնդիրները, կայանի աշխատանքների ընթացքն ու արդյունքները, այս տարվա ցորենի, գարու ու մի շարք մշակաբույսերի պահանջարկի խնդիրն ու տեղական պարարտանյութի արտադրության ու պաշարների համալրման հարցը:
< ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 415 | Добавил: admin | Дата: 2012-08-01 | Комментарии (0)

415

Հայաստանում ձկնաբուծական տնտեսությունները ձկներին կերակրում են ոչ թե հորմոնալ, այլ Եվրոպայից ներկրված հատուկ կերերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: «Ես կարող եմ երաշխավորել, որ ինչպես մեր կազմակերպության անդամ, այնպես էլ այլ ձկնաբուծական տնտեսություններ, հորմոնալ կերեր չեն օգտագործում: Պետական մակարդակով սահմանի վրա համապատասխան միջոցառումներ են կիրառվում նման կերերի ներկրումն արգելելու համար»,- ասաց կազմակերպության տնօրենը:

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ձկանբուծությամբ զբաղվելու թույլտվություն ունեն 234 տնտեսություններ, որոնցից շատերը ներկայում տարբեր խնդիրների պատճառով չեն գործում: Հայ ձկնաբույծների խնդրանքով, մոտ երկու ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով ստեղծված միջգերատե ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 405 | Добавил: admin | Дата: 2012-08-01 | Комментарии (0)

405

ՀՀ սպառողական շուկայում 2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է 1.5 տոկոս գնանկում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից: Այդ նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  նվազել են 2.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների համապատասխանաբար 0.4% և 0.1% հավելաճ:

2012-ի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 2.3 տոկոսով: Պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ, թանկացել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքները` 4.4%-ով, ծառայությունները` 2.3%-ով: 

Հանրապետության բոլոր քաղաքներում  2012 թվականի հուլիսին հունիսի համեմատ դիտվել է սպառողական գների 2.3-1.0 տոկոս նվազում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5 տոկոսով ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 410 | Добавил: admin | Дата: 2012-08-01 | Комментарии (0)

410


Ռուսաստանի Դաշնությունից 2012 թվականի աշնանացանի համար նախատեսված է ներմուծել 600 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հարցը ներառված է գործադիրի հուլիսի 26-ի նիստի օրակարգում:
Բացի դրանից, տեղական սերմարտադրողներից ձեռք կբերվի ևս 1500 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու: Այս ամենով հնարավոր կլինի ցանքեր իրականացնել շուրջ 2 հազար 130 հեկտար տարածության վրա: Սերմացուն կհատկացվի յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին` 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելու պայմանով:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 420 | Добавил: admin | Дата: 2012-07-28 | Комментарии (0)

420


Երեկվանից ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել պաղպաղակի շուկայում: Այդ մասին ասաց այդ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:
Խախտումներ հայտնաբերվել են ինչպես ոչ մեծ տնտեսվարողների (պաղպաղակի լցոնում տեղում), այնպես էլ խոշոր արտադրողների մոտ:
Խախտումների մի զգալի մասը կապված է մակնշման բացակայության հետ, սակայն լաբորատոր փորձաքննությունները դեռեւս չեն ավարտվել: Այս պահին, ըստ Բ. Պիպոյանի, առավել մտահոգիչ է պաղպաղակի պահպանման պայմանները:
Հատկապես լցոնվող պաղպաղակի վաճառքի կետերում հաճախ կարելի է հանդիպել ոչ մաքուր արտահագուստով կամ առանց դրա վաճառողների, որոնք նաեւ ձեռնոցներ չեն կրում: Բ. Պիպոյանը քաղաքացիներին կոչ արեց խուսափել նման կետերից պաղպաղակ գնել:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 469 | Добавил: admin | Дата: 2012-07-26 | Комментарии (0)

469


Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները: Այդ ոչ ծախսատար և բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի ֆերմերների շրջանում:
Լիննէքրի ստեղծած սարքը, որն ունի նվազագույն հզորություն, օրվա ընթացքում մեկ խորանարդ մետր օդի միջոցով ապահովում է 5-6 լիտր ջուր: Այն կաթիլային եղանակով ոռոգման դեպքում լիովին ապահովում է մեկ ծառի սնուցումը: Ներկայումս խնդիր է դրվել հնարավորինս հզորացնել սարքը` պահպանելով դրա ցածրածախս և էկոլոգիապես ապահով լինելը: Նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոռոգման ջրի աննախադեպ խնայմանը, որին սպասում են ոչ միայն սակավաջուր երկիր համարվող Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում, ուր օգտագործվող ջրի ավելի քան 70 տոկոսը ծախսվում է ոռոգ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 506 | Добавил: admin | Дата: 2012-07-15 | Комментарии (0)

506


2012թ. մայիսի 12-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գեռչևան և արգենտինահայ ճանաչված գործարար պրն. Էդուարդո Էրնեկյանը համաձայնագիր են ստորագրել «Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտների ստեղծում» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով, ասված է ՄԱԶԾ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Ծրագրի ընդհանուր արժեքն է 230.000 ԱՄՆ դոլար, որից 204.000 ԱՄՆ դոլարը կհատկացվի «Ֆրութֆուլ Արմենիա»-ի, իսկ 26.000 ԱՄՆ դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից:
Բաղրամյան, Արևադաշտ, Արտամետ և Մյասնիկյան գյուղական համայնքների գյուղատնտեսական արտադրողականության ցածր և աղքատության բարձր մակարդակների պատճառներն են ոռոգման և ջրամատակարարման ցանցերի վատ վիճակը, ինչպես նաև գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների բացակայությունը:

«Հայկական գյուղի վերածնունդ. զբաղվածության ապահովում և եկամուտ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 447 | Добавил: admin | Дата: 2012-07-14 | Комментарии (0)

447

Քոքրանի կրթաթոշակ ծրագիրը տրամադրում է կարճատև ուսուցում Միացյալ Նահանգներում: Ուսուցման մասնակիցները ծանոթանում են  գյուղատնտեսության մեջ առաջնակարգ տեխնոլոգիաների առավելություններին, նրանց տրվում են տեղեկություններ ԱՄՆ կանոնակարգման համակարգե ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 510 | Добавил: admin | Дата: 2012-07-14 | Комментарии (0)

510

Հոլանդիայից ներկրված երինջները հարմարվում  են Շիրակի պայմաններին: Երինջների ներկրումն իրականացվում է  պետական ծրագրով՝  սկսած 2010  թվականից: Այս տարի մարզում կա երկու տնտեսություն, որտեղ պահում են ներկրած անասուններին՝ 6  գլուխ Հացիկում եւ 14-ը Ազատանում: Նրանք մսուրում պահվող ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 438 | Добавил: admin | Дата: 2012-07-14 | Комментарии (0)

438


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ այսուհետ եւս անհրաժեշտ է պահպանել առկա դրական դինամիկան:

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 435 | Добавил: admin | Дата: 2012-07-09 | Комментарии (0)

435

Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա  ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10 տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված Սեվելիանո եւ Ասկոլանա 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կարո Կարապետյանը:

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 476 | Добавил: admin | Дата: 2012-06-26 | Комментарии (0)

476

Հայաստանին սահմանակից Թուրքիայի Կարս քաղաքում, այսօր` հունիսի 15-ին, մեկնարկել են հայ-թուրքական 3-րդ համաժողովի աշխատանքները:

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 391 | Добавил: admin | Дата: 2012-06-16 | Комментарии (0)

391

   Շարունակվում է պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:
... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 428 | Добавил: admin | Дата: 2012-06-15 | Комментарии (0)

428

Կարտոֆիլի բերքն այս տարի 2011 թվականի համեմատ 5 հազար տոննայով ավելի կլինի: Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսմամբ հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը:

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 463 | Добавил: admin | Дата: 2012-06-14 | Комментарии (0)

463
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ոլորտում ապահովագրական համակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ, բայց թե այն ե՞րբ կգործի, դեռ հայտնի չէ:Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը: «Սա դյուրին աշխատանք չէ, համակարգը պետք է ձեռնտու լինի եւ գյուղացուն, եւ ապահովագրական ընկերությանը»,- ասաց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում միջազգային փորձն ուսումնասիրելու աշխատանքներ են տարվում:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 446 | Добавил: admin | Дата: 2012-06-14 | Комментарии (0)

446
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկում այս ոլորտում ապահովագրական համակարգի մշակման ու ներդրման ուղղությամբ, բայց թե այն ե՞րբ կգործի, դեռ հայտնի չէ:Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը: «Սա դյուրին աշխատանք չէ, համակարգը պետք է ձեռնտու լինի եւ գյուղացուն, եւ ապահովագրական ընկերությանը»,- ասաց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում միջազգային փորձն ուսումնասիրելու աշխատանքներ են տարվում:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 400 | Добавил: admin | Дата: 2012-06-14 | Комментарии (0)

400
Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի և ընկուզեղենի արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «Հայկական միրգե ԲԲԸ։ Այժմ որոշում է ընդունվել ընկերությանը հանձնել համապատասխան տարածք և հող` իբրև նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում։ «Սա կարևոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետև առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ։ Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներումե, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեկ այլ որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 460 | Добавил: admin | Дата: 2012-06-14 | Комментарии (0)

460
  Ծիրանի արտահանման գործընթացի նախաշեմին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել հանրապետությունից թարմ պտուղ-բաջարեղեն արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչներին:
        <<Անցյալ տարի շատ լավ կազմակերպվեց արտահանման գործընթացը, ինչը նպաստեց ինչպես մեր տնտեսության առաջընթացին, այնպես էլ տեղերից ստացվող դժգոհությունների նվազմանը: Պետությունը խրախուսում է արտահանումը, հատկապես միջազգային շուկայում հետաքրքրություն ներկայացնող ապրանքների դեպքում, ինչպիսին ծիրանն է: Բոլոր պայմանները ստեղծված են արտահանման հետ կապված խոչընդոտները բացառելու, գործընթացի մատչելիությունն ապահովելու համար, հարկային դաշտն ազատ է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ծիրանի ու առհասարակ պտուղ – բանջարեղենի արտահանումն իրականացվի ժամանակին ու անկորուստ: Հետևողական աշխատանքների շնորհի ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 482 | Добавил: admin | Дата: 2012-06-08 | Комментарии (0)

482


ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցավ խոհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետներ, ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:

Քննարկվեցին անխափան ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է, Ա. Գեւորգյանը ՋՕԸ ղեկավարներին առաջին հերթին հորդորեց առավելագույնս կազմակերպված ջրամատակարարում իրականացնել եւ գյուղացիական տնտեսություններին ջուրը խնայողաբար մատակարարել ` միաժամանակ բավարարելով պահանջարկը: "Ցանկանում եմ վստահեցնել, որ թե կառավարության պատասխանատուները, թե ՋՕԸ ղեկավարներն ամեն ինչ կանեն` գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակությամբ ջուր մատակարարելու համար: Ջրամատակարարումը պետք է իրականացվի առավելագույնս կազմակերպված",- ընդգծեց Ա. Գեւորգյանը` չբացառելով, որ կարող են նաեւ ռեժիմային փոփոխություններ լինել եւ որոշ հ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 432 | Добавил: admin | Дата: 2012-06-06

432

Մայիսի 25-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել ՉՀ գյուղատնտեսության նախարար Պետր Բենդլի (Petr Bendl) հետ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխգործակցության տարբեր ուղղություններով արդյունավետ գործընկերության իրավական հիմք ստեղծելու, ինչպես նաև՝ կողմերի առաջատար փորձն օգտագործելու կարևորությունը:

Նախարար Բենդլը ներկայացրեց Չեխիայի գյուղատնտեսության հետհամայնավարական զարգացման ուղին` նշելով, որ դրա մակարդակն այժմ լիովին համապատսախանում է Եվրամիության չափանիշներին: Թեպետ երկրի գյուղատնտեսությունն ինտեգրված է ԵՄ համակարգում, Չեխիայի Հանրապետությունը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունները և առևտուրը նախկին ԽՍՀՄ պետությունների հետ:

Հանդիպմանն երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համապ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 496 | Добавил: admin | Дата: 2012-05-26 | Комментарии (0)

496

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.4%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազումը կազմել է 8.9%: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի վերաֆինանսավորման արձանագրությունում:
Ցորենի միջազգային գինն ապրիլի ընթացքում նվազել է 6.2%-ով, շաքարավազինը՝ 7%-ով, բրնձի միջազգային գինը ապրիլին ավելացել է 6.5%-ով՝ Ինդոնեզիայում տարվա հիմնական ցանքաշրջանում սպասվածից քիչ գնահատված բերքահավաքով: Բացի այդ, բրնձի շուկայում շարունակվում են պահպանվել անորոշությունները՝ Թայլանդում պետական մեխանիզմների կիրառման հետ կապված:
Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը 2012թ. ապրիլին նվազել է 2.7%-ով, նավթի գինը՝ 3.5%ով:
ԿԲ խորհրդի գնահատմամբ` պարենային եւ հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 451 | Добавил: admin | Дата: 2012-05-20 | Комментарии (0)

451

«Հայ գինեգործների միությունըե եւ Պռոշյանի կոնյակի գործարանը դարձել են «Հայկական կոնյակագործների միությանե լիիրավ անդամներ: Այդ մասին որոշումն ընդունվել է մայիսի 14-ին կայացած «Հայկական կոնյակագործների միությանե հերթական ժողովի ընթացքում:

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը միաձայն վերընտրվել է միության նախագահի պաշտոնում` եւս մեկ տարի ժամկետով:Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող մի շարք հարցեր` ընկերությունների գործունեության համակարգումը, «Հայկական կոնյակ ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 556 | Добавил: admin | Дата: 2012-05-16 | Комментарии (0)

556

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն»  ծրագրի (CARMAC) առաջին բաղադրիչի շրջանակներում, այս ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 517 | Добавил: admin | Дата: 2012-05-03 | Комментарии (0)

517

«Հայկական պանիր» ընկերությունն ակտիվ աշխատանք է ծավալել ռուսական շուկա պանրի արտահանման ուղղությամբ, որի արդյունքում կնքվել է մոտ 1.5 մլն ԱՄՆ  դոլարի արտահանման պայմանագիր: Ապրիլի 4-ին այս մասին նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` տեղեկացնելով, որ պայմանագրով նախատեսված արտահանումը  կիրականացվի առաջիկա տարիներին: 2011 թվականին Ռուսաստան է մատակարարվել 25 տոննա պանիր:

ԶՀԳ-ն եւ ՀՀ պանրագործների միությունն ապրիլի 4-ին երախտագիտություն հայտնեցին «Հայկական պանիր» ընկերության գործընկեր «Դուստր Մարիաննա» ընկերության մի շարք աշխատակիցների` արտադրական գործընթացին մասնագիտական նշանակալի ներդրում ունենալու համար եւ պատվոգրեր ու դրամական պարգեւներ հանձնեցին նրանց:

Հարութ ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 728 | Добавил: admin | Дата: 2012-04-05 | Комментарии (0)

728
 Հայաստանի կառավարությունը «Լուսակերտ բիոգազ փլանթ» ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը: Գործադիրի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն: «Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 528 | Добавил: admin | Дата: 2012-04-05 | Комментарии (0)

528
 Հայաստանի կառավարությունը «Լուսակերտ բիոգազ փլանթե ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծումե մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է մինչև 2012 թ. հոկտեմբերի 1-ը: Գործադիրի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ ընկերության գործունեությունն ունի բնապահպանական կարևոր նշանակություն: «Այն վերամշակում է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաե ՍՊԸ արտադրական թափոնը` հեղուկ թռչնաղբը, և ստանում կենսագազ, որից էլ` էլեկտրաէներգիաե,- ասաց նախարարը:

Գործունեության չորս տարվա ընթացքում ձեռնարկությունն արդեն կրճատել է ավելի քան 37 հազար տոննա CO2:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 614 | Добавил: admin | Дата: 2012-04-05 | Комментарии (0)

614
2011 թվականը Լոռիի մարզում բարենպաստ գյուղատնտեսական տարի էր` նախորդ տարիների համեմատ: Այս մասին, մարտի 30-ին, Լոռիի մարզխորհրդի նիստի ժամանակ նշել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը: Նրա խոսքով, նախորդ տարի մարզում արտադրվել է 21,744 հազար տոննա հացահատիկ, 38, 943 հազար տոննա կարտոֆիլ, 16,804  հազար տոննա բանջարեղեն: «Բոլոր ցուցանիշներն անցած տարվա գրանցված թվից ավելի բարձր են: Կատարված աշնանացանի ծավալները եւս ավելացել են 576 հա-ովե,-ասաց նա: Նշենք, որ նիստին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

Վազգեն Օհանյանի ներկայացմամբ, 2011 թվականին գյուղնախարարության կողմից մարզին հատկացված գարնանացան գարու եւ եգիպտացորենի արժեքները վճարվել են 100 տոկոսով: Ըստ նրա  2011 թվականի աշնանը նախարարության կողմից հատկացվել է ընդամենը 330 կգ ցինկի ֆոսֆիդ մկնդեղ, որը մարզի ցանքատարածությունների համար շատ քիչ է: «Խնդրում ենք ն ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 504 | Добавил: admin | Дата: 2012-04-02 | Комментарии (0)

504
Ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, որն ըստ եկեղեցու` թափվեց մարդկության փրկության համար:

Զատկին ձու ներկելու եւ «կռվացնելու» սովորույթը այնքան է արմատացել հայ հասարակության շրջանում, որ դադարել է զուտ կրոնական բնույթ ունենալ: Ի դեպ` կաթոլիկները կոպտություն են համարում ներկած ձուն կռվացնել-կոտրելը, սակայն հայ մանուկներին դրանից հեռու պահելը գործնականում անհնար է: Զատկի նախօրեին ձվի ու կանաչեղենի պահանջարկն այնքան է մեծանում, որ երբեմն շուկայում դեֆիցիտ է առաջանում: Քանի որ ձվի շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ, չի բացառվում նաեւ գերիշխող դիրքի չարաշահում` արհեստական դեֆիցիտի ստեղծում ու գների բարձրացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 516 | Добавил: admin | Дата: 2012-04-02 | Комментарии (0)

516
Մարտի 29-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը կազմակերպել էր քննարկում` նվիրված կոնյակագործության եւ գինեգործության խնդիրներին: Ոլորտի համատեղ ներկայացումը պատահական չէր: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարական փաստաթղթում, որ կառավարության կողմից հաստատվեց 2011 թ. դեկտեմբերի վերջերին, կոնյակագործությունն ընտրվել է որպես առաջնահերթ ուղղություն, իսկ գինեգործության մասին խոսք չկա:

Այս հանգամանքն ակնհայտորեն դուր չի եկել գինեգործներին, որոնք սեմինարի ընթացքում անընդհատ շեշտում էին, որ կոնյակագործությունը չի կարելի տարանջատել գինեգործությունից` դրանք ներկայացնում են նույն ճյուղը: Իսկ թե ինչու է կառավարությունն անտեսել գինեգործությանը, որտեղ նույնպես արտահանման լուրջ պոտենցիալ կա, առայժմ հայտնի չէ:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 478 | Добавил: admin | Дата: 2012-04-02 | Комментарии (0)

478
 Հայաստանի գյուղացիական տնտեսություններին ապրիլի 1-ից կտրամադրվեն 7,5 միլիարդ դրամի վարկային միջոցներ, որոնց տոկոսադրույքները կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը: Այս մասին կառավարության արտագնա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսպիսով, գյուղացիների համար ցածր տոկոսադրույքներով վարկերը դառնում են հասանելի, որոնցից օգտվում են բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ: Նախորդ տարի կառավարությունն այս նպատակով հատկացրել էր 14 միլիարդ դրամ, որոնք բավականին արդյունավետ ազդեցություն ունեցան գյուղատնտեսության զարգացման գործումե,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` նախորդ տարի հայտերի 90 տոկոսը բանկերը բավարարել են: «Կարևոր է, որպեսզի պետական բյուջեից սուբսիդավորման միջոցները ծառայեն բուն նպատակինե,- ասաց վարչապետը: Այդ առումով, կառավարության ղեկավարը հանձնարարեց, որպեսզի քաղա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 553 | Добавил: admin | Дата: 2012-03-29 | Комментарии (0)

553

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի իտալական Վերոնա քաղաքի գինու Vinitaly ցուցահանդեսին: Այս մասին հաղորդել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ցուցահանդեսին, որը կայանալու է մարտի 25-28-ը, առաջին անգամ կմասնակցեն նաեւ Մոլդովայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի արտադրողներ:

«Ցավոք, մեզ չհաջողվեց ազգային տաղավար ձեւավորելու աջակցություն ստանալ, այդ պատճառով արտադրողները դրան առանձին կմասնակցեն», – հավելեց Հարությունյանը:

46-րդ անգամ կայանալիք ցուցահանդեսի մասնակիցների թիվը կհասնի շուրջ  4300-ի:
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 500 | Добавил: admin | Дата: 2012-03-19

500
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության դեպարտանենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Բրյուս Դենի Հյուն, ՊՎՆԳ Կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցության ծրագրի ղեկավար Լանս Բրուքսը, նախկին ԽՍՀՄ երկրներում նշված ծրագրի իրականացման բաժնի ղեկավար Ջեֆրի դ`Էմուրը, ծրագրի հայաստանյան համագործակցության ղեկավար Ալեքսանդր Շիլերը, ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Ռիձինսկին:
        Հանդիպման նպատակը ԱՄՆ և ՀՀ միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության վերաբերյալ Համաձայնագրի շրջանակներում Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի քննարկումն էր:
        Անդրադառնալով երկու երկրների միջև կնքված Համընդգրկուն Համաձայնագրով Հայաստանում իրականացվող կենսապահովության և կենսանվտանգության արդ ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 519 | Добавил: admin | Дата: 2012-03-16 | Комментарии (0)

519

Ա. Պողոսյանը ընդգծեց, որ նախարարությունում իրականացվում են 7 տարբեր ոլորտների միջազգային համագործակցության ծրագրեր և նման համագործակցությունը միտված է օգնելու գյուղացիներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի բերքատվության արդյունքների մասին կանխատեսումներ կատարել. գյուղատնտեսության նախարարությունը սկսել է ակտիվ համագործակցությունն Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետե ծառայության, ինչպես նաև` վիճակագրական ծառայության հետ:

«Մեր համար թիրախ է այն տնտեսվարողը, այն ֆերմերը, որի համար հասանելի չէ այդ տեղեկատվությունը, թե ինչն է ավելի օգտավետ իր համարե,- ասաց նա և հավելեց, որ նախորդ ծրագրերի իրականացման շրջանակներում զգալիոր ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 519 | Добавил: admin | Дата: 2012-03-07

519

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն այսուհետ մոնիթորինգ կիրականացնի կենդանական ծագման մթերքների մեջ մնացորդների առկայությունը պարզելու համար: Այդ մասին այսօր` մարտի 1-ին, կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Ըստ գյուղնախարարության ներկայացրած ծրագրի` «մնացորդ» նշանակում են այն դեղագիտական նյութերը, որոնք ներակրվելով հիվանդ կենդանու օրգանիզմ` սպանդից առաջ մասամբ պահպանվում են մսի մեջ եւ կորող են առողջության համար վտանգավոր լինել: Մոնիթորինգի հիմնական նպատակներից մեկն էլ ապօրինի բուժումները հայտնաբերելն է, կամ կենդանիներին ինչ-ինչ նկատառումներով չափից ավելի չափաքանակների ներարկումների բացահայտումը:

Մոնիթորինգն իրականացնելու է ՀՀ գյուղանտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 505 | Добавил: admin | Дата: 2012-03-01

505
Հայաստանի հանրապետական կուսակցությունը նոր ծրագրեր է մշակել գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար: Աշտարակում ՀՀԿ տեղի ներկայացուցիչների հասարակական ակտիվ զանգվածի եւ մտավորականության հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տրգրան Սարգսյանը նշեց, որ դրանց ուղղությամբ կներդրվեն ֆինանսական լուրջ միջոցներ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագրով կշարունակվեն պարարտանյութի, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման աշխատանքները, կխթանվի պարարտանյութի տեղական արտադրությունը:

«ՀՀ նախագահի հանձնարարությամբ վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունը դարձել է մեր գերակա ուղղություններից մեկը: Հաջողությամբ իրականացվեց սերմաբուծության ծրագիրը, որն էապես բարձրացրեց արտադրողականությունը: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ եւ մենք ամբողջությամբ բավարարելու ենք երկրի սերմացուի ողջ պահանջարկը, որը 27 հազար տոննա էե,-նշեց Տիգրան Սարգսյանը: Կավելացվեն նաեւ ներմուծվող սերմացուի տեսակները:

Անդրադառնալով գյուղտեխնիկայի հաս ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 509 | Добавил: admin | Дата: 2012-02-21 | Комментарии (0)

509
Խաղողի քացախը դեռ 2000 տարի առաջ հայտնի էր որպես սննդարար ու առողջարար սննդատեսակ: Նորագույն բժշկության բնագավառում բազմաթիվ գրքեր են գրվել հատկապես խնձորի քացախի բուժիչ հատկությունների մասին: Հայաստանում եւս քացախը վաղուց հայտնի է, թեեւ, որքան տեղյակ ենք` հատուկ ուսումնասիրություններ այս ոլորտում չեն իրականացվել:

Հայաստանում լայն տարածում ունեն եւ խնձորի, եւ խաղողի քացախները, սակայն հայտնի են քացախի պատրաստման այլ եղանակներ եւս (օրինակ` քիմիական եղանակով):

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը մի տարօրինակ փաստ է արձանագրում: Հայաստանը 2011 թ. ներմուծել է 57.9 հազ. լիտր քացախ կամ նրա փոխարինիչ, արտահանելով ընդամենը 1.5 հազ. լիտր: Թե ինչու է Հայաստանը այդքան մեծ քանակությամբ քացախ ներմուծում` հայտնի չէ, քանի որ քացախը արդյունաբերական նշանակություն չունի: Այնուամենայնիվ` տեղական խանութները լցված են ռուսական, իտալական ու իսպանական ծագմամբ քացախներով` տարբեր գնային միջակայքերում: Նշենք, որ Ռուսաստանում մի քանի տասնյակ գործարան կա, որո ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 682 | Добавил: admin | Дата: 2012-02-21

682

Անցած տարի Հայաստանի տնտեսության համար որոշակի առաջընթաց գրանցվեց հատկապես արդյունաբերության ոլորտում, որտեղ ունեցանք 999 մլրդ դրամի արդյունաբերական ապրանքների ծավալ, ինչը համախառն ներքին արդյունքի մեջ 26 տոկոսով ավելի է:

... կարդալ ավելին »

Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 494 | Добавил: admin | Дата: 2012-02-06

494

ՀՀ կառավարությունը որոշել է պետական աջակցության ծրագրով երկրի հողօգտագործողներին մատչելի գնով տրամադրելու համար ներմուծված ազոտական պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 163 մլն դրամ։ Նախատեսված է պարարտանյութն ըստ մարզերի բաշխել հաշվի առնելով վերջին երեք տարում կատարված ցանքի և մշակվող բազմամյա տնկարկների տարածության միջին ցուցանիշը։ Կառավարության մշակած սուբսիդավորման մեխանիզմի շնորհիվ ներկայիս 8 հազար դրամի փոխարեն մեկ պարկ ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին կվաճառվի 6 հազար դրամով։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է երկրի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական ծրագիրը, որի իրականացման համար 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 327 մլն 914 հազար դրամ։ Այդ գումարը որպես սուբսիդիա պայմանագրայի ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 471 | Добавил: admin | Дата: 2012-02-02 | Комментарии (0)

471
Զարգացման հայկական գործակալությունը ավստրալացի մասնագետների հետ տիպային ոչխաբուծարանների նախագիծ է մշակել: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է ԶՀԳ տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքով, արդյունքում կարող է Հայաստանում տիպային ֆերմաների ստեղծման ներդրումային առաջարկ պատրաստվել:

Ավելի վաղ նման ներդրումային առաջարկ մշակվել էր իրանցի գործընկերների հետ:

5 գլուխ ոչխարի համար նախատեսված տիպային սպանդանոցի արժեքը կազմում էր 1,5 միլիոն դոլար: Որպես հիմնական շուկա նշվում էին Իրանն ու արաբական երկրները, որտեղ գառան միսը մեծ տարածում ունի: Այդ կապակցությամբ նշվում էր Հայաստանում ոչխարների գլխաքանակի խորհրդային ցուցանիշը` 2,5 միլիոն, մինչեւ ներկայումս այն կազմում է 600-650 հազա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 541 | Добавил: admin | Дата: 2012-01-25

541
Պարարտանյութ հանրապետության մարզերին կառավարությունը տրամադրել է մինչ 2007 թվականը: Դրանից հետո այդ գործընթացը կազմակերպվել է այնպիսի ընկերությունների ներկայացուցիչների կողմից, որոնք ունեցել են պարարտանյութ ներկրելու եւ շուկաներում ու գյուղատնտեսական խանութներում իրացնելու իրավունք: Այս տարի ՀՀ կառավարությունը էլիտար ցորենի եւ գարու սերմերին զուգահեռ Ռուսաստանից Հայաստան է ներմուծելու նաեւ բարձորակ պարարտանյութ: Գյուղատնտեսության նախարարությունից հրահանգ է իջեցվել մարզերին՝ տեղերում հերթագրել գյուղացիներին, որպեսզի ներկրված բարձրորակ պարարտանյութը ձեռք բերեն կանխիկ վճարելով: Համայնքներին հատկացվող խմբաքանակը հավասար է՝մեկ տոննա, իսկ գինը, ըստ հավաստիացումների, շուկայականից ցածր է: Գյուղապետարաններում ցուցակագրումն արդեն ավարտված է: Շիրակի մարզին կհատկացվի 3500 տոննա պարարտանյութ
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 574 | Добавил: admin | Дата: 2012-01-25 | Комментарии (0)

574
Տնտեսական աճը 2011 թ-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 6.5 տոկոս: Արդյունաբերության ճյուղում, հունվար-նոյեմբերին 2010 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ թողարկման ծավալների աճը կազմել է 13.9 տոկոս, գյուղատնտեսության ճյուղում` 14 տոկոս՝ պայմանավորված բացառապես բուսաբուծության ենթաճյուղի 24 տոկոս աճով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անասնապահության ենթաճյուղում արձանագրվել է 0.4 տոկոս անկում:

Ծառայությունների ծավալներն աճել են 5.8 տոկոսով, առեւտրի ծավալները` 3.2 տոկոսով: Շինարարության թողարկման ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 19.5 տոկոսով: Անկման հիմնական պատճառը միջազգային վարկերի, կազմակերպությունների եւ բնակչությ ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 546 | Добавил: admin | Дата: 2012-01-20

546
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է հայ-հոլանդական համատեղ «Բիգաե եւ Amster Flowers ձեռնարկությունները Արմավիրի մարզ կատարած այցելության շրջանակներում: Պետության ղեկավարը ներկա է գտնվել միջոցառմանը, ծանոթացել ձեռքբերումների եւ արտադրության աճի հեռանկարների հետ:

Amster Flowers  ընկերությունը հիմնվել է 2006-ին: 2011-ի ապրիլին այն սկսել է նոր բանջարեղենային ջերմոցի կառուցումը, որն ավարտվել է տարվա վերջին, զբաղվում է լոլիկի, վարունգի եւ կանաչ պղպեղի աճեցմամբ: Ներդրումները կազմել են 1,5 միլիոն եվրո: Արտադրության առաջին մասը կթողարկվի հունվարի վերջին:

Հայ-հոլանդական «Բիգաե ՍՊԸ-ն հիմնվել է 2005-ին եւ զբաղվում է ջերմոցային շամպինիոնների աճեցմամբ: Ներդրումների ծավալը կազմել է 1 միլիոն ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 635 | Добавил: admin | Дата: 2012-01-16

635
Հայաստանում կովերի բրուցելոզի համաճարակ չկա, նոր, արտառոց դեպքեր էլ չեն հայտնաբերվել: Այս մասին հունվարի 9-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական բաժնի պետ Գեւորգ Թովմասյանը: Նրա խոսքով` տարեկան երկու անգամ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների մայրական գլխաքանակը ստուգվում է: Հունվարին գյուղնախարարությունը կսկսի ստուգումները եւ դրանք կավարտի փետրվարին, որից պարզ կլինի` բրուցելոզի դեպքեր կան, թե` ոչ: Իսկ մինչ այդ նախարարությունը ահազանգեր չի ստացել:

Գեւորգ Թովմասյանի խոսքով` մի շարք անապահով համայնքներ` Ծղուկ, Կոշ, Ձյունաշող, Քանաքեռ-Ավան, մշտական հսկողության ներքո են: Նրա փոխանցմամբ` բրուցելոզի հայտնաբերմա ... կարդալ ավելին »
Категория: Գյուղատնտեսություն | Просмотров: 594 | Добавил: admin | Дата: 2012-01-10

594
1 2 »





              shirak-agro.am
          

» Կատեգորիաներ
Մեղվաբուծություն [10] Գյուղատնտեսություն [67]
Բնապահպանություն [8] Մարզային [28]
Շիրակի մարզ , համայնքներ Գյումրի
Պաշտոնական [19]
գյուղատնտեսություն, նախարար
Աշխարհ [5]
գյուղատնտեսական նորություններն աշխարհում
Հետաքրքիր է [1]

» Հարցում
Ինչպես եք գնահատում մեր կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 157



©Կայքի նյութերը արտատպել չի թույլատրվում: Հրապարակումները անհատական օգտագործման համար են:
+1 demo: Basic page