Ինչպես մեզ տեղեկացրեց Արթիկի տարածաշրջանի Վարդաքար
համայնքի համայնքապետ Գ. Ավետիսյանը, համայնքում մեկնարկել են հացազգիների
բերքահավաքի աշխատանքները: «Բերքահավաքն արագ ու ժամկետին ավարտելու ոչ մի
խոչընդոտ չկա, տեխնիկայի պակաս չենք զգում»,-ասաց պարոն Ավետիսյանը: www.shirak.agro.am
Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց համայնքում ամեն ինչ
պատրաստ է բերքահավաքն առանց կորուստների և ճիշտ ժամկետներում
անցկացնելուն: «Կոմբայնների պակաս բացարձակ չենք զգում, տեխնիկան չնայած
բավականին հին ու մաշված, բայց սարքին վիճակում է: Գարու բերքահավաքն արդեն
մեկնարկել է, իսկ առաջիկա տասնօրյակում կսկսենք նաև ցորենի բերքահավաքը:
Հուսով եմ ամեն ինչ կավարտենք ժամանակին, իսկ բերքատվության ցուցանիշներն
էլ բարձր կլինեն»,-մեր հետ զրույցի ժամանակ ասաց Հայրենյացի համայնքապետ
Գևորգ Մարտիրոսյանը: www.shirak.agro.am
Արեւելյան եկեղեցիների միաբանության ղեկավար եւ Արեւելյան Պապական ինստիտուտի նախագահ, կարդինալ Լեոնարդո Սանդրին հուլիսի 18-ին այցելեց Աշոցք:
Կարդինալը մասնակցել է Աշոցքի <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցի հիմնադրման քսան ամյակին եւ Սուրբ Կամիլլո Դե Լելլսիի տոնին նվիրված միջոցառմանը: Կարդինալին ուղեկցում էին ինչպես հայ առաքելական, այնպես էլ կաթողիկ եկեղեցու եւ Կամիլլիանների միաբանության ներկայացուցիչները: <<Տիրամայր Նարեկի>> հիվանդանոցը, որը Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հայ ժողովրդի համար կառուցվել է Հռոմի Պապի առաջարկով, հայ-իտալական բարեկամության լավագույն օրինակներից է: Անցած տարիների ընթացքում բարեգործական հիվանդանոցը գործել է իտալական մի շարք կազմակերպությունների, իսկ 2003 թվականից սկսած` Կամիլլիանների միաբանո
... կարդալ ավելին »
Ըստ Շիրակի ԳԱՄԿ-ի գյուղատնտեսության գծով խորհրդատուների տեղեկատվության, նախալեռնային գոտում ավարտվել է խոտհնձի /առվույտ, կորնգան I հար/ աշխատանքները: Լեռնային շրջաններում խոտհունձը ընթացքի մեջ է: Խոտհնձի աշխատանքներին այժմ խանգարում են պարբերաբար տեղացող կարկուտն ու անձրևը: Անցած տարիների համեմատ բերքատվությունը ցածր է: Միջին բերքը առվույտի ցանքատարածություններից ստացվել է 15-20ց/հա, իսկ կորնգանինը 25-30ց/հա: Մարզում ավարտվել է ցորենի ոռոգման աշխատանքները, ընթանում է կարտոֆիլի ոռոգումը:
Ստեփանավան քաղաքում, այսօր` հուլիսի 9-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 17.00-ից մինչեւ ժամը 17.30-ի սահմաններում քաղաքի մոտակայքում՝ «Բագեր» կոչվող հանդամասում, շանթահարվել եւ սատկել են 23 կով:
Ըստ Շիրակի ԳԱՄԿ-ի Ախուրյանի տարածաշրջանի գյուղատնտեսության գծով խորհրդատու Ա. Մանուկյանի տեղեկատվության, Բասեն համայնքում հուլիսի 6-ին տեղադրվել և փորձարկվել է երկու հակակարկտային կայան: Կայանները տեղադրվել են համաֆինանսավորման սկզբունքով' պահանջվող գումարի մի մասը հատկացվել է համայնքը, իսկ մյուս մասը` «Բալասանյանների ընտանիք>> բարեգործական հիմնադրամի կողմից:
Շիրակի մարզում համայնքային խորհուրդներ են ստեղծվել` ի շահ համայնքաբնակների: Դեռ 2009 թվականի ապրիլ ամսին էր ընդունվել համայնքների խոշորացման ու միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը: Այն արդեն սկսել է գործնականորեն կիրառվել մարզի մի շարք համայնքներում: Համայնքների խոշորացման հարցը ներկայում ընդգրկված է ՀՀ Կառավարության ծրագրում: Այն առաջարկում է հավասար պայամաններ տարբեր համայնքաբնակների համար և ընձեռում է համատեղ աշխատանքի հնարավորություն: Արագածոտնի մարզում կատարված առաջին փորձից հետո այն կիրառվեց նաև այլ մարզերում ևս: Միջհամայնքային խորհրդի ձևավորման աշխատանքներ են իրականացվել նաև Ախուրյան համայնքում: Հունիսի 15-ին կայացած քննարկման ժամանակ համայնքապետ Արծրունի Իգիթյանը ծրագրի պատասխանատուներին ներկայացրել է Ախուրյանի միջհամայնքային խորհրդի կանոնակարգը և ծրագրի պատասխանատուների ու ներկա գյուղապետերի հետ քննար
... կարդալ ավելին »
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է այս ծրագիրը։ Այսպիսով մեր զորակցությունն ենք հայտնում սահմանամերձ գյուղերի բնակչությանը։ Նրանք պետք է վստահ լինեն, որ քաղաքաբնակ երիտասարդներն իրենց կողքին են և մտահոգ իրենց խնդիրներովե,- ասում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակար
... կարդալ ավելին »
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) Ծաղկաձորի իր կենտրոնում նախաձեռնել է ամառային ճամբար Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Հունիսի 15-ին Ծաղկաձոր է մեկնում 9 սահմանամերձ (Չինարի, Բերքաբեր, Բերդավան, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և այլն) գյուղի 9-11-րդ դասարանների շուրջ 100 աշակերտ։ Ծաղկաձորում պատանիները ոչ միայն կանցկացնեն իրենց հանգիստը, այլև կմասնակցեն առաջին բուժօգնության դասընթացների, նրանց հետ զրույցներ կանցկացնեն հոգեբանները, կլինեն ռազմահայրենասիրական քննարկումներ, կուսուցանվեն ազգային երգեր և պարեր։
«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը մինչեւ 2012 թվականի ավարտը հանրապետության տարածքում բարձր որակի նոր ջրաչափեր է տեղադրելու: Հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը: «Այս տարի միայն 20 հազար ջրաչափ կտեղադրենք համայնքներում, իսկ 2013 թվականին աշխատանքները կավարտենք ամբողջ հանրապետության տարածքում»,- ասաց Լորենը: Ընկերության 2012 թվականի նպատակներից է հավաքագրման ցուցանիշի 5 տոկոս աճի ապահովումը, կորուստների նվազեցումը մինչեւ 83 տոկոս եւ ջրի որակի ապահովումը` պետական սանիտարական նորմերին համապատասխան:
Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինությունը կմեկնարկի հունիսից: Այս մասին մայիսի 24-ին Գյումրիում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Խոսքը վերաբերում է անհատական բնակարանային շինարարությանը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն արդեն ավարտել է գյուղական համայնքերից ստացված անօթեւան ընտանիքների փաստաթղթերի ուսումնասիրությունը: «Այս ծրագրի իրականացման համար որեւէ գումարային խնդիր չկա: Պահուստային ֆոնդից հատկացվել է անհրաժեշտ գումարը»,-նշեց նախարարը: ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներում անօթեւանության խնդրի լուծման ծրագրի տեսակը կախված կլինի անօթեւան ընտանքիների թվից. եթե տվյալ համայնքն ունի 10 եւ ավելի անօթեւան, ապա այդ համայնքում սպասվում է շինարարական ծրագիր, իսկ եթե անօթեւանների թիվը պակաս է 10-ից՝ խնդիրը կլուծվի «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի շրջանակներում: Մարզում հաշվառված է նմանատիպ 20 համայնք՝ 42 ընտանիքով: Մարզի թվով 12 համայնք ունի 10 եւ ավելի անօթեւան, այդ թվում նաեւ Ախուրյանը, որտ
... կարդալ ավելին »
Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի մշակույթի տունը վերանորոգման փուլում է: Դրանով ոչ միայն գյուղը կունենա մշակույթային կենտրոն, այլեւ հնարավոր կլնի փրկել Մինաս Ավետիսյանի "Հայաստան" որմնանկարը: Ներկա պահին համայնքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների վերջնաժամկետ հաստատված է 2012 թ-ի դեկտեմբերի 20-ը:
Ըստ պաշտոնական վիճակագրության` հայաստանցիները 2011 թ. սպառել են 48 հազ. տոննա տավարի միս, 10.5 հազ. տոննա խոզի միս, 44 հազ. տոննա հավի միս եւ 8 հազ. տոննա ձուկ: Ընդհանոր առմամբ` սպառվել է 110.5 հազ. տոննա միս (ոչխարի մսի սպառման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն սպառումը մեծ ծավալներ չի կազմել):
Այսպիսով` յուրաքանչյուր հայաստանցի (2.8 մլն մարդու հաշվով) տարեկան սպառում է 38-40 կգ միս, կամ ամսական` 3.2-3.3 կգ:
Շա՞տ է դա, թե՞ քիչ: Ըստ նվազագույն սպառողական զամբյուղի հիմքում դրված նորմատիվների` յուրաքանչյուր անձ օրական պետք է սպառի նվազագույնը 100 գրամ մսեղեն, որը տարեկան կազմում է 36.5 կգ:
Այսպիսով` հայաստանցիների մոտ մսեղենի սպառումը մոտավորապես գտնվում է նվազագույն անհրաժեշտ մակարդակում (մի փոքր գերազանցում է):
Նշենք, որ այլ երկրներում մսի սպառումը շատ ավելի է, թեեւ սպառման կառուցվածքը կարող է էապես տարբերվել: Օրինակ` ճապոնացիները ավելի շատ
... կարդալ ավելին »
