Գյումրիում այսօր մեկնարկեց Գյումրի-Կարս տնտեսական ֆորումը:
Այն երկրորդն է. առաջին անցկացվել է դեռ 2008 թվականին Կարսում: Արդյունքում հայ եւ թուրք գործարարների կողմից ստորոգրված պայմանագրի համաձայն` արտադրվեց կովկասյան առաջին համատեղ ապրանքանիշը` «Կովկասյան պանիր»-ը, որը, ճիշտ է, քիչ ծավալներով, բայց վաճառվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Հետագայում ավելացավ ոչ միայն արտադրատեսականին` Կովկասյան գինի, Կովկասյան թեյ, Կովկասյան մեղր, այլ նաեւ երկրների թիվը` ցանցի մեջ ընդգրկելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Վրաստանը, Ադրբեջանը: Գործարարներն իրենք են մշակում համագործակցության ծրագրեր:
Վերջին 3 տարիներին պետական բյուջեից փոքր բիզնեսի աջակցման նպատակով հատկացվող գումարները չեն փոխվում` 150 մլն դրամ: Այդպես է նաեւ 2012 թ. պետական բյուջեում: Նշենք սակայն, որ մինչ 2009 թ. շատ ավելի մեծ գումաներ էին հատկացվում` 450-550 մլն դրամի սահմաններում: Սակայն այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ջանքերով այդ հատկացումները գրեթե 3 անգամ կրճատվեցին: Ներկայում Տ. Դավթյանը էկոնոմիկայի նախարարն է, ու «ճաշակում էե իր իսկ կրճատումների արդյունքները, քանի որ էկոնոմիկայի նախարարությունն է հանդիսանում փոքր բիզնեսի զարգացման ծրագրերի իրականացնողը: