«Ֆեռո», «Վալետտա», «Բյուրակն», «Վանս գրուպ», «Ասկոլիո» ընկերությունները սուրճի շուկայում խաբում եւ մոլորեցնում են սպառողներին' իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող սուրճ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից' ընդգծելով, որ շուկայում ձեռք բերված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը' քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ' հարյուր տոկոսանոց սուրճ' առանց հավելանյութերի:
Արթիկի տարածաշրջանի Վարդաքար համայնքում հաճելի անակնկալ մատուցեցին <<Վարորդների միություն>> և <<Համշենահայերի միություն>> կազմակեերպությունները: Քանի որ դեռ դպրոցի շենքի կառուցումը չի ավարտվել , գյուղպետարանի տարածքում աշակերտներին ու ուսուցիչներին վերոհիշյալ կազմակերպությունների հովանու ներքո գեղեցիկ համերգ-ցերեկույթ մատուցվեց, ուր հնչեցին հայկական ժողովրդական հնամենի երգեր, կատարումներ: Համայնքապետ Գ. Ավետիսյանի հավաստմամբ, նմանատիպ անակնկալներ մոտ ապագայում ևս համայնքի բնակիչների համար կմատուցվեն:
Ընթացիկ տարվա նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 13.9%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ' 0.3% գնաճ: 2011թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բաստուրմայի 1.1%, հավի բդի 1.6%, բարձր տեսակի ապխտած երշիկի 3.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 5.4% գնաճ:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. նոյեմբերին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 7.5%, իսկ 2011թ. հոկտեմբերի համեմատ'2.2% գնաճ: Վերջինս հիմնակ
... կարդալ ավելին »
Ազատանցիները դեկտեմբերի 1-ից կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Համայնքի որոշ թաղամասեր մինչ այս ունեցել են ջրամատակարարում, սակայն
մաշված եւ քայքայված ցանցի պատճառով արձանագրվող ջրակորուստի հետեւանքով,
ամբողջ համայնքը չէ, որ ապահովված էր մշտական ջրով:
Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով՝ 1 միլիոն 50 հազար եվրո ընդհանուր
արժեքով, «Շիրակ ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ն Ազատանում այսօր շահագործման է
հանձնել երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 250 տոննա տարողությամբ: Բացի
այդ, նույն ծրագրով՝ հիմնանորոգվել է 36 կմ արտաքին ցանց, կատարվել են
տնային միացումները:
Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մինչ այս համայնքի
որոշ թաղամասեր ջուր ստանում էին, սակայն' որոշակի ժամերի, իսկ որոշ
թաղամասեր' հիմնականում նորակառույց, օգտվում էին ջրհորներից: