Հայաստանի գյուղացիական տնտեսություններին ապրիլի 1-ից կտրամադրվեն 7,5 միլիարդ դրամի վարկային միջոցներ, որոնց տոկոսադրույքները կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը: Այս մասին կառավարության արտագնա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այսպիսով, գյուղացիների համար ցածր տոկոսադրույքներով վարկերը դառնում են հասանելի, որոնցից օգտվում են բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ: Նախորդ տարի կառավարությունն այս նպատակով հատկացրել էր 14 միլիարդ դրամ, որոնք բավականին արդյունավետ ազդեցություն ունեցան գյուղատնտեսության զարգացման գործումե,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ` նախորդ տարի հայտերի 90 տոկոսը բանկերը բավարարել են: «Կարևոր է, որպեսզի պետական բյուջեից սուբսիդավորման միջոցները ծառայեն բուն նպատակինե,- ասաց վարչապետը: Այդ առումով, կառավարության ղեկավարը հանձնարարեց, որպեսզի քաղա
... կարդալ ավելին »