Ազատանցիները դեկտեմբերի 1-ից կունենան շուրջօրյա ջրամատակարարում:
Համայնքի որոշ թաղամասեր մինչ այս ունեցել են ջրամատակարարում, սակայն
մաշված եւ քայքայված ցանցի պատճառով արձանագրվող ջրակորուստի հետեւանքով,
ամբողջ համայնքը չէ, որ ապահովված էր մշտական ջրով:
Գերմանական KFW բանկի վարկային ծրագրով՝ 1 միլիոն 50 հազար եվրո ընդհանուր
արժեքով, «Շիրակ ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ն Ազատանում այսօր շահագործման է
հանձնել երկու նոր ջրամբար՝ յուրաքանչյուրը 250 տոննա տարողությամբ: Բացի
այդ, նույն ծրագրով՝ հիմնանորոգվել է 36 կմ արտաքին ցանց, կատարվել են
տնային միացումները:
Ինչպես տեղեկացրեց համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, մինչ այս համայնքի
որոշ թաղամասեր ջուր ստանում էին, սակայն' որոշակի ժամերի, իսկ որոշ
թաղամասեր' հիմնականում նորակառույց, օգտվում էին ջրհորներից: armenpress.am
|