Հայաստանում տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ սննդի գները արհեստական բարձրացնելով, Նոր տարուն ընդառաջ, հավելյալ գումարներ աշխատեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը, նկատելով, որ այս տարին այդ առումով նախորդներից չի տարբերվի:
«Չեմ կարծում, որ այս տարի դրական փոփոխություն կլինի, որովհետեւ ամբողջ աշխարհում, ընդունված է նոր տարվա շեմին ապրանքերի գնանկում է տեղի ունենում: Իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ավելին` տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որ այդ ամսին գումար աշխատեն»,- ավելացրեց Կարեն Չիլինգարյանը:
Իսկ ստեղծված իրավիճակում «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն պատժիչ լծակ
... կարդալ ավելին »
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մասնագետներն ուսումնասիրում են Լոռու մարզի Լորուտ գյուղում արձանագրված խոզերի ա
... կարդալ ավելին »
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանի հետ եղել է Վանաձորի <<Չինվան>> ՍՊԸ-ում, տեղում ծանոթացել տրակտորներ ու գյուղգործիքներ արտադրող հայ–չինական համատեղ գործարանի գործունեությանն ու հզորություններին:
<<Սա մեր ոլորտի ամենակարևոր հարցերից է: Գիտենք, որ գյուղտեխնիկայի 15–20 տոկոսը մաշված է: Այսօր արդեն ճշգրտել ենք գյուղտեխնիկայի մեր պահանջարկը և ցանկանում ենք հաջորդ տարի վերջինիս բավարարման ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել: Այդ ընթացքում կուսումնասիրենք իրական հնարավորությունները, ինչպես նաև, թե որքանով է այս գործարանի արտադրանքը որակական ու գնային առումով բավարարում գյուղացիների պահանջները>>,- լրագրողերի
... կարդալ ավելին »
Գեղարքունիքի մարզի համայնքներում ավելի քան մեկ ամիս է, ինչ սկսվել է կենդանիների մսուրային շրջանը: Այդ ընթացքում եւ դրանից առաջ մարզի կենդանաբուժական ծառայությունները շարունակել են համաճարակների բռնկումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Ինչպես տեղեկացրեց «ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժասանիտարիայի, սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ տնօրեն Կորյուն Բարսեղյանը' ոլորտը համակարգող իրենց կառույցը ստեղծվել է այս տարվա հունիսին եւ բուն աշխատանքներում ներգրավվել հուլիսի սկզբներից' ձգտելով հնարավորինս արագ կարգավորել այն ուշացումները եւ բացթողումները, որ այս տարեսկզբից կատարվեցին անասնաբուժական ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: