Հայաստանն առաջին անգամ կմասնակցի իտալական Վերոնա քաղաքի գինու Vinitaly ցուցահանդեսին: Այս մասին հաղորդել է Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Ցուցահանդեսին, որը կայանալու է մարտի 25-28-ը, առաջին անգամ կմասնակցեն նաեւ Մոլդովայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի արտադրողներ:
«Ցավոք, մեզ չհաջողվեց ազգային տաղավար ձեւավորելու աջակցություն ստանալ, այդ պատճառով արտադրողները դրան առանձին կմասնակցեն», – հավելեց Հարությունյանը:
46-րդ անգամ կայանալիք ցուցահանդեսի մասնակիցների թիվը կհասնի շուրջ 4300-ի:
|