"Շրջակամիջավարի պահպանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման միջոցով” ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում արդեն տեղադրված են պլաստիկ շշերի համար նախատեսված հատուկ աղբամանները: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է, մնում է բնակչության աջակցությունը ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Ի՞նչ է պահանջվում ախուրյանցիներից ու շրջակա բնակավայրերի բնակիչներից, ընդամենը հետեւողականություն աղբի տարանջատման գործում: Ինչպես պատասխանատուներն են հորդորում, հարկավոր է պլաստիկ շշերն աղբից առանձնացնել նախապես ու նետել տեղադրված հատուկ աղբամանների մեջ: