Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշն ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավվել է 2.4 տոկոսով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2011թ. նոյեմբերին` նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատությամբ 18.8 տոկոս աճ է գրանցվել նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալներում:
Ժամանակային նույն հատվածների համեմատությամբ` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.2 տոկոսով, առեւտրի շրջանառությունը 3.4 , ծառայությունների ծավալը` առանց առեւտրի, 4.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ ամիս 2010-ի նոյեմբերի նկատմ
... կարդալ ավելին »