Առաջիկա օրերին Հայաստանի մեծ մասում տեղումներ են սպասվում: Հանրապետության տարածքում hունվարի 12-13-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 15-ին` երեկոյան ժամերին, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հարավային հովտային շրջաններում` թաց ձյուն: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը եւ 13-14-ին կնվազի 4-6, 15-16-ի գիշերը կբարձրանա 3-5, ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Գյումրիում այսօր մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Այն երկրորդն է. առաջին անցկացվել է դեռ 2008 թվականին Կարսում: Արդյունքում հայ եւ թուրք գործարարների կողմից ստորոգրված պայմանագրի համաձայն` արտադրվեց կովկասյան առաջին համատեղ ապրանքանիշը` «Կովկասյան պանիր»-ը, որը, ճիշտ է, քիչ ծավալներով, բայց վաճառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Հետագայում ավելացավ ոչ միայն արտադրատեսականին` Կովկասյան գինի, Կովկասյան թեյ, Կովկասյան մեղր, այլ նաեւ երկրների թիվը` ցանցի մեջ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Վրաստանը, Ադրբեջանը: Գործարարներն իրենք են մշակում համագործակցության ծրագրեր:
Գյումրիում արդեն մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այն կունենա 27 մետր բարձրություն: Պատասխանատուների վստահեցմամբ տոնածառը հավաքվում է սանիտարական հատումների արդյունքում ձեռքբերված ճյուղերից: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի դեկտեմբերի 24-ին եւ կներկայանա շքեղ տեսքով՝ հավաստիացնում են նույն աղբյուրից:
Գյումրիում տոնական միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից եւ կշարունակվեն մինչեւ
... կարդալ ավելին »
Պետբյուջեի միջոցներով այս տարի կառուցվեց եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Շիրակի մարզի Մայիսյանի մշակույթի տունը: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ խնդիրների լուծման ծրագրով մշակույթի տան կառուցման համար հատկացվել էր 160 մլն դրամ: Կառավարության կողմից արդեն երկրորդ անգամ մարզերին տրամադրած գումարներով վերանորոգման ծրագրում ընդգրկվեց նաեւ Ազատանի մշակույթի տունը:Այստեղ շինաշխատանքները մեկնարկել են նոյեմբերից: Նախատեսվում է կառույցը շահագործման հանձնել 2012-ի գարնանը:
Գյումրիի զարգացման հիմնադրամը դեկտեմբերի 14-16-ին, կանցկացնի երկրորդ Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, Գյումրիում, «Արաքսե հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում` համախմբելով շուրջ 30 հայկական եւ թուրքական ընկերությունների, այդ թվում` պանրագործներ, մեղվապահներ, գինեգործներ, մսի եւ կաթի արտադրության ոլորտի, զբոսաշրջության եւ ռեստորանային գործի, ինչպես նաեւ քարի մշակման մասնագետներ Գյումրիից, Վանաձորից եւ Կարսից:
«Եվրասիաե համագործակցություն հիմնադրամը Երեւան-Գյումրի-Երեւան երթուղով ավտոբուս է տրաբադրում միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողների համար: Այն կմեկնի ԵՀՀ գրասենյակից (Զարոբյան 56) դեկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 9:00-ին: Գրանցվելու համար, խնդրում ենք մինչ դեկտեմբերի 13-
... կարդալ ավելին »
2012-2013թթ ուսումնական տարին Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի դպրոցականները կանցկացնեն նորակառույց մասնաշենքում: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար: Դպրոցի նոր մասնաշենքի շինաշխատանքները մեկնարկել էին դեռ 2010թ-ի աշնանը: Կառուցապատման աշխատանքներն, որոնց համար պետբյուջեից տրամադրվել է 386 մլն դրամ, արդեն ավարտվել են, ներկայումս ընթանում են ներքին հարդարման աշխատանքները:
Դեկտեմբերի 10-ի գիշերն` առանձին հյուսիսային շրջաններում, դեկտեմբերի 10-ի ցերեկն` ամբողջ հանրապետությունում սպասվում է ձյուն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում, առանձին վայրերում հնարավոր է մառաղուղ, լեռներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն: Այս մասին տեղեկացանք meteo-tv-ից:
Իսկ այսօր առայժմ սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գրեթե չի փոխվի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանի ամենաաղքատ համայնքներից մեկում' Ամասիայում, բացվեցին համայնքի մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքերը: Վարչապետը շրջեց հաստատություններով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի, շենքի հիմնանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, նաեւ բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապատեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց, երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կա
... կարդալ ավելին »