ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ 1988թ. ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանի ամենաաղքատ համայնքներից մեկում' Ամասիայում, բացվեցին համայնքի մանկապարտեզի եւ առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքերը: Վարչապետը շրջեց հաստատություններով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի, շենքի հիմնանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Առաջին հարկում տեղակայված են մանկապարտեզի վարչական հատվածները, նաեւ բուժկետը, խաղասենյակը, հավաքատեղին, համակարգչային սենյակը, երկրորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է մանկապատեզի երկու երեսուն հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց, երկրորդ հարկում տեղակայված է նաեւ ութսուն հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որը կա
... կարդալ ավելին »
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է արգելել մթերքների արտադրության մեջ հորմոնալ հավելումները: Այս մասին նշված է «Սննդամթերքի անվտանգության մասինե օրենքի փոփոխությունների նախագծում, որը խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մտադիր են արգելել նաեւ կենդանիների աճի արհեստական խթանիչները:
Նշենք, որ ներկրված թռչնամիսը հաճախ հայ թռչնարտադրողները որակում են իբրեւ «հորմոններով հագեցածե, հետեւաբար ավելի էժան, բայց վնասակար:
Պարտադիր գյուղատնտեսական ապահովագրումը առայժմ շոշափելի օգուտներ չի տալիս ֆերմերների համար: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ հարցով երկար քննարկումներ են անցկացվել գյուղատնտեսության նախարարության եւ կենտրոնական բանկի հետ: «Արդյունքում մենք եկանք եզրակացության, որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար»,- ասել է վարչապետը:
«Եթե ապահովագրությունը ոչ պարտադիր լինի, այն ավելի թանկ կլինի, եւ ֆերմերային տնտեսությունների շատ փոքր մասը կարող է թույլ տալ իրեն»,- հստակեցրել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, գյուղատնտեսության խթանման համար այլ միջոցներ են հարկավոր:
... կարդալ ավելին »